Jump to content

Մասնակից:Յան/Ավազարկղ 22

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կայուն զարգացման ծրագիր 7 (ԿԶԾ 7 կամ Համըդհանուր նպատակ 7) Կայուն զարգացման 17 նպատակներից մեկն է, որը հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասեմբլեայի կողմից 2015 թվականին։ Նպատակն է՝ ապահովել մատչելի, հուսալի, կայուն և «ժամանակակից էներգիայի աղբյուրների հասանելիություն բոլորի համար»[1]։ Էներգիային հասանելիությունը կարևոր հիմնասյուն է մարդկանց բարեկեցության, ինչպես նաև տնտեսական զարգացման և աղքատության կրճատման համար[2]։

Նպատակը բաղկացած է հինգ խնդիրներից, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը[2]։ Նպատակներին հասնելու առաջընթացը չափվում է վեց ցուցանիշներով[2]։ Հինգ նպատակներից երեքը վերջնական նպատակներ են՝ էներգիայի ժամանակակից աղբյուրների հասանելիությունը, աշխարհում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացում, էներգարդյունավետության կրկնակի բարձրացում։ Մնացած երկու նպատկաները թիրախներին հասնելու միջոց են[3]․ խթանել հետազոտությունների, տեխնոլոգիաների և կանաչ էներգիայի ներդրումների հասանելիությունը, իսկ զարգացող երկրների համար էներգետիկ ծառայությունների ընդլայնում և արդիականացում։ Այլ կերպ ասած, այդ նպատակները ներառում են էներգիայի էժան և հուսալի աղբյուրների հասանելիության ապահովում՝ միաժամանակ ավելացնելով վերականգնվող էներգիայի մասնաբաժինը համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում։ Դրանք ուղղված են նաև էներգարդյունավետության բարձրացմանը, միջազգային համագործակցությանը և էկոլոգիապես մաքուր էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումներին։

2019 թվականի զեկույցի համաձայն որոշակի առաջընթաց է գրանցվել կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, բայց շատ առաջադրանքներ չեն կատարվի[4]։ Կայուն զարգացման նպատակներ 7 և13 (կլիմայի փոփոխության դեմ պայքար) սերտորեն կապված են[4]։

Խնդրի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհում էլեկտրաէներգիայի հասանելիություն ունեցող և չունեցող մարդկանց թիվը

Կայուն զարգացման նպատակ 7 անդրադառնում է ամբողջ աշխարհում մեծ թվով մարդկանց խմբին, ովքեր ապրում են առանց էլեկտրաէներգիայի կամ էկոլոգապես մաքուր պատրասպտման միջոցների հասանելիության (0.8 բիլիոն[5] և 2.4 բիլիոն[6] մարդ, համապատասխանաբար 2020 թվականին)։ Էներգիան անհրաժեշտ է բազմաթիվ գործողությունների համար, ինչպես օրինակ՝ աշխատանք, տրանսպորտ, սննդի անվտանգություն, առողջություն և կրթություն[7]։

Մարդիկ, ովքեր դժվարանում են ապահովել էլեկտրաէներգիայի և էկոլոգիապես մաքուր սննդի պատրասպման միջոցների հասանելիությունը, ներառյալ նրանք, ովքեր ապրում են քաղաքային տնակային ավաններում կամ մարգինալացված համայնքներում[4]։

Թիրախ խմբեր, ցուցիչներ և առաջընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն զարգացման նպատակ 7 ունի հինգ նպատակներ, որոնք չափվում են հինգ ցուցիչներով, որոնք պետք է իրականացվեն մինչ 2030 թվականին։ Հինգից երեքը վերջնական արդյունքներ են, իսկ երկուսը՝ նպատակներին հասնելու միջոցներ։

Խնդիր 7.1: Էներգիայի ժամանակակից աղբյուրների համընդհանուր հասանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԶՆ-ի առաջին խնդիրը 7.1 խնդիրն է մինչև 2030 թվականը, ապահովել մատչելի, հուսալի և ժամանակակից էներգետիկ ծառայությունների համընդհանուր հասանելիություն[8]։

Այս թիրախավորումը ունի երկու ցուցիչներ[2]։

Աշխարհի քարտեզի ցուցանիշի համար 7.1.2 2016 թվականին - սննդի պատրաստման համար էկոլոգիապես մաքուր վառելիքի հասանելիություն ունեցող բնակչություն[2]
  • Ցուցիչ 7.1.1: Էլեկտրաէներգիայի հասանելիություն ունեցող բնակչության համամասնություն
  • Ցուցիչ 7.1.2: Բնակչության համամասնությունը, որը հիմնականում օգտվում է էկոլոգիապես մաքուր վառելիքներից և տեխնոլոգիաներից։
Նիգերիայում ներքին փայտի վառարան, որն առաջացնում է ներքին աղտոտվածություն

2019 թվականի զեկույցը համարեց, որ Հնդկաստանը, Բանգլադեշը և Քենիան մեծ առաջընթաց են գրանցել՝ ապահովելով ավելի շատ մարդկանց էլեկտրականությամբ[4]։ Ընդհանուր առմամբ, նրանք այժմ (2020) 800 միլիոն են դեռև առանց էլեկտրականության[5] համեմատած 1.2 բիլոին մարդկանց 2010 թվականին[4]։

Կան շատ տարբերակներ այս խնդիրը լուծելու համար, ինչպես օրինակ՝ մասնավոր բաժինը ֆինանսավորում և երաշխավորում է, որ գյուղական շրջանները հասանելիություն ունենան էլեկտրականությանը։ Այս ամենը կարող է պայմանավորված լինել ապակենտրոնացված վերականգնվող էներգիայի աղբյուրներով[4]։

Կանայք անհամաչափորեն տառապում են ներքին օդի աղտոտվածությունից, որն առաջացել է վառելիքի օգտագործման արդյունքում, ինչպիսիք են՝ ածուխը և վառելափայտը[4]։ Էկոլոգիապես մաքուր խոհարարական արտադրանքներից հրաժարվելու պատճառները կարող են լինել վառելիքի ավելի բարձր ծախսերը և պատրաստման գործընթացը փոխելու անհրաժեշտությունը։

Խնդիր 7.2․ Բարձրացնել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևային վահանակներ Ռեյունյոն
Հիդրոէներգետիկայի տնօրեն Ջոզեֆ Դամ, Վաշինգտոն, ԱՄՆ

ԿԶՆ 7-ի երկրորդ խնդիրն է մինչև 2030 թվականը, էապես ավելացնել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում[8]։

Այն ունի ընդամենը մեկ ցուցիչ։ Ցուցիչ 7.2.1-ը ցույց է տալիս, որ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի ընդհանուր վերջնական սպառման մեջ է։

2016 թվականի տվյալները ցույց են տվել, որվերականգնվող էներգիայի մասնաբաժինը ընդհանուր էներգիայի սպառման համեմատ կազմել է 17.5%[4]։

Տնտեսությունների էներգետիկ ինտենսիվությունը

Խնդիր 7.3: Էներգաարդյունավետության կրկնակի բարձրացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԶՆ-ի երրորդ խնդիրը 7.3 խնդիրն է։ Մինչև 2030 թվականը կրկնապատկել էներգաարդյունավետության բարձրացման գլոբալ տեմպերը[8]։

Այն ունի մեկ ցուցիչ։ Ցուցիչ 7.3.1-ը էներգիայի ինտենսիվությունն է, որը չափվում է առաջնային էներգիային և ՀՆԱ-ի միավորներով։  

Ընդհանուր առմամբ, էներգիայի ինտենսիվությունը վերջին տարիներին աճել է, հատկապես Չինաստանում[4]։ Կառավարությունները կարող են օգնել այս գործընթացին, օրինակ՝ տրամադրելով համապատասխան ֆինանսական խթաններ և օգնելով մարդկան ունենալ տեղեկատվություն էներգիայ ինտենսիվության վերաբերյալ[4]։

Խնդիր 7ա․ Խթանել հետազոտությունների, տեխնոլոգիաների և կանաչ էներգիայի ներդրումների հասանելիությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայում քամու տուրբինները մաքուր վերականգնվող էներգիայիաղբյուրներից մեկն է
Միջազգային ֆինանսավորում մաքուր էներգիայի համար, 2016 թվական

ԿԶՆ 7-ի չորրոդ խնդիրը 7ա-ն է: Մինչև 2030 թվականը, ամրապնդել միջազգային համագործակցությունը կայուն էներգիայի ոլորտում, հետազոտությունների և տեխնոլոգիաների հասանելիությունը հեշտացնելու համար, ներառյալ վերականգնվող էներգիան, էներգաարադյունավետությունը ևօրգանական հանածո վառելիքի առաջադեմ և մաքուր տեխնոլոգիաները, ինչպես նաև խրախուսել ներդրումները էներգետիկ ենթակառուցվածքներում և մաքուր էներգիայի տեխնոլոգիաներում[8]։

Այն ունի մեկ ցուցանիշ՝ 7.4.1-ը, Միջազգային ֆինանսական հոսքերը դեպի զարգացող երկրներ՝ աջակցելու կանաչ և վերականգնվող էներգիայի արտադրության հետազոտություններին և զարգացմանը, ներառյալ հիբրիդային համակարգերը։  

2017 թվականի զարգացող երկրներում վերականգվող էներգիայի միջազգային ֆինանսավորման ծավալը 2010 թվականի համեմատ կրկնապատկվել է[9]։ 2017 թվականին այս ֆինանսավորման մեծ մասը (գրեթե կեսը) ուղղվել է հիդրոէլեկտրակայանին և գրեթե 20% արևային համակարգի ծրագրերին[9]։

Էներգիայի գլոբալ հասանելիություն ապահովելու համար ավելի շատ ներդումներ են պահանջվում, մասնավորապես՝ էլեկտրաֆիկացման և էկոլոգիապես մաքուր սննդի պատրաստման մեջ։ 2021 թվականի բյուջեի նախագիծը ֆինանսավորող համայնքն ի վիճակի չէ հասնել ԿԶՆ 7-ի[10]։

Խնդիր 7բ․ Զարգացող երկրների համար էներգետիկ ծառայությունների ընդլայնում և արդիականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԶՆ 7-ի հինգերորդ խնդիրը ձևակերպված է հետևյալ կերպ՝ մինչև 2030 թվականը ընդլայնել ենթակառուցվածքները և արդիականացնել տեխնոլոգիաները՝ զարգացող երկրներում, մասնավորապես՝ ամենաքիչ զարգացած երկրներում, փոքր կղզու զարգացող պետություններում և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում, բոլորի համար ժամանակակից և կայուն էներգետիկ ծառայություններ մատուցելու համար՝ ըստ իրենց համապատասխան աջակցության ծրագրեր[8]։

Այն ունի մեկ ցուցանիշ։ 7.5.1 ցուցանիշը էներգաարդյունավետության մեջ ներդրումները որպես ՀՆԱ-ի մասնաբաժին և կայուն զարգացման ոլորտում ծառայություններ մատուցելու համար ենթակառուցվածքներում և տեխնոլոգիաներում ֆինանսական ներդրումներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալ։

2020 թվականի օգոստոսի դրությամբ, այս ցուցանիշի վերաբերյալ տվյալներ չկան[2]։

2020 թվականին հաղորդվել է, որ ցուցանիշը 7.բ.1-ը կարող է հանվել, քանի որ այն նույնական է 12.1.1 of ԿԶՆ 12 ցուցանիշին[11]։

Խնամակալ գործակալություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնամակալ գործակալությունները պատասխանատու են հետևյալ ցուցանիշների հաշվետվության համար[12][13]

Ընդհանուր առաջընթաց և մոնիտորինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումը տեղի է ունենում ամեն տարի ԿԶՆ-ի գլոբալ մոնիթորինգի նպատակով, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո։ Բոլոր ԿԶՆ-երին հասնելու առաջընթացի վերաբերյալ բարձր մակարդակի զեկույցները հրապարակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից[9][14][15]։

2022 թվականին, նորարարական էներգիան գեներացնելու կարողությունը զարգացող երկրներում աճել է 58%-ով յուրաքանչյուր նեդրման համար։ Չնայած, միջազգային ֆինանսավորումը հոսում է դեպի զարգացող երկրներ որպեսզի աջակցեն նորարարական էներգիան, որը 24%-ից ավելի ցածր էր, քան 2018 թվականին[16]։ Թեև առաջընթաց ունենալով 2019-ից 2020 թթ․-ին, տեղի են ունեցել վերջին համընդհանուր իրադարձությունները, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա, որը ազդեցություն է ունեցել համընդհանուր առաջընթացին նորարարական էներգիայի և ածխաջրածինացման անցման մեջ, երբ այն դադարում է կամ ավելի վաղ նվազում է, քան ավելանում։

Չնայած առաջընթացին, աշխարհը 2022-ին ԿԶՆ7-ի հասնելու ճանապարհին չէ։ Այս առաջընթացը ավելի արագ չի եղել, այն պատճառով, որ ողջ աշխարհը գտնվում էր COVID-19-ի համաճարակում, այդ թվում նաև մեծ թիվ էին կազմում բռի հակամարտությունները և Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա՝ ստեղծելով ամենամեծ փախստական ճգնաժամը, որը պատահել է[15]։ Դեռևս կան ավելի քան 700 միլիոն մարդ, որոնք չունեն հասանելիություն էլեկտրականությանը և մոտավորապես 2.4 բիլիոնը թողարկում է վտանգավոր վառելիքները, որոնք իրենց հերթին աղտոտում են շրջակա միջավայրը[16]։ Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել վերականգնվող էներգիայի առավել արդյունավետ օգագործման և էներգարդյունավետության բարձրացման համար։ Այս իրադարձությունները աղետալի ազդեցություն ունեցան շատերի կենսամակարդակի վրա, և չնայած 2021 թվականին, երբ համաշխարհային տնտեսությունը սկսեց վերականգնվել իրադարձությունների և բացասական հետևանքների այս շղթան հանգեցրեց համաշխարհային տնտեսության դանդաղեցմանը և առաջընթացին դեպի ԿԶն 7 և այլ ԿԶՆ-եր[17]։

Համաձայն 2020 թվականի ԿԶՆ զեկույցի, մատչելի և հուսալի էներգիան այժմ անհրաժեշտ է ավելի քան երբևէ, հատկապես COVID-19 համաճարակից հետո, հիվանդանոցներ և առողջապահական հաստատություններ մատակարարելու, ինչպես նաև հեռակա կարգով սովորող ուսանողների էներգիայի հասանելիությունն ապահովելու համար[18]։ Էլեկտրաէներգիայի հասանելիությունը զգալիորեն բարելավվել Ասիայում և Լատինական Ամերիկայում, այնպես որ դրան մուտք չունեցող մարդկանց ավելի մեծ մասն է ապրում ենթասահարական Աֆրիկայում։ Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականը մոտ 620 միլիոն մարդ դեռ զրկված կլինի էլեկտրաէներգիայի հասանելիությունից, եթե աշխարհը շարունակի զարգանալ ներկայիս տեմպերով[18]։

Մարտահրավերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին հաղորդվել է, որ զարգացող երկրների առողջապահական շատ հաստատություններ (մոտ 25%) դեռ ընդհանրապես չունեն էլեկտրականություն կամ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներ ունեն։ Սա հատկապես խնդրահարույց էր COVID-19 համավարակի ժամանակ[9]։ Ճգնաժամի ընթացքում առաջընթաց է նկատվել ԿԶՆ 7-ի որոշ ասպեկտներում, ինչպիսիք են էներգարդյունավետության բարձրացումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը և մարդկանց էլեկտրաէներգիայի հասանելիության ընդլայնումը[19]։

Կապեր այլ ԿԶՆ-երի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԶՆ նպատակները փոխկապակցված են։ Էներգիա (կամ ԿԶՆ 6) բանալի է բազմաթիվ համըդհանուր խնդիրների․ Սա ընդգրկում է աղքատության վերացումը, (ԿԶՆ 1), գենդերային հավասարություն (ԿԶՆ 5), կլիմայական փոփոխություն (ԿԶՆ 13), սննդի անվտանգություն (ԿԶՆ 2), առողջություն (ԿԶՆ 3), կրթություն (ԿԶՆ 4), կայուն զարգացման քաղաքներ (ԿԶՆ 11), աշխատանքներ (ԿԶՆ 8) և տրանսպորտ (ԿԶՆ 9)[7]: ԿԶՆ 7 և ԿԶՆ 13 (կլիմայական փոփոխության գործողություններ) սերտորեն կապված են[4]։

Էներգիայի հասանելիությունը անմիջականորեն կապված է մարդու զարգացման հետ։ Սա հատկապես ճշմարիտ է կանանց համար, ովքեր վատնում են իրենց ժամանակի մեծ մասը հանածո և ջուր հավաքելու համար, ինչպես նաև էներգիայի հասանելիությունը ուղղակիորեն կապված է մարդկային ներուժի զարգացման հետ։ Սա հատկապես ճիշտ է այն կանանց համար, ովքեր ավելի շատ ժամանակ են ծախսում վառելիք, ջուր հավաքելու և կերակուր պատրաստելու վրա։ Էներգիայի հասանելիությունը նրանց թույլ կտա ավելի շատ ժամանակ հատկացնել կրթությանը և աշխատանքին[20]։

Համաձայն ՄԱԿ-Կանայքի, էներգետիկ միջոցառումները, որոնք հաշվի են առնում կանանց կարքիները, զգալի ազդեցություն են ունենում համայնքներում գենդերային հավասարության և էներգետիկ աղքատության լուծման վրա, ինչպես նաև ապահովում են կանանց հավասար մասնակցությունը էներգետիկ միջոցառումներին, ինչը, իր հերթին օգուտ է բերում հասարակությանը որպես ամբողջություն[21]։

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան հինգ խնամակալ գործակալություններ ԿԶՆ 7-ի համար, որոնք միասին հրապարակել են 2020 թվականի Էներգիայի Առաջընթացի Զեկույցը[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. United Nations (2015) Resolution adopted by the General Assembly on 25 September 2015, Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development (A/RES/70/1)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ritchie, Roser, Mispy, Ortiz-Ospina (2018) "Measuring progress towards the Sustainable Development Goals." (SDG 7) SDG-Tracker.org, website Text was copied from this source, which is available under a Creative Commons Attribution 4.0 International License
  3. Bartram, Jamie; Brocklehurst, Clarissa; Bradley, David; Muller, Mike; Evans, Barbara (December 2018). «Policy review of the means of implementation targets and indicators for the sustainable development goal for water and sanitation». npj Clean Water. 1 (1): 3. doi:10.1038/s41545-018-0003-0. S2CID 169226066. Text was copied from this source, which is available under a Creative Commons Attribution 4.0 International License
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 IEA, IRENA, UNSD, WB, WHO (2019), Tracking SDG 7: The Energy Progress Report 2019 Արխիվացված 30 Դեկտեմբեր 2020 Wayback Machine, Washington DC (on Tracking SDG 7 website Արխիվացված 30 Դեկտեմբեր 2020 Wayback Machine)
  5. 5,0 5,1 «For the first time in decades, the number of people without access to electricity is set to increase in 2022 – Analysis». IEA (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-03-12-ին.
  6. «Moving the Needle on Clean Cooking for All». World Bank (անգլերեն). Վերցված է 2023-03-12-ին.
  7. 7,0 7,1 United Nations (11 July 2018). «Achieving targets on energy helps meet other Global Goals, UN forum told». United Nations Sustainable Development (ամերիկյան անգլերեն). Վերցված է 26 August 2020-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 United Nations (2017) Resolution adopted by the General Assembly on 6 July 2017, Work of the Statistical Commission pertaining to the 2030 Agenda for Sustainable Development (A/RES/71/313)
  9. 9,0 9,1 9,2 9,3 United Nations Economic and Social Council (2020) Progress towards the Sustainable Development Goals Report of the Secretary-General, High-level political forum on sustainable development, convened under the auspices of the Economic and Social Council (E/2020/57), 28 April 2020
  10. «Energizing Finance: Understanding the Landscape 2020». Sustainable Energy for All | SEforALL (անգլերեն). Վերցված է 2021-04-28-ին.
  11. «IAEG-SDGs 2020 Comprehensive Review Proposals Submitted to the 51st session of the United Nations Statistical Commission for its consideration». United Nations, Department of Economic and Social Affairs, Statistics Division. Վերցված է 1 September 2020-ին.
  12. «SDG Indicators — SDG Indicators». unstats.un.org. Վերցված է 2020-09-26-ին.
  13. «United Nations (2018) Economic and Social Council, Conference of European Statisticians, Geneva," (PDF). United Nations (SDG 16) Custodian Agencies» (PDF). UNECE. Վերցված է September 24, 2020-ին.
  14. United Nations Economic and Social Council (2019) Special edition: progress towards the Sustainable Development Goals, Report of the Secretary-General (E/2019/68), High-level political forum on sustainable development, convened under the auspices of the Economic and Social Council (8 May 2019)
  15. 15,0 15,1 United Nations: Economic and Social Council (2022). «Progress towards the Sustainable Development Goals» (PDF). High-level Political Forum on Sustainable Development: 29.
  16. 16,0 16,1 «Goal 7 | Department of Economic and Social Affairs». sdgs.un.org. Վերցված է 2022-05-30-ին.
  17. Tucho, Gudina Terefe; Kumsa, Diribe Makonene (2020). «Challenges of Achieving Sustainable Development Goal 7 From the Perspectives of Access to Modern Cooking Energy in Developing Countries». Frontiers in Energy Research. 8. doi:10.3389/fenrg.2020.564104. ISSN 2296-598X.
  18. 18,0 18,1 «The Sustainable Development Goals Report» (PDF). The United Nations Statistics Division. 2020.
  19. «COVID-19 Intensifies the Urgency to Expand Sustainable Energy Solutions Worldwide».
  20. «Policy Brief in support of the first SDG 7 review at the UN High-Level Political Forum 2018» (PDF). United Nations Department of Economic and Social Affairs. 2018.
  21. «Leveraging co-benefits between gender equality and climate action for sustainable development» (PDF). Report. 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]