Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբդուլահ Սալեհի բախումը հուսիթների հետ և նրա սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը հանդես է եկել ելույթով, որում նա մեղադրել է հուսիթներին խաղաղ բնակիչների սպանության մեջ և հայտարարել, որ այլևս չի սատարելու նրանց: Սալեհն առաջարկել է «թերթել էջը» Եմենի պատմության մեջ և հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ հակամարտության կարգավորման շուրջ: Դրանից հետո Սանայում սկսվեցին մարտեր հուսիթների և Սալեհի թիկնապահների միջև տանկերի օգտագործմամբ. Սանայում բախումների արդյունքում զոհերի թիվը կազմում էր ավելի քան 245 մարդ էր։ Հակահուսիթական կոալիցիան ողջունել է հակամարտությունը իրենց թշնամիների ճամբարում, իսկ նախագահ Հադին օրինապահ զորքերին հրամայել է առաջ շարժվել դեպի մայրաքաղաք:

Սկզբում Սալեհի օրինապահ ուժերը վերահսկողություն էին հաստատել մայրաքաղաքի 75%-ի վրա, բայց դեկտեմբերի 4-ին հուսիթի ապստամբները հասել են նախկին նախագահի տուն: Նա ինքն էր դիմել փախուստի, բայց Սանայի ծայրամասում՝ իր հայրենի Սալեհ Սանհան գյուղում, նրա մեքենան պայթեցրել էին, իսկ իրեն՝ քաղաքական գործիչին, գնդակահարել էր դիպուկահարը[1][2]։

Հարավային անջատողականների ելույթը Հադի կառավարության դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 28-ին անջատողականները՝ Հարավային Եմենի բուժանմունքի կողմ արտահայտվողները, 2017 թվականիի մայիսին ստեղծել են իրենց Հարավային անցումային խորհուրդը, բռնազավթել Ադենի մի շարք կառավարական հաստատություններ, ներառյալ կառավարության շենքը, կառավարությանն անջատողականության վերջնագրի ավարտից հետո: Նրանք պահանջում էին, որ կառավարությունը հրաժարական տա, և նորը ձևավորվի: Անջատողականների առաջնորդը Ադեն նահանգի նահանգապետ Այդարուս ալ-Զուբաիդին էր, որին աշխատանքից ազատել էր նախագահ Հադին[3]։

Հարավի անջատողականների շարքում հատուկ դիրք է զբաղեցնում Թարիք ալ-Ֆադլին՝[4] հայտնի հակակոմունիստական ​​ջիհադիստ, 2011 թվականից Աբիանի ինքնահռչակ իսլամական էմիրության ղեկավար: Ելույթ ունենալով անջատողական դիրքերից՝ Սանայի կենտրոնական իշխանությունների դեմ, ալ-Ֆադլին և նրա կազմավորումը Ալ-Կաիդան Արաբական թերակղզու խմբավորման հետ՝ հակադրվել են հուսիթներին և համագործակցել սաուդյան կոալիցիայի հետ[5]։

Հակամարտության լուծման խնդրանքը Ռուսաստանին[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 24-ին Եմենի շիա ապստամբների՝ հուսիթների գերագույն քաղաքական խորհրդի նախագահ Մահդի Ալ-Մաշատը հեռագիր է ուղարկել Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով օգնություն խնդրի լուծման հարցում: Մինչև տարեվերջ ռուսական կողմը դեռ որոշում չէր կայացրել[6][7]։

Հրադադար Հոդեյդայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 6-13-ը Շվեդիայում, ՄԱԿ-ի հովանու ներքո, բանակցություններ են վարվել հակամարտության կողմերի միջև, որի ընթացքում քննարկվել են բանտարկյալների և բանտարկյալների ազատ արձակումը, Հոդեյդա նավահանգստի համար մարտերը, Եմենի Կենտրոնական բանկի հետ կապված իրավիճակը, Թայիզի շրջափակումը, մարդասիրական օգնության առաքումը և Սանայի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը:

1Դեկտեմբերի 18-ին Հոդեյդա նահանգում ուժի մեջ է մտել զինադադարը[8][9]։

Ռազմական գործողությունների վերսկսում 2019 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 5-ին ռազմավարական նշանակություն ունեցող Հոդեյդա նավահանգստում վերսկսվել են ռազմական գործողություններ։ Մարտերը համընկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիթսի Եմենի հարցերով երկիր այցի հետ: Կառավարական ուժերը և «Անսարուլլահի» (հուսիթների) ապստամբները միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Կառավարական զորքերի հրամանատարությունն ասել է, որ բախումները սկսվել են Հոդեյդայի հարավում գտնվող համալսարանի շենքերից մեկի տարածքում: Ականատեսները հայտնել են «Պարենի համաշխարհային ծրագրի» մարդասիրական պաշարներով պահեստների տարածքում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին[10]։

2019 թվականի հունվարի 10-ին, հուսիթ ապստամբներին պատկանող անօդաչու թռչող սարքը հարձակվել է Եմենի կառավարության ռազմական շքերթի վրա, Եմենի հարավում գտնվող Լահջ նահանգի Ալ-Անդե ամենամեծ ռազմական հենակետերից մեկում: Հարձակման արդյունքում վիրավորվել են առնվազն վեց բարձրաստիճան անձինք (նրանցից երկուսը մահացել են): Հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ զոհվել է վեց մարդ և վիրավորվել գրեթե երկու տասնյակը[11]։

Հունվարի 14-ին Եմենի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ալ-Դալի նահանգում հուսիթները ծանր մարտերում կորցրել են ավելի քան 20 զինյալների, ներառյալ գումարտակի հրամանատար Աբու ալ-Քարարին[12]։

2019 թվականի հունիսին ԱՄԷ-ն սկսել է զորքերը դուրս բերել Եմենից (ԱՄԷ-ի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ «զորքերի տեղաշարժեր եղել են ․․․), բայց մենք նրանց դուրս չենք բերում Եմենից»)։ ԱՄԷ-ն նվազեցրել է Եմենում ռազմական ներկայությունը ամերիկա-իրանական հակամարտության պատճառով[13]։ 2020 թվականին և՛ ԱՄԷ-ն, և՛ Սուդանը զգալիորեն կրճատել են իրենց ներկայությունը Եմենում. 15 հազար սուդանցի զինվորներից երկրում մնացել է միայն 650-ը, ԱՄԷ-ն, որը Եմենում ուներ 3 հազար ցամաքային ուժ, ինչպես նաև 3,5 հազար ռազմածովային և ռազմաօդային ուժեր, նրանք մտադիր էի շուտով դուրս բերել նրանց մեծ մասը (մինչդեռ նրանց հրահանգիչները արդեն պատրաստել էին Եմենի բանակի 90 հազար զինվոր)[14]։

2019-ի օգոստոսի 11-ին, Հարավային Անցումային Խորհրդի (ՀԱԽ) կողմնակիցները ամբողջությամբ գրավել են Ադենը՝ կառավարության օրինապահ միջազգային աջակցությամբ զորքերի հետ մի քանի օր տևած մարտերից հետո:[15]․ ՀԱԽ-ն հանդես է գալիս, որպես երկրի հարավային շրջանների անջատում և անկախ պետության վերականգնում, որը գոյություն ուներ մինչև 1990 թվականը և կոչվում էր Եմենի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն[16]։

2019 թվականի օգոստոսի 20-ին հուսիթները ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը[17]։

2019 թվականի սեպտեմբերի 29-ին, Նաջրանից ոչ հեռու, հուսիթները շրջապատել և ջախջախել են Սաուդյան Արաբիայի զինված ուժերի երեք բրիգադներ: Գերեվարվել է մինչև 2000 բանտարկյալ, սպանվել մինչև 500 մարդ[18].

  1. «Неожиданная» ссора: в Йемене убит экс-президент Али Абдалла Салех // РИА
  2. Бывший президент Йемена решил «перевернуть страницу в истории» и помирить участников гражданской войны. Через три дня его убили // Meduza
  3. Премьер Йемена заявил о попытке переворота сепаратистов в Адене
  4. Ex-Jihadist Defies Yemen’s Leader, and Easy Labels
  5. Yemen: U.S. Allies Spin Deals with al-Qaida in War on Rebels
  6. Вопрос о помощи со стороны России
  7. Россия направит в Йемен новую партию гуманитарной помощи
  8. В Йемене вступил в силу режим прекращения огня
  9. В полночь по местному времени вступили в силу договоренности о прекращении огня в провинции Ходейда в Йемене
  10. Zeynep Tüfekçi, Hicran İsmayılova На западе Йемена возобновились боевые действия // ANADOLU AGENCY. — 2019.
  11. Дрон-убийца атаковал военную базу в Йемене: шестеро погибших // Регнум
  12. В Йемене убит один из лидеров хуситов
  13. Арабские Эмираты начали вывод войск из Йемена // Лента.ру, 28 июня 2019
  14. ФРГ вооружает антишиитский альянс. Правительство одобрило военный экспорт на 1 млрд евро вопреки эмбарго // НГ, 7.04.2020
  15. «Yemen conflict: Southern separatists seize control of Aden». BBC News. 2019-08-11. Վերցված է 2019-08-11-ին.
  16. Сепаратисты Йемена готовы помочь Халифе Хафтару // НГ, 13.08.2019
  17. «В Йемене сбили американский военный беспилотник MQ-9». 2019-08-21. Վերցված է 2019-08-21-ին.
  18. «Хуситы похвастались тысячами пленных солдат арабской коалиции». Московский Комсомолец. 2019-09-29. Վերցված է 2019-09-29-ին.