Ալ-Կաիդան Արաբական թերակղզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Կաիդան Արաբական թերակղզում
արաբ․՝ القاعدة في جزيرة العرب‎‎
Տեսակահաբեկչական կազմակերպություն
Մասն էԱլ-Կաիդա
ԳաղափարախոսությունԻսլամիզմ[1]
ՂեկավարKhalid Batarfi?, Qasim al-Raymi? և Nasir al-Wuhayshi?
Գործունեության տարածք Եմեն
Ստեղծման տարեթիվհունվար 2009
 AQAP Վիքիպահեստում

Ալ-Կաիդա կազմակերպությունն Արաբական թերակղզում (արաբ․՝ القاعدة في جزيرة العرب‎‎, անգլ.՝ Al-Qaeda in the Arabian Peninsula, AQAP), արմատական իսլամական զինված խմբավորում, Եմենի հակամարտության հիմնական գործող ուժերից մեկը։ Հիմնվել է Եմենում՝ գործողություններ է իրականացնում Սաուդյան Արաբիայում։ Նրան է պատկանում Ալ-Կաիդայի անունից թողարկվող Inspire ամսագիրը։

Հիմնադրվել է 2009 թվականի հունվարին Եմենում և Սաուդյան Արաբիայում սալաֆիական ընդհատակյա խմբերի միաձուլման ժամանակ[2]։ Քանի որ սաուդյան խմբերը ոչնչացվել են թագավորության հատուկ ծառայությունների կողմից, Ալ-Կաիդան իր ակտիվությունը տեղափոխել է Եմենի սահմանային շրջաններ[3][4]։ Ենթադրվում է, որ խմբում մի քանի հազար անդամ կա[2]։

Ստանձնել է 253 Northwest Airlines-ի չվերթի վրա տեղի ունեցած անհաջող ահաբեկչության պատասխանատվությունը 25.12.2009[5]։

Իրավիճակը Եմենում 2011 թվականի հուլիսի 7-ին
Իրավիճակը Եմենում 2011 թվականի հոկտեմբերի 23-ին։
  • 2010 թվականի հունվարի 10-ին Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հայտարարել էր, որ ինքը բաց է երկխոսության Ալ-Կաիդա միջազգային ահաբեկչական ցանցի հետ, որպեսզի համոզի խմբավորման գրոհայիններին վայր դնել զենքը և հրաժարվել բռնությունից։ Ինչպես հայտնի է, նախկինում Եմենի իշխանությունները գործարքներ էին իրականացնում ահաբեկիչների հետ և բանտերից ազատ էին արձակում բանտարկյալներին՝ ահաբեկչական գործունեությամբ չզբաղվելու խոստման դիմաց, և ազատ արձակվածներից շատերը վերադարձել էին ահաբեկչությանը[6]։ Եմենի նախագահն ընդգծել է, որ երկրի անվտանգության ծառայությունները կշարունակեն հետևել Ալ-Կաիդայի գրոհայիններին և պայքարել ահաբեկչության դեմ, սակայն բանակցությունների դուռը բաց է։ Երկխոսությունը լավագույն ճանապարհն է, նույնիսկ Ալ-Կաիդայի նկատմամբ, եթե նրանք (գրոհայինները) վայր դնեն զենքը, - Abu Dhabi TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է Ալի Աբդալլահ Սալեհը[6]։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Ալ-Կաիդայի ազդեցությունը Եմենի տարածքում, որը թուլացել է բազմաթիվ պատերազմներով ու ճգնաժամով, զգալիորեն աճել է։ Երկրի լեռնային շրջաններում հարյուրավոր գրոհայիններ են ապաստան գտել ինչպես եմենցիների, այնպես էլ օտարերկրացիների համար[6]։ Անցյալ շաբաթ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը փակել են Եմենում իրենց դիվանագիտական ներկայացուցչություններն այն բանից հետո, երբ Ալ-Կաիդայի կայքերից մեկում հրապարակվել է բոլոր խաչակիրների սպանության կոչը, որոնք աշխատում են Արաբական թերակղզու տարածքում դեսպանատներում և այլուր[6]։

2010 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը պլանավորում էր ռիցինով և ցիանիդով սննդամթերքը թունավորել ԱՄՆ-ի բազմաթիվ հյուրանոցներում և ռեստորաններում միայն հանգստյան օրերին՝ թույնի քարտրիջը դնելով սննդի բեռնատար ինքնաթիռների վրա։ Գործողությունն ստացել է Hemorrhage (արյունազեղում, արյունահոսություն) անվանումը, որի էությունը կայանում էր նրանում, որ հարձակվեն թշնամու վրա փուլ առ փուլ և հարված հասցնեն ամերիկյան տնտեսությանը[7]։

2011 թվականին Արաբական գարնան սկզբին Եմենում խմբավորումը (Ալ-Կաիդա Արաբական թերակղզում) ուժեղ ակտիվացել է և դարձել Եմենի հեղափոխության ամենաուժեղ կողմերից մեկը։ Նրա զինված ուժերի զգալի մասը կազմել են հայտնի Ջիհադիստ-հակակոմունիստ Թարիք ալ Ֆադլիի աբյանյան կազմավորումները։

Եմենի նոր նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ Ալ-Կաիդա միջազգային ահաբեկչական ցանցի դեմ պայքարի վրա, որը Եմենում մեծ ազդեցություն ունի։ Դա հայրենասիրական և կրոնական պարտականություն է՝ շարունակել Ալ-Կաիդայի դեմ պայքարը։ Եթե մենք չապահովենք անվտանգությունը, ապա իրավիճակը կարող է քաոսի վերածվել, - հայտարարել է Հադին։

2014 թվականից մարտեր է մղում Եմենում ԻՊ խմբավորման դեմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.verfassungsschutz.de/embed/vsbericht-2019.pdf — P. 211.
  2. 2,0 2,1 «al-Qaida battle rebels in Yemen». Channel4 News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Novak, Jane (2009 թ․ հունվարի 26). «Arabian Peninsula al Qaeda groups merge». Long War Journal. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  4. Wong, Kristina (2010 թ․ հունվարի 5). «Yemen: 'Major Staging Base' for Al Qaeda: Q and A With Former CIA Official and Al Qaeda Expert Bruce Riedel». ABC News. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  5. Lenta.ru:: Абдулмуталлаб, Умар Фарук
  6. 6,0 6,1 6,2 6,3 Wong, Kristina (2010 թ․ հունվարի 10). «Yemen: 'Major Staging Base' for Al Qaeda: Q and A With Former CIA Official and Al Qaeda Expert Bruce Riedel». ABC News. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  7. A. B. C. News. «Al Qaeda Promises to Bleed U.S. Economy» (անգլերեն). ABC News. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» հոդվածին։