Նաջրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նաջրան
արաբ․՝ نجران‎‎
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Հիմնադրված էմ. թ. ա. 2000 թ.
ԲԾՄ1293±1 մետր
Բնակչություն298288 մարդ
Փոստային դասիչ(61441)
Պաշտոնական կայքnajran.gov.sa
Նաջրան (м)##
Նաջրան (м)

Նաջրան (արաբ․՝ نجران‎‎, վաղ ժամանակներում ՝Աբա-էս-Սուուդ), քաղաք հարավ -արևմտյան Սաուդյան Արաբիայում։ նույնանուն վարչական շրջանի վարչական կենտրոնն է ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում Նաջրանը հանդիսանում էր խունկի և Միրրաի արտադրության կարևորագույն կենտրոն[1]։ Քաղաքի միջով անցնում էր առևտրի ճանապարհ, որը հայտնի էր որպես «քաղցրաբույր» անունով, որը կապում էր Արաբյան թերակղզու հարավը Միջերկրածովի և Մեսոպատամիայի տարբեր շրջանների հետ։ 25 մ.թ.ա. քաղաքը զավթում է հռոմիացի զորավար Էլիյ Գալլը, որը կատարում է արշավանք կայսր Ավգուստի հանձնարարականով[2]։.

Քրիստոնեական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

VI - VII դարի առաջին կեսի ժամանակաշրջանում Նաջրանում գոյություն ուներ խոշոր քրիստոնեական համայնք[1]։. Առանձին աղբյուրներ վկայում են, որ 518 թվականին քրիստոնեական համայնքը ջախջախվում է Յուսուֆ Զու-Նուվասոմի կողմից , իսկ քրիստոնեաներին այրում են չորացած գետի հունում[3][4]։. Մոտավորապես 520 թվականին, կայսեր Յուստին Iի խնդրանքով Ակսումա թագավոր Կալեբը արշավանք է կատարում հիմյարիտների եմենյան պետություն։ Եպիսկոպոս Գրիգորի Օմիրիտսկիի վարքում նշված է, որ այդ արշավանքի ընթացքում ազատագրվում է Նաջրանը ևս։ Նրանում խոսվում է նաև այն բանի մասին, որ այդ քաղաքում եղել է հրեականության ուժեղ համայնք, որոնք անցնում են քրիստոնեության Գրիգորի եպիսկոպոսի օրոք։ 523 թվականին քաղաքը զավթում է եբրայական կրոն ընդունած թագավոր Հիմյար Յուսուֆ Զու-Նուվասոն, այդ ընթացքում Եթովպիայում քրիստոնեության ազդեցության աճման վախից ելնելով, սպանվում են բազմաթիվ խոստովանված քրիստոնեա քաղաքացիներ՝ քաղաքապետ Արեֆաի գլխավորությամբ (վարքագրական գրականության մեջ խոսվում է 4 299 քրստոնեաների մասին[5],որոնք սպանվեցին Արեֆայի հետ միասին)[6]։ Նաջրանի խաղաղ բնակիչների այս սպանությունը քննադատվել է Ղուրանում, (տես նաև)՝ Ասխաբ Ալ-ՈՒխդուդ։ ՈՒղղափառ եկեղեցին Նաջարացի տանջվածների օր է հիշատակում Կաղապար:СС[7]. 623 թվականին Նաջրանը զավթում է զորավար և զինակից Մուհամմադ Խալիդ իբն ալ-Վալիդը։ Տասերորդ տարում մարգարե Մուհամեդի հիջրաներ են այցելում 14 նաջարացի քրիստոնեաներից կազմված պատգամավորականներ, որոնց թույլատրում էին աղոթել մզկիթում։ Այցելության և կրոնական բանավեճի ընթացքում համաձայնագիր է կնքվում մուսուլմանների և Նաջարիայի քրիստոնեաների միջև, որը պահպանվում է Մուհամմեդի և Աբու Բակրաի օրոք։ Բայց արդեն երկրորդ իսլամ խալիֆ ՈՒմար իբն Հատտաբի օրոք, քաղաքում մնացած քրիստոնեաներին վտարում են Արաբիայից[8]։.

Հրեական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ մուսուլմաների կողմից քաղաքի զավթումը,Նաջրանում ապրում էին հրեաներ։ Նրանցից հետո հրեաները, որոնք ապրում էին քաղաքում, ունեին զենք կրելու իրավունք, ինչպես նաև օգտվում էին քաղաքացիական մի շարք իրավունքներից։ Նրանցից ոմանք զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ, և ազատված էին ջիզիի վճարումներից[9]։. 1934 թվականին, Սաուդյան Արաբիա թագավորության կազմի մեջ քաղաքը անցնելուց հետո, հրեա բնակչությունը հետապնդման է ենթարկվում, ինչն էլ հանգեցնում է շուրջ 200 հրեաների փախուստը Նաջրանից դեպի Ադեն։ Փախստականները տեղավորվում են Հաշիդ ճամբարում,իսկ հետո օդային տարածքով անցնում են Իսրայել[10]։.

Տեղացի բնակչության անջատվողականությունը,հուսիդների ազդեցությունը տեղայնքի վրա՝ Եմենում Սաուդյան Արաբիայի պատերազմի ընթացքում (2015 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջրանը (Նաժրան) քաղաքը սկզբնական շրջանում (1926 թվականից) չէր մտնում Սաուդյան Արաբիայի կազմի մեջ, այլ եմենյան քաղաք էր։Եմենի շրջանը բռնի կերպով անջատվեց Եմենից սաուդյան թագավոր Աբդուլ-Ազիզ իբն Աբդուրրախման Ֆեյսալ Ալ Սահուդի կողմից միայն 1931 թվականին[11]։ Տեղացի անհնազանդ բանու-յամ ցեղի խնդիրները լուծելու համար, առաջին սահուդյան թագավորը ցեղերի առաջնորդների հետ պայմանագիր է կնքում, իր տեսակով՝ միություն։ Առաջնորդները համաձայնվում են մտնել սաուդիների թագավորության կազմի մեջ , բայց լայն ինքնավարության իրավունքով։ Նրանց խոստանում են շատ նյութական տարբեր բարիքներ գանձարանից , ինչպես միանգամյա, այնպես էլ ամբողջ տարվա։ Բայց տեղացիների խնդիրները սահուդիացիների հետ շարունակում են առաջանալ նաև հետո, չնայած թագավորության ջանքերի ներդրմանը։

2000 թվականին տեղացի իսմաիլիտները զինված ապստամբություն են բարձրացնում, որը Սաուդյան Արաբիայի զինվորներին հաջողվում է ճնշել ուժով[12]։

Եմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում, որին 2015 թվականի փետրվարից խառնվում է Սաուդյան Արաբիան, իրավիճակը այդ սահմանամերձ շրջանում (մինչ այժմ նշանագծված չի Եմեն պետության հետ սահմանները), բարդանում է։ Տեղացի ընդդիմադիր «Ախրար Էն-Նաջրանի» մարտիկները, ակնհայտ և ոչ բացահայտ, հուսիտների կողմից Եմենից սատարման ընթացքում, զավթում են Էլ-Մաշիլի Նաջրանի շրջանի զինվորական բազան, Նաջրան քաղաքից ընդամենը 10 կիլոմետր դեպի հարավ[13][14]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է գավառական շրջանի հարավ-արևելյան մասում , Եմենին մոտ սահմանին, ծովի մակարդակից 1293 մետր բարձրության վրա[15]։. Նաջրանը ընկած է Էր-Ռիյադ երկրի մայրաքաղաքից մոտավորապես 807 կիլոմետր հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք (SSW) ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարների տվյալներով Նաջրանի բնակչության թվաքանակը կազմում էր 298 288 մարդ[16]։. Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան տարիներով՝

1992 2004 2010
90 983 246 880 298 288

Բնակչության էթնիկ կազմի մեջ գերակշռող մասը կազմում են Բանու Յան արաբական ցեղի ներկայացուցիչները։ Եկեղեցական կազմում գերակշռում են՝ իսմաիլները[17]։.

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տարածքում գտնվում են համալսարանը, տեխնոլոգիական կոլեջ, 560 պետական և 10 մասնավոր դպրոցներ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում հիմնավորվել են ֆուտբոլի ակումբների շարք։

  • Ալ-Օկդոդ (نادي الأخدود), հիմնադրվել է 1975 թվականին
  • Շարորա (نادي شرورة), հիմնադրվել է 1975 թվականին
  • Նաջրան (نادي نجران),հիմնադրվել է 1980 թվականին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Najrān» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. Страбон. «География». Книга XVI
  3. Կաղապար:Книга:Мифы народов мира. Энциклопедия
  4. Пиотровский М.Б. Асхаб ал-Ухдуд // Իսլամ. հանրագիտարանային բառարան / отв. ред. С. М. Прозоров. — М.: Наука, 1991. — С. 25.
  5. «НАДЖРАНСКИЕ МУЧЕНИКИ - Древо» (ռուսերեն). drevo-info.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «История еврейской общины Йемена: ХИМЬЯР». jerudaica.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  7. Դվորկին Ա. Լ. Очерки по истории Вселенской Православной церкви. Нижний Новгород, 2003.
  8. Hitti, Phillip. History of the Arabs from the Earliest time to the Present. New York: Macmillan, 1951. p. 61
  9. Йеменские евреи՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. Gilbert, Martin, «In Ishmael’s House», 2000, (p. 271)
  11. «Что происходит в Йемене? | Невское время». nvspb.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  12. «Висло-одерская операция в исполнении хуситов - ИА REX» (ռուսերեն). iarex.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  13. «Хуситы заявили, что взяли в плен несколько тысяч саудовских военных» (ռուսերեն). РИА Новости. 20190928T1847+0300. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  14. «Оппозиция в Саудовской Аравии захватила военную базу» (ռուսերեն). Рамблер/новости. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  15. «Aba as Su`ud, Saudi Arabia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «The regions of Saudi Arabia and all cities of more than 20,000 inhabitants» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Muslim Sect Sees Struggle Through Christian Lens». The New York Times. 20 октября 2010 года.