Jump to content

Մասնակից:Մարիանա2005/Ավազարկղ04

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում կլիմայի փոփոխության դեմ։

Երիտասարդության ձայն, երիտասարդների՝ որպես հավաքական խմբի տարբեր գաղափարները, կարծիքները, վերաբերմունքը, գիտելիքները և գործողությունները[1]: «Երիտասարդության ձայն» տերմինը հաճախ ներառում է տարբեր տեսակետներ և փորձառություններ՝ անկախ ծագումից, ինքնությունից կամ մշակութային տարբերություններից: Այն հաճախ կապված է երիտասարդության կարողությունների զարգացման տարբեր միջոցառումների հաջող իրականացման հետ, ինչպիսիք են հանրօգուտ աշխատանքի իրականացում սովորեցնելը[2], երիտասարդների և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունները[3] և առաջնորդներ պատրաստելուն ուղղված դասընթացները[4]: Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդության ներգրավումը կենսական նշանակություն ունի համայնքային և երիտասարդահեն կազմակերպությունների արդյունավետ զարգացման համար[5]:

Կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական շատ կազմակերպություններ և համայնքներ երիտասարդությանը մատնանշում են որպես իրենց հաջողության կարևոր գործոն[6]: Օրինակ՝ շատ կազմակերպություններ հաճախակի են խորհրդակցում երիտասարդների հետ, երբ մշակում են հատուկ նրանց համար նախատեսված ծրագրեր, ապրանքներ կամ ծառայություններ: Բացի այդ, որոշ կազմակերպություններ երիտասարդներին ներառում են նաև որոշումների կայացման խորհուրդներում կամ հանձնաժողովներում: Բացի այդ, երիտասարդահեն կազմակերպությունները հաճախ ստեղծում են հնարավորություններ և հարթակներ ծրագրի երիտասարդ մասնակիցների համար՝ ինստիտուցիոնալ կայքերում կամ սոցիալական մեդիա ցանցերում կիսվելու իրենց տեսակետներով՝ դրանով իսկ բարձրացնելով երիտասարդության ձայնը[7]: Երիտասարդության դրական զարգացումը խթանում է երիտասարդության ձայնը` նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների ինքնավստահությունը և ակտիվորեն ներգրավել նրանց սոցիալական կյանքում[8]: Դպրոցակենտրոն երիտասարդական նախաձեռնություններից մեկը ավստրալիական «VicSRC» կազմակերպությունն է, որն զբաղվում է երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ[9]:

Երիտասարդությանը ներգրավելու այլ օրինակներից են՝

Շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի գլոբալ շարժում, որն ուղղված է երիտասարդության ձայնը խթանելուն: Այն ծագել է երիտասարդական ծառայության և նրանց իրավունքները պաշտպանելուն միտված ավելի վաղ շարժումներից[17]: Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը պահանջում էր երիտասարդների համակարգված ներգրավում: Երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունն ընդգծող ամենամյա միջոցառումներից են Երիտասարդական ծառայության համաշխարհային օրը և Հանրօգուտ աշխատանք կատարել սովորեցնելու ազգային համաժողովը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆեբիֆոբիան (վախ կամ ատելություն երիտասարդների նկատմամբ) և էդալտիզմը (երեխաների նկատմամբ մեծահասակների ունեցած իշխանության չարաշահումը) այն գործոններ են, որոնք խոչընդոտում են, որ երիտասարդների ձայն լսելի լինի համայնքներում[18]։ Երիտասարդության ձայնի վերաբերյալ քանակական հետազոտությունները քիչ են[19]։ Որակական հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են որոշումների կայացմանը և կարծիքների փոխանակմանը երիտասարդների մասնակցությունը հաճախ դիտվում են որպես քիչ արդյունավետ[20][21]։

Երիտասարներին ներգրավելու հետ կապված հնարավոր խնդիրներից են տոկենիզմը և ոչ էթիկական պատմությունները, որտեղ շահարկվում են երիտասարդների ձայները, գաղափարները և պատմությունները: Չնայած Հարթի մասնակցության սանդուղքը կենտրոնացած չէ միայն երիտասարդության ձայնի վրա, այն ցույց է տալիս երիտասարդների ներգրավվածության մակարդակները՝ սկսած ամենացածր մակարդակից՝ «մանիպուլյացիայից» մինչև ամենաբարձր մակարդակը, որտեղ «որոշումների կայացումը հավասարապես բաշխվում է երիտասարդների և մեծահասակների միջև»:

Երիտասարդների իրավունքների պաշտպանության շարժումը քննադատում է երիտասարդության ձայնը կա՛մ բավականաչափ համապարփակ չլինելու, կա՛մ երիտասարդներին շահագործելու համար: Քննադատները կարծում են, որ երիտասարդության ձայնի ջատագովները մանրակրկիտ չեն ուսումնասիրում էյջիզմը (տարիքային խտրականությունը) և միայն մակերեսային են վերլուծում այս խնդիրն ու առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք անբավարար են երիտասարդներին հասարակության մեջ էական իշխանություն տալու տեսանկյունից[22]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fletcher, A. (2006) Washington Youth Voice Handbook: The what, who, why, where, when, and how youth voice happens. Olympia, WA: CommonAction.
  2. Garvey, J., McIntyre-Craig, C., & Myers, C. (2000). "Youth voice: The essential element of service-learning," In C. Myers and M. Bellener (Eds.) Embedding service-learning into teacher education: Issue briefs. Indianapolis, IN: The Center for Youth as Resources.
  3. Kirshner, B., O'Donoghue, J., & McLaughlin, M. (2005) "Youth-adult research collaborations: Bringing youth voice to the research process," In J. L. Mahoney & R. W. Larson (Eds.) Organized activities as contexts of development: Extracurricular activities, after-school and community programs. (pp. 131-156): Lawrence Erlbaum Associates, Publishers.
  4. Bruce, J., Nicola, S. & Menke, T. (2006) "Listening to the Youth Voice in Planning Leadership Development Programs Արխիվացված 2009-01-17 Wayback Machine," Journal of Extension. 446. December 2006.
  5. Zeldin, S. (2004) "Youth as Agents of Adult and Community Development: Mapping the Processes and Outcomes of Youth Engaged in Organizational Governance ," Applied Development Science. 8(2), pp 75-90.
  6. Fletcher, A. (2006) Washington Youth Voice Handbook Արխիվացված 2006-12-31 Wayback Machine Olympia, WA: CommonAction(2006)
  7. «Give Young People a Platform—They Have Insights to Share and Stories to Tell». International Youth Foundation (անգլերեն). 2020-02-25. Արխիվացված օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2021-05-14-ին.
  8. Lerner, R.M.; Almerigi, J.B.; Theokas, C.; Lerner, J.V. (2005). «Positive Youth Development». Journal of Early Adolescence. 25 (1): 10–16. doi:10.1177/0272431604273211. S2CID 145603300.
  9. Fletcher, A. (2005) Stories of meaningful student involvement Արխիվացված 2012-11-15 Wayback Machine. Bothell, WA: HumanLinks Foundation.
  10. Tackett, W. (2005) "A new perspective: an evaluation of youth by youth," Reclaiming Children and Youth. 14(1). pp 5-13.
  11. Driskell, D. (2002) Creating Better Cities with Children and Youth: A Manual for Participation. Earthscan.
  12. Campbell, S. (1996) Youth Issues, Youth Voices: A guide for engaging youth and adults in public dialogue and problem-solving. Washington, DC: Study Circles Resource Center.
  13. Boudin, K., et al. (2005) Letters from Young Activists: Today's Rebels Speak Out. Nation Books.
  14. Mandel, L. (2005) "Youth voices as change agents: moving beyond the medical model in school-based health center practice," Journal of School Health. 75(7) pp 239-243.
  15. Chasnoff, S.& Wheeler, J. (2009) "[Youth media against violence «Youth Media Reporter: Youth Media against Violence». Արխիվացված է օրիգինալից March 10, 2010-ին. Վերցված է February 9, 2010-ին.]" Youth Media Reporter
  16. Gillen, D., Johnson, M., & Sinykin, J. (2006) Giving Voice to the Leader Within; Practical Ideas and Actions for Parents and Adults Who Work with Young People. Syren Book Company.
  17. Fletcher, A. (2004) "The Youth Voice Movement: A New Vision for the Future, or a Lost Dream of the Past?" Արխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine The Generator, Spring 2004.
  18. Felix, A. (2003) Making Youth Voice a Community Principle Արխիվացված Փետրվար 21, 2007 Wayback Machine Youth Service Journal, October 2003, Youth Service America.
  19. Ellis, J., & Caldwell, L. L. (2001). "Increasing youth voice through participation in a recreation-based teen center" Արխիվացված Դեկտեմբեր 30, 2006 Wayback Machine. College Park, PA: Author.
  20. Beilenson, J. (1993). "Looking for young people, listening for youth voice." Social Policy, 241, pp 8–13.
  21. Jones, K. & Perkins, D. (2005) "Determining the Quality of Youth-Adult Relationships Within Community-Based Youth Programs" Արխիվացված 2009-01-17 Wayback Machine, Journal of Extension. 43(5).
  22. Koroknay-Palicz, Alex. "A Critique of the Youth Service Movement" Արխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine. [Weblog entry.] One and Four. 14 Feb 2006. 4 Feb 2007.

Կատեգորիա:Երիտասարդական մշակույթ Կատեգորիա:Համայնքաշինություն Կատեգորիա:Էյջիզմ Կատեգորիա:Կրթության փիլիսոփայություն Կատեգորիա:Երիտասարդություն