Մասնակից:Մարիամ Սամվելյան/Ավազարկղ
20-րդ դարի ոուս փիլիսոփա և գրականագետ Միխայիլ Բախտինը գլխավորապես գրել է երկխոսություն հասկացության մասին: Թեև Բախտինի աշխատանքը իր կյանքի ընթացքում շատ տարբեր ուղղություններ է ունեցել, երկխոսությունը միշտ մնացել է նրա աշխարհայացքը հասկանալու «գլխավոր բանալին»[1]:Բախտինը նկարագրել է բաց երկխոսությունը որպես «մարդկային կյանքը բանավոր ձևով մեկնելու միակ համարժեք ձև»:Դրան «մարդը մասնակցում է ամբողջությամբ և իր ողջ կյանքի ընթացքում՝ իր աչքերով, շուրթերով, ձեռքերով, հոգով, էությամբ, իր ամբողջ մարմնով և գործերով։Նա ամբողջությամբ նվիրվում է մտքի փոխանակմանը, և այս փոխանակումը դառնում է մարդկային կյանքի երկխոսության հիմնամաս համաշխարհային սիմպոզիումում»[2]:
Բախտինի երկխոսության ընկալումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկխոսությունը սովորաբար վերլուծվում է որպես երկու միավորների միջև ինչ-որ փոխազդեցություն՝ նախապես մշակված մոդելի հիման վրա:Բախտինը համարում է այս հայեցակարգը «տեսաբանության» հետևանք՝ միտումը, հատկապես ժամանակակից արևմտյան մտածողության մեջ, հասկանալու իրադարձությունները նախապես գոյություն ունեցող կանոնների համաձայն, որոնց համապատասխանում են կամ կառուցվածքի համաձայն, որը ցուցադրում են[3]:Սա բաց է թողնում այն փաստը, որ կանոնները կամ կառուցվածքները անջատվել են իրադարձությունից, որ իրադարձությունը նախորդում է վերացականությանը, և որ իրադարձությունը միշտ հագեցած է համատեքստով, մտերմությամբ, անմիջականությամբ և մասնակիցների համար կարևորությամբ, որոնք ենթարկվում են վերացականության գործընթացին.«Մենք չենք կարող հասկանալ իրադարձությունների աշխարհը տեսական աշխարհից։ Պետք է սկսել հենց գործնականից, ոչ թե դրա տեսական կրկնօրինակից»[4]:
Ըստ Բախտինի՝ երկխոսությունը գտնվում է անհատների միջև եղած սահմանների վրա. ոչ թե առանձին սուբյեկտների հանդիպման իմաստով, որոնք սահմանների «մեջ» են (նա պնդում է, որ «մեջ» չկա), այլ իրականում հենց սահմանների վրա[5]:Բախտինի կարծիքով, «ոչ մի կենդանի բառ եզակի ձևով չի առնչվում իր առարկային»: Խոսողի, բառի և նրա օբյեկտի միջև գոյություն ունի «նույն առարկայի վերաբերյալ այլ բառերի ճկուն միջավայր... հենց այս կոնկրետ միջավայրի հետ կենդանի փոխազդեցության գործընթացում է, որ բառը կարող է անհատականացվել և ոճական ձև ստանալ»[6]:Իրականում որևիցե մոնադ/միավոր հասկացություն գոյություն չունի:Մարդիկ փակ միավորներ չեն, նրանք բաց են, ազատ, անկանոն, անավարտ. նրանք «սահմաններից դուրս» են և «ինքնահաճ»[7]:«Լինել նշանակում է լինել մյուսի համար և մյուսի միջոցով ինքդ քեզ համար:Մարդը չունի ինքնիշխան ներքին տարածք, նա ամբողջական է և միշտ գտնվում է սահմանի վրա, նայելով իր ներսը՝ նա նայում է ուրիշի աչքերին կամ ուրիշի աչքերով»[8]:
Արտաքին կողմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր վաղ աշխատություններում Բախտինը օգտագործում էր արտաքին մաս և ավելորդ մաս հասկացությունները՝ պարզաբանելու երկխոսության համար անհրաժեշտ պայմանները: Նրա կարծիքով, գոյություն ունի տարածական-ժամանակային օբյեկտիվության ավելորդ մաս, որը կարևորվում է հենց իր արտաքին լինելու պատճառով. «Հասկանալու համար չափազանց կարևոր է, որ նա, ով հասկանում է, գտնվի իր ստեղծագործական ըմբռնման առարկայից դուրս՝ ժամանակի, տարածության, մշակույթի մեջ... Մեր արտաքինը կարող են տեսնել և հասկանալ միայն այլ մարդիկ, քանի որ նրանք գտնվում են մեզնից դուրս՝ տարածության մեջ և քանի որ նրանք ուրիշ են»[9]:Միայն արտաքին հեռանկարը, սակայն ոչ երբեք ինքը՝ անձը, կարող է տեսնել «բաց կապույտ երկինքը, որի ֆոնին իմաստ է ստանում նրա արտաքին պատկերը»[10]: Եթե ավելորդ մասը ակտիվորեն գործում է ուրիշի աշխարհում, կամ դրսի տեսակետը նույնպես ներգրավված է, նոր ըմբռնման պոտենցիալ է առաջանում: Այս առումով երկխոսությունն ավելի խորը հետևանքներ ունի, քան այնպիսի հասկացություններ, ինչպիսին է «կարեկցանքը» կամ սոցիալական մարդաբանի նպատակը՝ հասկանալ օտար մշակույթը ներսից, որը ներառում է ուրիշի դիրքորոշման հետ միաձուլման փորձը[11]:Նման իրավիճակում ոչ մի նոր բան չի կարող առաջանալ. գոյություն ունի միայն փակ շրջանում գոյություն ունեցածի անդադար կրկնում։
Մենիմաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպեսզի երկխոսությունը հնարավոր լինի, պետք է դիրքորոշումների բազմակարծություն լինի:Այսպիսով, երկխոսությունը խորթ է ցանկացած տեսության, որը հակված է տեսակետների մենիմաստությանը, օրինակ՝ դիալեկտիկական գործընթացը կամ ցանկացած տեսակի դոգմատիզմ կամ ռելատիվիզմ:Դիալեկտիկայի մասին՝ որպես մենիմաստության ձև, Բախտինը գրել է. «Վերցրեք մի երկխոսություն և հեռացրեք ձայները, էմոցիոնալ և անհատականացնող ինտոնացիաները, վերացական հասկացություններ և դատողություններ ստեղծեք կենդանի բառերից և արձագանքներից, ամեն ինչ մցրեք մեկ վերացական գիտակցության մեջ և այդպես կստանաք դիալեկտիկա»[12]:Ե՛վ ռելատիվիզմը, և՛ դոգմատիզմը «բացառում են բոլոր փաստարկները, իրական երկխոսությունները՝ այն դարձնելով կամ ավելորդ (ռելյատիվիզմ) կամ անհնար (դոգմատիզմ)»[13]:Դոգմատիզմը բացառում է իրեն հակասող ցանկացած տեսակետ կամ ապացույց՝ անհնարին դարձնելով երկխոսությունը, մինչդեռ (տեսականորեն) հակադիր ծայրահեղության դեպքում ռելատիվիզմը նույնպես մենիմաստ ազդեցություն ունի, քանի որ եթե ամեն ինչ հարաբերական է, և բոլոր ճշմարտությունները հավասարապես կամայական են, ապա կա պարզապես մենիմաստություն և ոչ թե արդյունավետ երկխոսություն[14]:Ռելատիվիզմը բացառում է երկխոսությանը բնորոշ ստեղծագործականության և նոր ընկալման ներուժը. յուրաքանչյուրն իր մեջ գտնում է միայն իր արտացոլանքը: Երկխոսության ժամանակ «յուրաքանչյուրը պահպանում է իր միասնությունն ու ակնհայտ ամբողջականությունը, բայց նրանք միմյանց լրացնում են»[15]:
Ըստ Քերիլ Էմերսոնի՝ Բախտինը չի ենթադրում, որ երկխոսությանը բնորոշ ստեղծագործական ներուժը անպայմանորեն ճշմարիտ է:Չկա երաշխիք, որ անհատի ներդրումը երկխոսության մեջ անպայման կբերի «ճշմարտություն», «գեղեցկություն», «մխիթարություն», «փրկություն» կամ նման որևէ այլ բան (իդեալական նպատակներ, որոնք հաճախ պնդում են մենիմաստ փիլիսոփայությունները կամ մեթոդները):Ուրիշի հետ շփումը բերում է կոնկրետացում, ազատագրում սոլիպսիստական ինքնակլանումից, նոր ճշմարտություններ և նոր ընտրություններ, բայց դրանք չեն բացառում նաև «բացասական» հավանականությունները: Երկխոսությունը, ենթադրելով մտերմություն և խոցելիություն, կարող է ներառել ավելի մեծ ցավ և զգայունություն դիմացինի դաժանության կամ հիմարության նկատմամբ: Ինչպես Էմերսոնն է նշում. «Լսելով ուրիշի անկեղծ պատասխանը՝ ես խնայում եմ միայն մեկ բան՝ իմ սեփական արձագանքը վատթարագույն ձևով ձևավորելու հետևանքները»[16]:
Ռեյֆիկացում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռեյֆիկացված (նյութականացված, առարկայացված) պատկերները», - պնդում է Բախտինը, - «խորապես անբավարար են կյանքի և հաղորդակցման համար... Յուրաքանչյուր միտք և կյանք միաձուլվում են բաց երկխոսության մեջ: Նաև անթույլատրելի է բառի ցանկացած նյութականացում. նրա բնույթը երկխոսական է»[2]:Նշանագիտությունը և լեզվաբանությունը, ինչպես դիալեկտիկան, ռեյֆիկացնում են բառը. երկխոսությունը, կենդանի իրողություն և մարդկանց միջև պիտանի շփում լինելու փոխարեն, կենդանի և անավարտ համատեքստում, դառնում է անհետաքրքիր շփում վերացական իրերի միջև:Երբ մշակույթները և անհատները կուտակեն սովորություններ և ընթացակարգեր (ինչը Բախտինը անվանում է ավելի վաղ գործունեության «սկլերոտիկ պարգևները») և ընդունեն ձևեր, որոնք հիմնված են անցյալի «քարացած» իրադարձությունների վրա, մշակույթի գլխավոր ուժերը կձգտեն դրանք վերածել ֆիքսված կանոնների: Ռեյֆիկացվող գիտություններում այս կոդավորումը շփոթում են իրականության հետ՝ խաթարելով ինչպես ստեղծագործական ներուժը, այնպես էլ անցյալ գործունեության իրական ըմբռնումը: Իրողության եզակիությունը, որը չի կարող ենթարկվել ընդհանրացման կամ վերացականության, իրականում այն է, ինչը հնարավոր է դարձնում պատասխանատվությունը. «գործողությունն ու հաղորդակցությունը միշտ հավասարապես են կիրառվում և կոնկրետ ենթատեքստով»[14]:Իրադարձությունների տեսական կրկնօրինակներում, որոնք հիմնված են «կանոնների համաձայն գործող մոնադների» մոդելի վրա, անտեսվում է կենդանի ազդակը, որն իրականում ատեղծում է հաղորդակցություն: Ըստ Բախտինի՝ «բառը որպես այդպիսին ուսումնասիրելը, անտեսելով այն ազդակը, որից այն բխում է, նույնքան անիմաստ է, որքան հոգեբանական ուսումնասիրության կատարումը այն իրական կյանքի ենթատեքստից դուրս, որին այն ուղղված է և որով այն որոշվում է»[17]:
Դոստոևսկի[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գիտելիքի» գոյություն ունեցող ձևերում կյանքի բաց երկխոսությունը մենիմաստ է՝ դառնալով դրա բովանդակության ամփոփում, բայց չճանաչելով դրա անավարտելի էությունը:Բախտինը կարծում էր, որ Դոստոևսկու գրական մեթոդները շատ ավելի համարժեք են մարդկային փոխազդեցության իրականությունը ներկայացնելու խնդրին, քան գիտական և փիլիսոփայական մոտեցումները (ներառյալ և հատկապես հոգեբանությունը. Բախտինը շեշտում է, որ Դոստոևսկին բացահայտորեն մերժում է այն միտքը, որ ինքը հոգեբան է): Դոստոևսկու կերպարները, իր ստեղծագործական ձևավորման բնույթով, «ոչ միայն հեղինակային հաղորդակցության առարկաներ են, այլ նաև իրենց անմիջական հաղորդակցության սուբյեկտներ»[18]:Բազմաձայնությունը (Պոլիֆոնիան) էական է Դոստոևսկու համար. նրա վեպի աշխարհը կառուցված է դրա վրա, այնպես, որ կարելի է ասել, որ այդ բազմաձայնությունն ինքնին նրա ստեղծագործության առաջնային առարկան է։Յուրաքանչյուր կերպար և կերպարի ներքին երկխոսության յուրաքանչյուր սահմանված ձայն այլ գիտակցություն է, որը երբեք չի դառնում պարզապես առարկա հեղինակի, որևէ այլ կերպարի կամ ձայնի համար: «Կերպարի խոսքը իր և իր աշխարհի մասին նույնքան կշռադատված է, որքան հեղինակինը... Այն ունի արտասովոր անկախություն ստեղծագործության կառուցվածքում. հնչում է, ասես, հեղինակի խոսքի կողքին և համադրվում է ինչպես դրա հետ, այնպես էլ այլ կերպարների լիարժեք և նույնքան ընդունելի ձայների հետ»[18]:
«Դոստոևսկու պոետիկայի խնդիրներում» Բախտինը Դոստոևսկուն վերագրում է երեք հիմնական նորամուծություններ, որոնք հնարավոր են դարձնում ձայնաշատ վեպի «Կատարյալ երկխոսությունը»[19]:Առաջինը անավարտելիությունն է. Դոստոևսկու կարծիքով մարդը այնպիսի էակ է, որին հնարավոր չէ ամբողջականացնել որևէ բանով, նույնիսկ մահով: Երկրորդը բառերի միջոցով «ինքնազարգացող՝անհատականությունից անբաժան գաղափարի» ներկայացումն է։ Երրորդը երկխոսության բացահայտումն ու ստեղծագործական մշակումն է «որպես ինքնիշխան և հավասար գիտակցությունների միջև հարաբերության հատուկ ձև»։ [20]
Տրամասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բախտինը պնդում է, որ երկխոսությունները չեն վերածվում այնպիսի ձևերի, որոնք վերլուծելի են լեզվական մեթոդներով: Թեև երկխոսությունները կապված են լեզվի հետ, դրանք չեն գտնվում լեզվական համակարգում և անտեղին են լեզվի տարրերի մեջ[21]:Փոխարենը դրանք պետք է վերլուծել որպես տրամասություն: Հաղորդակցվվելիք բառը երբեք անջատ չէ այն առարկայից, որն արտաբերում է այն մեկ այլ առարկայի հասցեին. պետք է վերագրել բառը, որպեսզի այն ունենա երկխոսական որևէ կարգավիճակ[22][23]:
Ուղիղ տրամասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բախտինը իր վերլուծության մեջ տարբերակում է ուղիղ և կրկնակի տրամասության տեսակները։Ուղիղ տրամասությունը միշտ պահպանում է իր համար «հիմնական իմաստային հեղինակությունը». այն չի վերանում իր առարկայի հետ կապված այլ բառի առկայության դեպքում:
- Ուղղակի,առանց միջնորդության տրամասությունը «ճանաչում է միայն իրեն և իր առարկան, որի նկատմամբ ձգտում է լինել առավելագույնս համապատասխան»[24]:Այն ձգտում է բացարձակ լեզվի, ասես առարկային բանավոր ձև հաղորդելու ավելի լավ կամ ,իսկապես, այլ միջոց չի կարող լինել: Մետալեզվական վերլուծությունը կարող է բացատրել դրա պատահականությունը, սակայն այն հետաքրքրված չէ նման վերլուծությամբ և ներկայանում է որպես վերջնական խոսք[25]:
- «Ներկայացված» կամ «առարկայացված» տրամասությունը բխում է հեղինակից/պատմողից, բայց ներկայացվում է կերպարի տեսքով, իբրև այնպիսին, որը բնորոշ է որոշակի տեսակի անհատի կամ սոցիալական խմբի:Հենց կերպարի համար խոսքը ուղիղ է և առանց միջնորդության, սակայն ընթերցողը գիտակցում է, որ տեղի է ունենում օբյեկտիվացում այն բանի շնորհիվ, որ կա պատմող, որը ներկայացնում է այն հանդիսատեսին: Չնայած ակնհայտ երկակիությանը, Բախտինը դրան վերաբերվում է որպես ուղիղխոսքի մեկ այլ տիպի, քանի որ չկա երկխոսական հարաբերություն հեղինակի և կերպարի միջև: Այսինքն՝ կերպարն ապրում է միայն որպես հեղինակի օբյեկտիվացում, այլ ոչ թե որպես ինքնիշխան ձայն, որն ընդունակ է վիճաբանության, համաձայնության և այլնի[26]:
Կրկնակի տրամասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրկնակի տրամասության ժամանակ խոսելիս զգացվում է մեկ այլ իմաստային մտադրություն, որը համընկնում է խոսողի սեփական մտադրության հետ։Այս երկրորդ խոսքը («ուրիշի խոսքը») կարող է լինել պասիվ կամ ակտիվ: Երբ այն պասիվ է, խոսողը տեղյակ է. դիմացինի խոսքը ակնկալվում է միտումնավոր ձևով և խոսողի սեփական նպատակների համար: Երբ այն ակտիվ է, դիմացինի խոսքը չի հնազանդվում խոսողի կամքին, և խոսակցությունը լի է երկրորդ ձայնի դիմադրությամբ, մարտահրավերով և ենթադրյալ թշնամանքով[27]:
Պասիվ կրկնակի տրամասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոճավորումը օրինակ է այն բանի, ինչը Բախտինը անվանում է միակողմանի կրկնակի խոսք: Ավելի վաղ խոսողի ոճն ընդունված է, քանի որ այն համարվում է ճիշտ և համապատասխան ներկա խոսակցի մտադրությանը: Թեև նպատակը միակողմանի է, ոճավորումը կրկնակի է, քանի որ ոճն ընդունվում է հատկապես այն պատճառով, որ խոսողը գտնվում է մյուսի հետ երկխոսական համաձայնության մեջ և ցանկանում է, որ այդ հարաբերությունը հայտնի լինի: Համաձայնությունը ենթադրում է անհամաձայնության հնարավորություն և, հետևաբար, «օբյեկտիվացման մի փոքր ստվեր» է գցում ի սկզբանե ուղղակի/չմիջնորդված խոսքի վրա[28]:
- Պարոդիան բազմակողմանի խոսքի օրինակ է: Ի տարբերություն ոճավորման, այն ներկայացնում է «իմաստային մտադրություն, որն ուղղակիորեն հակադրվում է սկզբնականին»[29]:Դա նշանակում է ոչ միայն անհամաձայնություն, այլև ակտիվ թշնամություն. առկա է դիմացինի խոսքը մերժելու կամ նսեմացնելու ցանկություն: Պարոդիստը ցույց կտա իր սեփական թշնամությունը՝ դիտավորյալ շեշտելով կամ ուռճացնելով դիմացինի խոսքի վիճելի կողմերը[30]:Պարոդիայի հետ է կապված ուրիշի խոսքերի ցանկացած տեսակի կրկնակի օգտագործումը՝ հեգնանքով, ծաղր ու ծանակով, վրդովմունքով և այլն:
- Սկազ ( ռուս. ՝ բանավոր խոսք) ռուսական ֆորմալիստական դպրոցում նշանակում էր գրելու ձև, որը ինքնակամ խոսողի տպավորություն է թողնում։Այն վերստեղծում է բանավոր խոսքի յուրահատկությունները, հաճախ բարբառով: Բախտինը տարբերակում էր սկազը՝ որպես առարկայացված խոսքի ձև (այսինքն՝ ուղիղ), որը կարելի է գտնել այնպիսի գրողների մոտ, ինչպիսիք են Տուրգենևը և Լեսկովը, և պարոդիստական սկազը (կրկնակի), որը կարելի է գտնել Գոգոլի «Շինել» և Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ստեղծագործություններում:.[31]
Ակտիվ կրկնակի տրամասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաքնված բանավեճում բանախոսի խոսքը ակնհայտորեն ուղղված է դեպի իր սեփական ռեֆերենցիոն օբյեկտը, բայց այն կառուցված է այնպես, որ միաժամանակ հարձակում է գործում մեկ ուրիշի խոսքի վրա նույն թեմայով, նույն առարկայի մասին: Ուրիշի խոսքին բացահայտորեն չեն անդրադառնում, ինչպես լինում է ոճավորման կամ պարոդիայի դեպքում, այլ դրա գոյությունը ընկալվում է բանախոսի ինտոնացիաների և շարահյուսական կառուցվածքների «բանավեճային գունավորմամբ».«Մի արտահայտություն, որն իր կողքին զգում է մեկ ուրիշ արտահայտություն՝ նույն առարկայի վերաբերյալ, և այդ գիտակցությունն էլ որոշում է դրա կառուցվածքը»[32]:
- Ինտենսիվ երկխոսության ժամանակ պատասխանողը, խոսքը ուղղելով դեպի իր առարկան, միաժամանակ արձագանքում է, պատասխանում և սպասում է զրուցակցի խոսքին: Նման պատասխանի մեջ կարելի է նկատել տարբեր նրբիմաստային փոփոխություններ սեփական խոսքում և ուրիշի խոսքում[33]:
- Թաքնված երկխոսությունն այն է, երբ բանախոսը ուղղակիորեն դիմում է, կանխատեսում, արձագանքում է ուրիշի խոսքին, բայց այդ մյուս ձայնը իրականում առկա չէ երկխոսության մեջ. զրուցակցի պնդումները բացակայում են, բայց դրանք ենթադրվում են բանախոսի պատասխաններում:
Ըստ Բախտինի՝ թաքնված երկխոսությունն ու թաքնված բանավեճը մեծ նշանակություն ունեն Դոստոևսկու բոլոր ստեղծագործություններում՝ սկսած նրա ամենավաղ ստեղծագործությունից՝ «Խեղճ մարդիկ»։Մակար Դևուշկինի կերպարը կառուցում է իր էպիստոլարային խոսքը այլ ձայնի երևակայական, բայց ոչ իրականում առկա պատասխանների շուրջ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Holquist, Michael (1990). Dialogism. Routledge. էջ 15.
- ↑ 2,0 2,1 Bakhtin, Mikhail (1984). Problems of Dostoevsky's Poetics. University of Minnesota Press. էջ 293.
- ↑ Morson, Gary Saul; Emerson, Caryl (1990). Mikhail Bakhtin: Creation of a Prosaics. Stanford University Press. էջեր 49–50.
- ↑ Bakhtin, Mikhail. Towards a Philosophy of the Act, quoted in Morson and Emerson (1990). p. 50
- ↑ Morson and Emerson (1990). p. 51
- ↑ Bakhtin, Mikhail (1981). The Dialogic Imagination. Univ. of Texas Press. էջ 276.
- ↑ Morson and Emerson (1990). p. 52
- ↑ Bakhtin (1984). p. 287
- ↑ Bakhtin. Response to a question from the New World editors, quoted in Morson and Emerson (1990). p. 55
- ↑ Bakhtin, Mikhail. Author and hero in aesthetic activity. p. 25. Translated by and quoted in Morson and Emerson (1990). p. 53
- ↑ Morson and Emerson (1990). p. 53-55
- ↑ Bakhtin, Mikhail (1986). Speech Genres and Other Late Essays. Austin Univ. Press. էջ 147.
- ↑ Bakhtin (1984). p. 69
- ↑ 14,0 14,1 Morson and Emerson (1990). p. 59
- ↑ Morson and Emerson (1990). p. 56
- ↑ Emerson, Caryl (1997). The First Hundred Years of Mikhail Bakhtin. New Jersey: Princeton Univ. Press. էջեր 152–53.
- ↑ Bakhtin (1981). p. 292
- ↑ 18,0 18,1 Bakhtin (1984). p. 7
- ↑ Emerson (1997). p. 146
- ↑ Bakhtin (1984). p. 184
- ↑ Bakhtin, M. M. (1986) Speech Genres and Other Late Essays. Trans. by Vern W. McGee. Austin, Tx: University of Texas Press. p. 117
- ↑ Bakhtin (1984). p. 199
- ↑ Morson and Emerson (1990). p. 147
- ↑ Bakhtin (1984). p. 186
- ↑ Morson and Emerson (1990). p. 148
- ↑ Morson and Emerson (1990). p. 149
- ↑ Morson and Emerson (1990). p. 150
- ↑ Morson and Emerson (1990). p. 150–52
- ↑ Bakhtin (1984). p. 193
- ↑ Morson and Emerson (1990). p. 153
- ↑ Morson and Emerson (1990). p. 154
- ↑ Bakhtin (1984). p. 196
- ↑ Bakhtin (1984). p. 197