Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 28

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Գրացիա Կուչինոտտա Maria Grazia Cucinotta
Կուչինոտտան 2009 թվականին
Ի ծնե անուն՝Maria Grazia Cucinotta
Ծննդյան թիվ՝հունիսի 27, 1968(1968-06-27) (55 տարեկան)
Ծննդավայր՝Մեսինա
Երկիր՝Իտալիա Իտալիա
Ազգություն՝իտալացի
Քաղաքացիություն՝Իտալիա
Մասնագիտություն՝Դերասանուհի, պրոդյուսեր, մոդել
Կարիերա՝սկսած՝ 1990 թվականից
IMDb։ID ID 0002029
http://mariagraziacucinotta.com/

Մարիա Գրացիա Կուչինոտտա (իտալ.՝ Maria Grazia Cucinotta, ծնվել է 1968 թվական հուլիսի 27, Մեսինա, Սիցիլիա, Իտալիա) - իտալացի դերասանուհի, պրոդյուսեր և մոդել [1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հոկտեմբերի 8-ին Մարիան ամուսնացավ Ջուլիո Վիոլատիի (իտալ.՝ Giulio Violati) հետ: Նրանք ունեն դուստր՝ Ջուլիա (իտալ.՝ Giulia):

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին «Միսս Իտալիա» մրցույթում գրավեց 3 տեղը [2]: 1990 թվականին առաջնաելույթ ունեցավ հեռուստատեսության մեջ: Մարիան միջազգային ճանաչում ստացավ «Փոստատար» ֆիլմում իր դերից հետո: 1999 թվականին նա նկարահանվեց «Ամբողջ աշխարհն էլ քիչ է» ֆիլմում, ինչպես նաև հայտնվեց «Սոպրանոյի տոհմը» հեռուստասերիալի «Իզաբելլա» սերիայում: 2005 թվականին հնչյունավորեց Սայդշոու Բոբի հարս` Ֆրանչեսկային, «Սիմփսոնները» մուլտսերիալի «Italian Bob» սերիայում: Մարիան նկարահնվել է ավելի քան 73 ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 - «New York International Independent Film & Video Festival» մրցանակ «Լավագույն դերասանուհի դրամատիկական ֆիլմում» կատեգորիայում («A Brooklyn State of Mind»)
  • 2005 - «Kineo Awards» մրցանակ «Leo Cut Trilogy Award» կատեգորիայում
  • 2005 - «Capri Peace Award» («Անտեսանելի երեխաները») մրցանակ
  • 2007 - «Capri Peace Award» մրցանակ
  • 2012 - «Italian National Syndicate of Film Journalists» մրցանակ «Best New Short Film Director» («Il maestro») կատեգորիայում
Տարեթիվ Օրիգինալ անվանում Հայերեն անվանում Դեր
1990 Vacanze di Natale '90 Սուրբ Ծննդյան արձակուրդներ-90 Արաբելլա
1994 Il postino Փոստատար Բեատրիս Ռուսսո
1995 El día de la bestia Գազանի օր Սյուզաննա
1998 La seconda moglie Երկրորդ կինը Աննա
1999 The World Is Not Enough Ամբողջ աշխարհն էլ քիչ է Ջուլյետտա Դա Վինչի
2000 Picking Up the Pieces Կտոր-կտոր Դեզի
2000 Just One Night Ընդամենը մեկ գիշեր Ավրորա
2002 Il bello delle donne Գեղեցկության սրահ Ռոզի Ֆումո
2004 Vaniglia e cioccolato Վանիլ և շոկոլադ Պենելոպա
2005 All the invisible children Անտեսանելի երեխաները Բարմեն
2009 Viola di mare Ծովային մանուշակ Ագնես
2011 The Rite Ծես (ֆիլմ) տիկին Անդրիա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]