Մասնակից:Հովհաննես Բարսեղյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կաղապար:Տեղեկաքարտ Կենսաբանություն Օլինգո (լատ. Bassaricyon), ենոտանման գիշատիչ կենդանիների ընտանիքի կաթնասուն:Сверху вниз: Bassaricyon neblina ruber, Bassaricyon medius orinomus, Bassaricyon alleni, Bassaricyon gabbii

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 35-47 սանտիմետր է, պոչի երկարությունը 40-48 սանտիմետր, մարմնի զանգվածը 0,7-2 կիլոգրամ է։ Ենոտանմաների ընտանիքի ամենափոքր տեսակներից է։ Վերջույթները հիմնականում կարճ են, առաջինները ավելի կարճ են վերջիններից։ Դունչը կարճ է և սուր։ Ականջները միջին մեծության են և կլոր: Աչքերը մեծ են: Թաթերի ներբանները պատված են մազածածկույթով, մատներն ունեն սուր կորացած ճանկեր։ Պոչը պատված է երկար մազերով, որոնք դժվար է բռնել: Մարմնի մազածածկույթը խիտ է, շատ թավ և փափուկ։ Մեջքը դեղնադարչնագույն կամ ոսկեգույն է` սև և մոխրագույն երանգների խառնուրով: Փորը բաց դեղնավուն է: Պոչի վրա երբեմն նկատվում են օղակաձև մուգ բծեր[1]: Գենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ օլինգոյին արյունակից են երկարառունգ կենդանիները[2]: Օլինգոյի և կինկաժուի (ենոտանմանների ընտանիքի գիշատիչ կաթնասուն) արտաքին նմանության միջև տարվում են զուգահեռ էվոլյուցիայի մասին հետազոտություններ:

Տարածքը և բնակության վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են հարավային Ամերիկայի հյուսիսային և Կենտրոնական խոնավ արևադարձային և մերձարևադարձային անտառներում՝ Նիկարագուայից մինչև Պերու[3]: Հանդիպում են ջունգլիներում՝ ծովի մակարդակից 2750 մետր բարձրության վրա:

Կենսաձևը[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիան թույլ է ուսումնասիրված: Ակտիվ են գիշերը: Վարում են ծառից ծառ թռչկոտելու կենսաձև, հիանալիորեն մագլցում են: Միայնակ կենդանիներ են, բայց երբեմն հանդիպում են ոչ մեծ խմբերով մեծ պտղատու ծառերի վրա: Մեծ մասամբ սնվում են մրգերով, ուտում են նաև ծաղիկների նեկտար և ծաղիկներ, ինչպես նաև որսում են մանր և անողնաշարավոր կենդանիներ, այդ թվում նաև տաքարյուններ: Անազատ վիճակում ուտում են միս։ Միայն մեկ ձագ են ունենում, որը ծնվում է փակ աչքերով[4]։ Խոշոր կատուները, ինչպիսիք են հովազները, և օձերը որսում են օլինգոյին: Խուսափում են կինկածուի հետ հանդիպումից, որոնք նրանց քշում են ծառերի վրայից։ Բնության մեջ կյանքի շարունակական տևողության մասին հստակ տվյալներ չկան, կյանքի տևողությունը ենթադրվում է 10 տարեկանից ոչ ավել, իսկ անազատ կյանքում ապրել են մինչև 25 տարի[5][1][4]։

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջին ժամանակները ուսումնասիրվում էր օլինգոյի 5 տեսակ, սակայն 2013 թվականին ամերիկացի կենդանաբան Քրիստոֆեր Հելջենի ղեկավարած հետազոտական խմբի կողմից անկացված Bassaricyon տեսակի օլինգոյի ուսումնասիրությունից հետո առանձնացնում են 4 տեսակի օլինգո[6]։

  • Bassaricyon alleni - Ալլենա տեսակի օլինգո
  • Bassaricyon gabbii- Փափկապոչ օլինգո
  • Bassaricyon medius
  • Bassaricyon neblina

Անդերի Էկվադորի Լաս-Մակինասում 2006 թվականին Քրիստոֆեր Հելջենը հայտնագործեց Bassaricyon neblina տեսակը: 2013 թվականին այդ տեսակը ստացավ ձևական նկարագրություն[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nowak R. 1999. Walker’s Mammals of the World. Sixth Edition. Baltimore and London: The Johns Hopkins University Press.
  2. Koepfli K.-P., Gompper M. E., Eizirik E., Ho C.-C., Linden L., Maldonado J. E., Wayne R. K. (2007) Phylogeny of the Procyonidae (Mammalia: Carvnivora): Molecules, morphology and the Great American Interchange. Molecular Phylogenetics and Evolution, 43 (3): 1076—1095. doi:10.1016/j.ympev.2006.10.003 Полный текст
  3. Род Bassaricyon в книге Don E. Wilson & DeeAnn M. Reeder (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.), Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0. [1]
  4. 4,0 4,1 Pontes A., Chivers D. 2002. Abundance, Habitat Use and Conservation of the Olingo Bassaricyon sp. in Maraca Ecological Station, Roraima, Brazilian Amazonia. Studies on Neotropical Fauna and Environment, 37 (2): 105—109. doi:10.1076/snfe.37.2.105.8577
  5. Iwokrama International Centre for Rain Forest Conservation and Development. 1999. «Mammals of Iwokrama» (On-line).
  6. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие
  7. Helgen, Kristofer M.; Pinto, Miguel; Kays, Roland; Helgen, Lauren; Tsuchiya, Mirian; Quinn, Aleta; Wilson, Don; Maldonado, Jesus (2013) Taxonomic revision of the olingos (Bassaricyon), with description of a new species, the Olinguito. ZooKeys, 324 (Special issue): 1—83. doi:10.3897/zookeys.324.5827