Մասնակից:Հայկանուշ Շարոյան/Եկատերինյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եկատերինյան պալատ, (հայտնի որպես Մեծ Ցարսկոսելոյի պալատ, Մեծ պալատ[1], Հին պալատ[2]):  Նախկին կայսերական պալատ: Ռուսական երեք գահակալների՝ Եկատերինա I-ի, Ելիզավետա Պետրովնայի և Եկատերինա II-իպաշտոնական նստավայր: Պալատը տեղակայված է Սանկտ Պետերբուրգից 26 կմ դեպի հարավ՝ նախկին Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին):

Ռուսաստանում պալատը մշակութային ժառանգության բաղադրիչ է[3]: Մտնում է Պուշկին քաղաքի «Պալատ պարկի» կազմի մեջ և հանդիսանում է նրա պատմական կենտրոնը , որն էլ իր հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող Սանկտ Պետերբուրգի «Պատմական կենտրոնը և նրա հետ կապված հուշարձանների համալիր»ն է հանդիսանում[4]:

Պալատը հիմնադրվել է 1717 թվականին ռուսական կայսրուհի Եկատերինա I-ի հրամանով: XVIII դարի ընթացքում պալատը մի քանի անգամ ենթարկվել է ձևափոխման և ներկայիս տեսքով ներկայացնում է ուշ բարոկկո շրջանի նմուշ: Խորհրդային շրջանում պալատում թանգարան էր բացվել: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պալատը խիստ վնասվել է: Նրա վերականգնումը երկար տևեց և դեռ չի ավարտվել: Վերականգնողական աշխատանքները իրականացնում են Լենինգրադյան վերականգնողների կողմից՝ խիստ գիտական հիմքով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի պատմության և մշակույթի մեջ արտացոլված են թե՛ յուրաքանչյուր դարաշրջանի յուրահատկությունները, թե՛ տվյալ ժամանակաշրջանի ռուսական գահակալների քմահաճույքները: Բուն պալատը հիմնադրվել է 1717 թվականին գերմանացի ճարտարապետ Յոհան Ֆրիդրիխ Բրաունշտեյնի գլխավորությամբ: Պալատը հանդիսացել է ամառային նստավայր կայսրուհի Եկատերինա I-ի համար: 1724 թվականի օգոստոսին շինարարության ավարտի կապակցությամբ պալատում տոնախմբություն է կազմակերպվում, որի ժամանակ «13 թնդանոցներից երիցս» համազարկ են տալիս: Տոնախմբությանը ներկա էր նաև կայսրուհին: Ըստ առաջին նախագծի պալատը իրենից ներկայացնում էր XVIII դարի ռուսական ճարտարապետությանը բնորոշ ոչ մեծ երկհարկանի կառույց հոլանդական ոճով՝ «16 լույսի շողի ներքո»: 1743 թվականին նոր գահ բարձրացած կայսրուհի Ելիզավետա Պետրովնան հանձնարարում է ռուս ճարտարապետներ Միխայիլ Զեմցովին և Անդրեյ Վասիլևիչ Կվասովին ընդլայնել և բարեկարգել պալատը: Կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի օրոք պալատը ձեռք բերեց իր այժմյան տեսքը և ոճը: 1752 թվականի մայիսին կայսրուհին հանձնարարում է ճարտարապետ Բարթոլոմեո Ֆրանչեսկո Ռաստրելլիին ձևափոխել պալատը, քանի որ հնաոճ և փոքր էր համարում այն: Հսկայածավալ վերանորոգման և շինարարական աշխատանքներից հետո (որոնք տևեցին չորս տարի) ի հայտ եկավ ժամանակակից պալատը՝ ռուսական բարոկկո ոճով: Ավելի քան 100 կգ է օգտագործվել նոր ճակատի և տանիքի բազմաթիվ արձանների ոսկեզօծման համար: Հիասքանչ ֆասադի դիմաց տարածվում էր ոչ պակաս շքեղ «ուղիով» պալատը: 1756 թվականի հուլիսի 30-ին տեղի ունեցավ 325 մետրանոց պալատի ներկայացումը ռուսական վերնախավի և արտասահմանցի հյուրերի առջև:

Ավանդաբար պալատը կապում են նաև Եկատերինա Մեծի անվան հետ, թեև ինքը՝ կայսրուհին այդ «հարած սերուցքը» հնաոճ է համարում: Հանգուցյալ կայսրուհի Ելիզավետայի կամքի համաձայն առաջին հերթին Եկատերինա Մեծը կարգադրեց ոսկեզօծել պատերի արձանները: Երբ պատերի արձանների մի մասն արդեն ոսկեզօծվել էր, իմանալով այդ աշխատանքների արժեքը, Եկատերինան կարգադրեց դադարեցնել ոսկեզօծումը: Իր գահակալության ողջ ընթացքում Եկատերինան վերակազմել էր պալատը իր ճաշակով՝ դարձնելով դրանք ավելի հարմարավետ և համեստ:

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Ռաստրելլը վերակառուցեց Մեծ պալատը 1752-1756 թվականներին: Շենքի երկայնակի առանցքը նրա հատակագծում դարձավ գլխավոր կոորդինատորը: Ֆասադի ռիթմիկ տարաձևությունը, սյունաշարերի մեծ ելուստներին ամրացված անֆիլադները , հարուստ խաղ ապահովող ակնախորշերը, դեկորատիվ քանդակների առատությունը, ճակատի գունագեղությունը, կառուցեցին էմոցիոնալ, հագեցած, տոնական պատկեր:

Կոմս Ս. Դ. Շերեմետևը իր հուշերում գրում է. «Առաջին անգամ ես տեսա Մեծ Ցարսկոյե Սելոյի պալատը իր ողջ փայլով 1863 թվականի պարահանդեսի ժամանակ: Պարում էին մեծ դահլիճում, իսկ միջանցիկ սրահում անսահման թվով հյուրերի համար ընթրիք էր դրված: Շողում էին փայտե ոսկեզօծ սյուները՝ պատրաստված նախորդ դարի ոճի պատկերով: Այդ ժամանակ դեռ ոչ-ոք չէր էլ երևակայում էլեկտրական լուսավորության մասին, և վառվում էին անսահման մոմեր, ինչպես Եկատերինայի ժամանակներում: Սքանչելի տեսարան էր, որ անհնար է մոռանալ»:

Պալատը 1917 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական զինագրավման շրջանում համալիրը շատ է վնասվել. այժմ ճարտարապետական համալիրը վերականգման փուլում է է ռեստավրատորներ Ն.Վ. Բարանովի, Ա.Ա. Կենրինսկու, Ն. Ե. Թումանովի և այլոց կողմից:

2010 թ. մայիսի 23-ին Ցարսկոյե սելո թանգարան-արգելոցի գլխավոր տնօրեն Օլգա Տարատինովան լրագրողներին հայտնեց, որ Ցարսկոյե Սելոյի 300 ամյա հոբելյանական տոնակատարությունների առթիվ կբացվեն վերանորոգված մի քանի դահլիճ և տաղավարներ:

Կբացենք նաև բոլորովին անհայտ դահլիճի պալատի այն հատվածները, որտեղ ապրել է Եկատերինան՝ Արաբեսկոյի դահլիճը: Հիմա կահավորման աշխատանքներ են տարվում[5]


Պալատի հյուրասենյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթե սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթե առանձնասենյակը կամ սենյակը Մեծ Եկատերինայի պալատի ամենահայտնի սրահներից է: Սաթե սենյակի հիմնական դետալները պատրաստվել են XVIII դարի սկզբին Պրուսիայում: 1716 թվականին պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհեմ I-ի նվիրել է Պյոտր I-ին: 1746 թվականին համալրվել և կառուցվել է Ձմեռային պալատում, իսկ 1755 թվականին տեղափոխվել Ցարսկոյե Սելո:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սաթե սենյակի գույքը գերմանացի զինվորների կողմից տարվել է Քյոնիգսբերգ: Սենյակի հետագա ճակատագիրը անհայտ է: 1979 թվականից Սանկտ Պետերբուրգում Սաթե սենյակի վերականգնման աշխատանքներ է տարվում: 2003 թվականին Ցարսկոյե Սելոյի 300-ամյակի կապակցությամբ վերականգնվել է ռուս ռեստավրատորների ձեռքով: Նշենք նաև, որ Ագաթե սենյակի վերականգման աշխատանքներին մասնակցել են գերմանացի գիտնականները:

Պալատական եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է պալատի հյուսիսային հատվածում 1746-1756 թվականներին: Մի քանի անգամ վերանորոգվել է 1820 և 1863 թվականների հրդեհներից հետո: Նրա ձևավորմանը մասնակցել են Չևսկին, Ռաստրելին, Ստասովը և այլոք: Եկեղեցու արտաքին տեսքը Պուշկին քաղաքի զինագրավման ժամանակ փաստացի ոչնչացվել և մինև օրս չի վերանորոգվել: 1993 թվականից եկեղեցում շատ հազվադեպ են արարողություններ կատարվում:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петров А. Н., Пушкин. Дворцы и парки, [2 изд.], Л., 1969;
  • Большая советская энциклопедия
  • Мосякин А. Г. Жемчужное ожерелье Санкт-Петербурга. Дворцы, восставшие из пепла. Санкт-Петербург, «Паритет», 2014. — 432 с., илл. — ISBN 978-5-93437-405-2
  • Мосякин А. Г. Прусское проклятие. Тайна Янтарной комнаты. Санкт-Петербург, «Пальмира», 2018. –– 479 с. : илл. (Серия «Исчезнувшие сокровища») –– ISBN 978-5-521-00932-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большой дворец в г. Пушкине
  2. Екатерининский дворец, 1850—1862. И. Монигетти, А. Штакеншнейдер // Екатерининский дворец. — сайт «Энциклопедия Царского Села», 2015 — проверено 15.11.2015
  3. «Сведения из Единого государственного реестра объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации» (ռուսերեն). opendata.mkrf.ru. Վերցված է 2018-04-30-ին.
  4. 540-006. The Palaces and Parks Ensembles of the Town of Pushkin (Tzarskoe Selo) Russian Federation, 1990 // Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments. — World Heritage List. UNESCO
  5. В Екатерининском дворце Царского Села откроют Арабесковый и Тронный залы(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


[[Կատեգորիա:Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտներ]] [[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով]] [[Կատեգորիա:1756 հիմնադրումներ]]