Մասնակից:Իննա Պետրոսյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնսեռատ (իսպ.՝ barrio Monserrat)՝  Բուենոս-Այրեսի շրջան՝ տեղակայված քաղաքի ապտմական մասում: Քաղաքի բնակչությունը կազմում է 43 560 բնակիչ (2010թ.): Տարածքը սահմանափակված է փողոցներով. Ավեդինա Ռիվադավիա, Բարտոլոմե Միտրե, Լա Րաբիդա, Ինխենյերո Ուերգո կանգառ, Ավենիդա ինդեպենդենսիա կանգառով և Ավեդինա Էնտրե-Րիոս կանգառով: Տարածքը սահմանակից է շրջաններին. Սան-Նիկոլաս, Պուերտո-Մադերո, Սան-Թելմո և Կոնստիտուսիոն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույս Մարիամի եկեղեցին՝ Մոնսեռատսկայան, կոչվել Է շրջան

Մոնսեռատ շրջանի անունը ծագել է 1750 թվականին, երբ ճարտարապետ Անտոնիո Մազիլայի նախագծով կառուցվեց տաճար՝ Iglesia Parroquial de Monserrat: Տաճարում գտնվում է մի քանդակ՝ Մոնսեռատ տաճարի՝ Մոնսեռատի սև կույսի կրկնօրինակը՝ տեղակայված Բարսելոնայի տակ:

1734 թվականին թաղամասը մտնում է քաղաքի վարչական բաժանման մեջ, նահանգապետ Միգել դե Սալսեդոն հաստատել է Comisarios de Barrio-ի (շրջանի ղեկավարության) ստեղծումը և, որ էական է, այդ ժամանակվա փաստաթղթերում նշված է Մոնսեռատ շրջանի խորհուրդը։ Թեև այս փաստաթղթում չկա թաղամասի անվանումը, այն նշվում է Սան Խուան անունով

1759 թվականի հոկտեմբերի երեքին նահանգապետը հաստատել է շրջանի 8 թաղամասերի բաժանումը։

Տասնութերորդ և տասնիններորդ դարերում տարածքը սահմանափակվել է հյուսիսում գտնվող Պյեդրաս փողոցով և հարավ-արևմուտքում գտնվող մայիսմեկյան հրապարակով: Այս ընթացքում, շրջանը նաև կոչվել է «հարևան թաղամաս» կամ «սև թաղամաս», ինչը ցույց է տվել, որ այդ շրջանում մեծ թվով աֆրիկացիներ են ապրում։

1969 թվականին ժամանակակից Բուենոս-Այրեսի քաղաքապետը՝ Սատուրնինո Մոնտերո Րուիսը, փոխեղ շրջանի սահմանները իրենց ներկայիս դիրքով:

Կոնգրեսի տարածքը, որը գտնվում է Մոնսեռատ շրջանի հյուսիս-արրմտյան մասում

Այդ ժամանակից ի վեր շրջանի մի մասը, որը գտնվում է մայիսյան հրապարակի հարևանությամբ, բազմիցս շփոթել են Սան Տելմոյի շրջանի շրջակայքի հետ, որն ավարտվում է Չիլիի փողոցում: Միևնույն ժամանակ, Կոնգրեսի հրապարակին հարող տարածքը հաճախ անվանում են «Կոնգրես»՝ Ազգային Կոնգրեսի շենքին և մետրոյի «Ա» կայարանին մոտ լինելու պատճառով: Այդ անվանումները Մոնսեռատ շրջանը գրեթե աննկատ են դարձրել: Այդ նորամուծությունները, փաստորեն, անտեսում են շրջանի տարածքը։

1989 թվականին «Մոնսեռատի զարգացման ասոցիացիա»-ն թողարկում է ամսագիր «Մեր Մոնսեռատ»-ը և «Բուենոս-Այրեսի պատմության ինստիտուտ»-ը, որը կատարում է շրջանի ճանաչմանը նպաստող աշխատանք: Շրջանում կա նաև «Մոնսեռատ պատմական շրջանի զարգացման խորհուրդ»։

Մինչև XX դարի վերջը Մոնսեռատ շրջանի սահմանները մնում էին լղոզված և շատերը անտեսում էին դրանք, բայց շրջանը աստիճանաբար սկսում է վերականգնել իր դիրքերը։ 1997 թվականին Բուենոս-Այրեսի վարչակազմը պատմական շրջանների զարգացման մի շարք ծրագրեր է ստեղծել, ինչպիսիք են Սան Տելմոն և Մոնսեռատ, այդ նպատակով Բուենոս-Այրեսի կառավարությունը ռեսուրսներ է հատկացնում քաղաքի պատմական շենքերի և մշակութային ժառանգության վերականգնման համար:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանում տեղակայված են՝ Բուենոս-Այրեսի քաղաքապետարանը, Վարդագույն տունը, Մայիսյան հրապարակը, Արգենտինայի կոնգրեսի շենքի առաջ գտնվող Կոնգրեսի հրապարակը (գտնվում է Բալվաներայի շրջանում), մաքսատան շենքը, Մոնսեռատի եկեղեցիները, San Francisco и Nuestra Señora del Rosario, Սանտո-Դոմինգոյի տաճարև մայիսյան փողոց՝ այնտեղ գտնվող հին շենքերով, ինչպես, օրինակ՝ Teatro Avenida:

Շրջանում է գտնվում նաև Manzana de las Luces պատմական շենքը, որտեղ նախկինում գտնվում էր Բուենոս-Այրեսի համալսարանը: Որոշ հայտնիություն ունեն՝ Սան-Իգնասիո եկեղեցին, Colegio Nacional de Buenos Aires-ը և Պապասիո Բարոլոն, որը գտնվում է մայիսյան և Իպոլիտո Իրիգոյենի փողոցների անկյունում[1][2]:

Մոնսեռատ շրջանի օրը նշվում է սեպտեմբերի 8-ին, սակայն այդ օրը վիճարկվում է։

Ավենիդա դե Մայո. հետին պլանում՝ Մայիսյան հրապարակ և Վարդագույն տուն:
Մաքսատան շենքը՝ Ալիսիա Մորո դե Խուստո փողոցի կողմից:

Շրջանի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Բուենոս-Այրեսում տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ ընտրվել է շրջանի զինանշանը։ Մոնսեռատ շրջանի զինանշանն ընտրվել է նկարչուհի Մարիա Խուլիա Մարինի նախագիծը[3]:

Նկարագրություն՝

  • Սպիտակ աղավնին ներկա է զինանշանի վրա XVII դարի երկրորդ կեսից: Այն Սուրբ Հոգին է, որը Սուրբ Երրորդության մի մասն է (այն անունը, որը Խուան դե Գարայը կոչեց Բուենոս-Այրես քաղաքը):
  • Զոհասեղան, հանդիսանում է Մոնսեռատի սև կույսի խորհրդանիշ, ում անունով էլ կոչվել է շրջանը:
  • Հին ծառ, ակնարկում է շրջանի երկար պատմության մեջ:
  • Ցուլը պատկերված է ցլամարտիկի պատվին, որը քաղաքում տեղի է ունեցել XVIII դարում:
  • Երկու մարտական աքաղաղներ, ակնարկել է սովորական հմայք այս ոլորտում:
  • Դհոլ, սևամորթ բնակչության խորհրդանիշ, որը հանդիսանում է նշանակալի Մոնսեռատ շրջանում: Մոնսեռատ շրջանում գոյություն ուներ թաղամաս՝ «Barrio del Mondongo», զգալի նեգրական բնակչությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Reseña histórica» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007-03-11-ին. Վերցված է 23 de septiembre de 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Recorridos - Edificio Barolo» (իսպաներեն). Gobierno de la Ciudad de Buenos Aires. Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին. Վերցված է 23 de septiembre de 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. El escudo de Monserrat, por Ana Fraceschini. En el Periódico «Amigos de la Avenida de Mayo», año 1, n°4, 2011.