Մասնակից:Թագուհի Սարգսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան միայն սիրո քաղաք Փարիզը չէ. նարդոսի անծայրածիր դաշտերը, հինավուրց պատմությունը, մշակույթի հազարավոր հուշարձանները, հիասքանչ լեզուն և ոչ միայն, ամբողջական են դարձնում Ֆրանսիան: Այս երկրում յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ բան, ինչը կստիպի նրան ընդմիշտ սիրահարվել այդ երկրին:

1. Ֆրանսիացիների 90 տոկոսը վարում են հայրենական ավտոմեքենաներ՝ «Ռենո», «Պեժո», «Սիտրոեն»։

2. Կիրակի օրերին Ֆրանսիայում բոլոր խանութները փակ են:

3. Ոչ թանկ, բայց լավ գինու մեկ շիշը Ֆրանսիայում ավելի էժան է, քան մեկ գավաթ սուրճը՝ սրճարանում:

4. Ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը՝ Լուվրը, գտնվում է Փարիզում:

5. Ֆրանսիայում գրեթե ամենուր կարելի է առանց վախենալու խմել ծորակի ջուր:

6. Բոլոր եվրոպական երկրների մեջ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ Ֆրանսիան առաջատարն է:

7. Այս երկրում կարմիր գինին ավելի պոպուլյար է, քան սպիտակը:

8. Ֆրանսիան գորտի արտահանմամբ գրավում է առաջին տեղն աշխարհում:

9. Ֆրանսիական օրենքները արգելում են խոզին տալ «Նապոլեոն» անունը:

10. Փարիզյան ամենահին կամուրջը կրում է «Նոր կամուրջ» անվանումը:

11. Փարիզի ոստիկանները երբեմն աշխատանքի են դուրս գալիս անվաչմուշկներով:

12. Ֆրանսիան աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է: Գներն այստեղ երկու անգամ ավելի բարձր են, քան, օրինակ, Գերմանիայում:

13. Ֆրանսիայում իշխանությունները նպաստ են վճարում շներին պահելու համար:

14. Օրենքը, որն արգելում էր փարիզուհիներին տաբատ կրել, պաշտոնապես հանվել է 2012 թվականին:

15. Աֆրիկայում ֆրանկոֆոն բնակչությունն ավելի շատ է, քան Ֆրանսիայում:

16. Ֆրանսիան գրավում է աշխարհում առաջին տեղը զբոսաշրջության մակարդակով:

17. Ճաշի համար հատկացված ընդմիջումը ֆրանսիական ընկերություններում տևում է ոչ թե մեկ, այլ երկու ժամ:

18. Ֆրանսիայում ժամանադրությունից կամ որևէ այլ միջոցառումից ուշանալը անպարկեշտ բան չի համարվում:

19. Շահութահարկը Ֆրանսիայում ամենաբարձրներից մեկն է աշխարհում:

20. Ֆրանսիայի օրենքները թույլ են տալիս ամուսնանալ արդեն մահացած մարդու հետ:

21․Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն մարդը ոչնչություն է` զրո:

22․Ֆրանսիան համարվում է հեծանվի և բալետի հայրենիքը։

23․Օրենքի համաձայն` ֆրանսիացիները տարեկան ամենաքիչը ունեն հինգ արձակուրդային շաբաթ։

24․Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:

25․Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը:

26․Ֆրանսիայում թեյավճարը արդեն իսկ ընդգրկված է լինում հաշվի մեջ և կազմում է ընդհանուր հաշվի 15 %-ը:

27․Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:

28․Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:

29․Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն:

30․Ֆրանսիայում պաշտոնական, պետական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել, և ոչ մի ֆրանսիացի չի կարող հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ դուք չգիտեք անգլերեն: Նրանք դեռ կարող են հասկանալ, որ դուք չգիտեք ֆրանսերեն, բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ դուք չիմանաք անգլերեն!

31. Ֆրանսիայում գրեթե իսպառ բացակայում է կոռուպցիան: Օրինակ՝ ոստիկանին կաշառք առաջարկելիս նա ոչ միայն չի վերցնի, այլև առաջարկողին կպատժի օրենքով սահմանված կարգով:

32. Սովորական աղավնուն ֆրանսիացիները անվանում են «թռչող առնետ»:

33. Իսկական ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ 49 միլիոն պղպջակներ կան:

34. Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Միշել վայրը Ատլանտյան օվկիանոսի ջրհեղեղների և սելավների պատճառով օրվա մեջ երկու անգամ վերածվում է կղզու և երկու անգամ էլ` թերակղզու:

35. Ֆրանսիայում օրական լույս է տեսնում ամենաքիչը 2 խոհարարական գիրք:

36․Ֆրասիայում շատ են ծխողները, հատկապես երիտասարդության մեջ, և դա զարմանալի է, եթե հաշվի առնել, որ այնտեղ մեկ տուփ ամենաէժան ծխախոտը արժե 5-6 եվրո:

37․Ֆրանսիացիները շատ հարգալից և շփվող են:

38․Ֆրանսիայում արգելված է ոչ մարդկային դեմքով տիկնիկների վաճառքը:

39․Ամենատարածված սպորտաձևերն են ֆուտբոլը, բասկետբոլը և ռեգբին:

40․Բնակչության կենսամակարդակը շատ բարձր է: Օրինակ՝ ֆրանսիական «չքավոր» ընտանիքը կարող է բնակվել շատ լավ նորոգված 3 սենյականոց բնակարանում՝ հեռուստացույցով, համակարգչով և այլ տեխնիկայով։