Մասնակից:Զաբելա Աբելյան/Ավազարկղ 4
Յանոշ Արան | |
---|---|
Ծնվել է | 2 մարտի 1817 |
Վախճանվել է | 22 հոկտեմբեր 1882 |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Ավստո–Հունգարիա |
Մասնագիտություն | Լրագրող,թարգմանիչ |
Լեզու | Հունգարերեն |
Ազգություն | Հունգարացի |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Պարգևներ | Թագավորական հունգարիայի Սուրբ Ստեֆանի մեդալ |
Յանոշ Արան lang-հունգ․|Arany János 2 մարտի 1817, Նադսալոնտա,Ավստրիական իմպերիա — 22 հոկտեմբեր 1882, Բուդապեշտ, Ավստո–Հունգարիա հունգարական պոետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանոշ Արան,տրանսիլվանյան հունգարացի։։ Ծնվել կալվինյան (ռեֆորմատական) աղքատացած հայդուկ–ազնվականի ընտանիքում։ Դեռ մանկությունում գրեց առաջին բանաստեղծությունները հունգարերեն և լատիներեն (որը կատարելությամբ անգիր էր սովորել)։ Որպեսզի ծնողները կարողանային կարիքից դուրս գալ, Յանոշը 14 տարի գնաց ուսուցչի օգնական աշխատելու։
1833 թվականին ընդունվեց Դեբրեցեենի Ռեֆորմատական համալսարան, որտեղ սովորեց գերմաներեն և ֆրանսերեն, բայց հանկարծ թողնում է ուսանողական նստարանը, մոտենում թափառաշրջիկ դերասանների թատերախմբի։
Ավել ուշ Արանը տիրապետեց անգլերենին։Նոտար է աշխատել։1846 թվականին Արանին ունեցավ գրական հաջողություն, երբ հրատարակվել է իր առաջին բանաստեղծական երկը «Կորած սահմանադրություն» (հունգ.՝ Elveszett alkotmány)։ Այդ նույն տարում ավարտված էր Արանի ավելի հայտնի «Տոլդի» (венг. Toldi Miklós; 1320—22 ноября 1390),որի համար նա արժանացել է «Կարոյ Կիշֆալուդի» Ընկերության մրցանակին։ Պոեմը նվիրված է Միկլոշ Տոլդիին, Հունգարիայի ժողովրդական հերոսին[1] նպաստեց ազգային ինքնագիտակցության աճին։
1848—1849 թվականների հեղափոխության ժամանակ Արանը դարձավ Շանդոր Պետեֆիիընկերը, ստեղծեց մի քանի հայրենասիրական բանաստեղծություններ և բալլադներ։ Հեղափոխության կործանումից հետո Արանը ստիպված էր որոշ ժամանակ թաքնվել։Վերադառնալով Բուդապեշտ 1867 թվականին պարգևատրվել է Նադաշտի (венг. Nádasdy) ակադեմիական մրցանակով «Բուդայի մահը» պատմական պոեմի համար (հունգ.՝ Buda halála), հոներական թագավոր Աթթիլայի եղբոր մասին, գլուխը դրեց վերջին մենամարտում [2]։
Ավելի ուշ Արան ընտրվեց Հունգարական գիտությունների ակադեմիայի ցմահ քարտուղար։
1860 թվականից Արան գլխավորեց Կիշֆալուդի Ընկերությունը և հիմք դրեց «Szépirodalmi Figyelő» գրական ամսագիր, հետագայում դարձավ Հունգարիայի կարևոր գրական քննադատական հրատարակություն։ Մասնակցեց Շեքսպիրի ստեղծագործությունների հունգարերեն թարգմանությանը։
1877 թվականին հեռացավ հասարակական կյանքից և առավելապես գրեց լիրիկական կամ էպիկական ստեղծագործություններ։Տոլդիի մասին առաջին պոեմի ընթացքում 1854 թվականին հրատարակվեց եռերկ ստեղծագործության երկրորդ մասը «Տոլդիի երեկոն», և 1879 թվականին՝ «Տոլդիի սերը»։
Արանը թարգմանեց հունգարերեն Վիլյամ Շեքսպիրի երեք դրամաները՝ «Միջամառային գիշերվա երազ»(A Midsummer Night's Dream) , «Համլետ»(Hamlet) և «Ջոն արքա»(King John),դառնալով հունգարերեն լավագույն թարգմանությունները։ Արանը նաև օգնել է իր մեկնաբանություններով հունգարացի այլ թարգմանիչներին և թարգմանել է Միխաիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի և Մոլիերի ստեղծագործությունները։
Թաղված է բուդապեշտյան Կերեպեշի գերեզմանոցում։Յանոշ Արանի հուշարձանը կանգնեցված է Հունգարական ազգային թանգարանի մուտքի մոտ։Յանոշի Լասլո որդին նույնպես պոետ դարձավ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Орони, Янош». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Янош Арань հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Янош Арань // Литературная энциклопедия
- Adam Makkai. In Quest of the Miracle Stag: the Poetry of Hungary(անգլ.)
Категория:Венгерские поэты Категория:Члены Венгерской академии наук Категория:Похороненные на кладбище Керепеши