Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ14
Ֆրանչեսկո Վեչելիո (իտալ.՝ Francesco Vecellio, ), իտալական վաղ վերածննդի նկարիչ։ Ավելի հայտնի է որպես Տիցիանի ավագ եղբայր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդության տարիներին Ֆրանչեսկոն զինվոր էր: Որպես նկարիչ նա ակտիվ գործունեություն է ծավալել 1520-1530-ական թվականներին Վենետիկում և հիմնականում Կադորում։ Ոճով նա իր եղբոր համեստ հետևորդն էր: 1524 թվականին Վեչելիոն նկարել է ժամանակակից Սան Վիտո Կադորե համայնքի եկեղեցիներից մեկի խորանը: 1530 թվականից նա զբաղվում էր ընտանեկան գործերով, որոնք ընդհատում էին նրա գեղարվեստական գործունեությունը:
1540-ական թվականներին Կանդիդայում ստեղծել է պոլիպտիխ: Մոտավորապես նույն ժամանակ նա նկարել է Վենետիկի Սան Սալվադոր եկեղեցու երգեհոնի մի մասը: Իսկ Սան Նիկոլա դի Բարիի եկեղեցու համար նկարել է «Ավետում» կտավը, որն այժմ գտնվում է Վենետիկյան ակադեմիայի պատկերասրահում:
Մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկո Վեչելյոն հայտնվել է Assassin's Creed: Project Legacy ֆեյսբուքյան խաղում: Ըստ սյուժեի՝ նա ոչ միայն նկարիչ էր, այլ նաև ասսասիններ եղբայրության անդամ[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bryan Michael, Armstrong Walter, Graves Robert Edmund Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical. — Лондон: George Bell and Sons, 1889 — С. 639.
- Freedberg Sydney J. Painting in Italy, 1500—1600. — Penguin Books, 1993. — С. 345—346. — ISBN 84-376-0153-3.
- Hope C. La famiglia di Tiziano e la dispersione del suo patrimonio//L’ultimo Tiziano e la sensualità della pittura. — Венеция, 2008. С. 28-41.
- Tagliaferro G., Aikema B. Le botteghe di Tiziano. — Флоренция, 2009.
- D’Incà E., Matino G. VI—VII//Regesto per Francesco Vecellio//Studi Tizianeschi. — Флоренция, 2011. — С. 20-46.