Մասնակից:Արտյոմ Մովսիսյան 15/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կլիչկոն ծնվել է 1976 թվականի մարտի 25-ին Ղազախստանի ԽՍՀ Սեմիպալատինսկ քաղաքի Զատոնական մասում (այլ տվյալներով՝ Սոլնեժնի ռազմական ավանում, ներկայում՝ Արևելյան Ղազախստանի մարզի Ժարմինսկի շրջանի Ժանգիզտոբե գյուղ)[1][2][3]: Հայրը՝ Վլադիմիր Ռոդիոնովիչ Կլիչկոն (24 ապրիլի, 1947 – 13 հուլիսի, 2011), եղել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր, Գերմանիայում և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդ:[4]։

Մայրը՝ Նադեժդա Ուլյանովնա Կլիչկոն (ծնվ․՝ 30 հուլիսի 1949), եղել է տարրական դասարանների ուսուցիչ[5]:

Ավագ եղբայրը՝ Վիտալի Կլիչկոն, Կիևի քաղաքապետն է, ուկրաինացի քաղաքական գործիչ, նախկինում՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

1990-1992 թվականներին Վլադիմիր Կլիչկոն սովորել է Բրովարիի օլիմպիական ռեզերվի ուսումնարանում, 1992-1996 թվականներին՝ Պերեյասլավ-Խմելնիցկիի մանկավարժական ինստիտուտում:

2001 թվականի հունվարի 18-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Կիևի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարանում, դարձել է գիտությունների թեկնածու ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում[6]:

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի փոստային նամականիշ, 2010 թվական

Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտով սկսել է զբաղվել 14 տարեկանում, մարզվել է Բրովարիի մարզական պրոֆիլի գիշերօթիկ դպրոցում՝ մարզիչներ Վալերի Պավլովիչ Խլիստովի և Ալեքսանդր Իվանովիչ Պոլիշչուկի ղեկավարությամբ[7]: 1993 թվականին Եվրոպայի բռնցքամարտի պատանիների (1975-1976 թվականներին ծնվածներ) առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը առաջին ծանր քաշային կարգում (մինչև 91 կգ): 1994 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում (Ստամբուլ, Թուրքիա)՝ եզրափակչում 7:2 հաշվով պարտվելով կուբացի Միշել Լոպես Նունյեսին: 1995 թվականին հաղթել է զինծառայողների աշխարհի առաջնությունում Իտալիայի Արիչչա քաղաքում: 1995 թվականին Բեռլինում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Կլիչկոյին չհաջողվեց ընդգրկվել լավագույն եռյակում, քանի որ նա պարտվեց քառորդ եզրափակիչում Լուան Կրասնիկիին: 1996 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում (Վայլե, Դանիա) զբաղեցրել է 2-րդ տեղը գերծանր քաշային կարգում՝ եզրափակչում պարտվելով Ալեքսեյ Լեզինին:

Վլադիմիր Կլիչկոն մասնակցել է 1996 թվականին՝ Ատլանտայում անցկացված Օլիմպիական խաղերին։ Մրցաշարին պետք է մասնակցեր նրա ավագ եղբայրը՝ Վիտալին, սակայն վերջինիս ստերոիդներ դոպինգ թեստի արդյունքը եղել է դրական: Օլիմպիական խաղերի ընթացքում Վլադիմիրը հաղթել ք Լոուրենս Քլեյ-Բեյին, Շվեդիայի ներկայացուցիչ Աթիլ Լևինին, կիսաեզրափակիչում հանդիպել է Ալեքսեյ Լեզինի հետ և ռևանշ վերցրել առաջին պարտության համար, իսկ եզրափակչում հաղթել է Տոնգայի ներկայացուցիչ Պաեա Վոլֆգրամին: Կլիչկոն նվաճել է ոսկե մեդալ՝ այդպիսով դառնալով առաջին եվրոպացին և առաջին եվրոպեոիդը, որը կարողացել է նվաճել այդ տիտղոսը գերծանր քաշային կարգում[8][9]: Սիրողական հաջող կարիերայից հետո Կլիչկո եղբայրները տեղափոխվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտ։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ նորամուտը կայացել է 1996 թվականին՝ եղբոր՝ Վիտալիի հետ միաժամանակ։ Եղբայրները պայմանագիր են կնքել Universum Box-Promotion-ի հետ և հայտնվել գերմանացի մարզիչ Ֆրից Զդունեկի ղեկավարության տակ: Կարիերայի սկզբնական փուլում Գերմանիայում մարտեր են մղել թույլ հակառակորդների դեմ (այսպես կոչված՝ «տոպրակային դիետա»[10]): Չորս հաղթանակներից հետո Վլադիմիրը 1997 թվականի փետրվարին ռինգ է դուրս եկել ամերիկացի Կարլոս Մոնրոյի դեմ (8-2): Մոնրոն խաղացել է կաննոները չպահպանելով, և 6-րդ ռաունդում գլխով հարվածել Վլադիմիրին, ինչի համար որակազրկվել է։

1997 թվականի օգոստոսի 23-ին Վլադիմիր Կլիչկոն ռինգ է դուրս եկել ավստրիացի Բիկո Բոտովամունգի դեմ։ Հինգերորդ ռաունդում ավստրիացու անկյունն սկսել է վրդովվել արգելված հնարքների օգտագործմամբ։ Մի քանի նախազգուշացումներից հետո ավստրիացու մարզչական կազմը չի հեռացել ռինգից: Մրցավարը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է գրանցել Կլիչկոյի նկատմամբ: 1998 թվականի փետրվարին Վլադիմիրը դուրս մասնակցել է իր առաջին տիտղոսային մենամարտին։

WBC վարկածով չեմպիոնի թափուր միջազգային տիտղոսի համար մենամարտում Կլիչկոն նոկաուտի է ենթարկել Մարկուս Մաքինտայրին (15-1) 12 ռաունդանոց մենամարտի երրորդ ռաունդում: Մարտին Կլիչկոն միավորներով հաղթել էր Էվերեթ Մարտինին 8 ռաունդանոց մենամարտում: Մայիսին տիտղոսը պաշտպանել է Քոդի Կոչի դեմ մենամարտում՝ 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հակառակորդին (25-1)։ 1998 թվականի օգոստոսին կրկին հանդիպել է Կառլոս Մոնրոյի հետ։ Այս անգամ Կլիչկոն տեխնիկական նոկաուտով հաղթել է 10 ռաունդանոց մենամարտի 6-րդ ռաունդում: 1998 թվականի սեպտեմբերի 19-ին Կլիչկոն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Սթիվ Պանելին (33-4): Այս մենամարտում Կլիչկոն առաջին անգամ հայտնվել է նոկդաունում (1-ին ռաունդում)։

1998 թվականի դեկտեմբերին Կիևում ռինգ է դուրս եկել ջորնիմեն Ռոս Պյուրիտիի դեմ։ Կլիչկոն ձգտել է նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն մենամարտի ավարտին սկսել է խիստ հոգնել։ Տասներորդ ռաունդում Պյուրիտին երկու անգամ նոկդաունի է ուղարկել Կլիչկոյին։ 11-րդ ռաունդում իրավիճակը կրկնվել է, և Կլիչկոյի անկյունը դադարեցրել է մենամարտը։ 1999 թվականի փետրվարին Կլիչկոն ռինգ է վերադարձել պարտությունից հետո՝ 1-ին ռաունդում նոկաուտի ենթարկելով անպարտելի Զորան Վուջեչիչին (14-0)։ Հաջորդ մենամարտում Կլիչկոն կրկին հանդիպել է Էվերեթ Մարտինի հետ: Երկրորդ գոտեմարտում Կլիչկոն հաղթել է նոկաուտով։

Ակսել Շուլց

1999 թվականի սեպտեմբերին Կլիչկոն ռինգ է դուրս եկել գերմանացի ուժեղագույն ծանրքաշային Ակսել Շուլցի դեմ, որը եղել է Կլիչկոյի առաջին լուրջ հակառակորդը։ 8-րդ ռաունդում Կլիչկոն հաղթել է տեխնիկական նոկաուտով: Այդ մենամարտից հետո Շուլցը 7 տարի ռինգ դուրս չի եկել[11][12]։

1999 թվականի նոյեմբերին Կլիչկոն մեկնել է ԱՄՆ՝ պայքարելու տիտղոսի նախկին հավակնորդ Ֆիլ Ջեքսոնի դեմ։ Նա նոկաուտի է ենթարկել մրցակցին երկրորդ ռաունդում[13]։ 2000 թվականի մարտին Վլադիմիր Կլիչկոն հանդիպել է սիրողական ռինգի նախկին մրցակից, տոնգացի Պաեա Վոլֆգրամին (18-1) և նոկաուտի ենթարկել նրան առաջին ռաունդում։ 2000 թվականի ապրիլին Կլիչկոն նոկաուտի է ենթարկել Դեյվիդ Բոստիսին։

Մարտ Մոնտե Բարեթի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հուլիսին Կլիչկոն ռինգ է դուրս եկել Մոնտե Բարեթի դեմ (23-1)։ Բարրեթն ուներ մարտերի հիանալի արդյունքներ. նա հաղթել էր իր բոլոր նախորդ մարտերում և ունեցեր միայն մեկ, շատ վիճելի պարտություն: Մարտը հագեցած է եղել բազում կլինչներով: Առաջին տուրի կեսին Կլիչկոն կլինչից դուրս գալիս ձախից խփել է ծնոտին: Բարեթը սայթաքել է, հետ գնացել և ընկել: Նա բարձրացել է յոթ հաշվին: Ուկրաինացին փորձել է հաղթել մրցակցին, սակայն ամերիկացին մտել է կլինչի։ 4-րդ ռաունդի կեսին Բարեթը մոտեցել է մրցակցին։ Կլիչկոն անմիջապես ձախ հուքով խփել է նրա ծնոտին: Ամերիկացին ընկել է։ Նա բարձրացել է յոթ հաշվին։ Կլիչկոն փորձել է գրոհել հակառակորդին, սակայն Բարեթը պատասխանել է նրա հարձակումներին։ 7-րդ փուլի վերջում ամերիկացին կռացրել է գլուխը, և ուկրաինացին կատարել է աջ կիսաքրոս-կիսաապերկոտ։ Բարեթը փորձել է կլինչ անել, բայց չի դիմացել ու ընկել է։ Նա բարձրացել է յոթ հաշվին։ Կլիչկոն անմիջապես հարվածել է ձախ հուքով։ Բարեթը կրկին ընկել է: Նա բարձրացել է վեց հաշվին։ Կլիչկոն անմիջապես կատարել է երկյակ՝ ձախ և աջ հուքով հարվածելով ծնոտին։ Բարեթը կրկին ընկել է: Մրցավարը դադարեցրել է մարտը՝ չբացելով հաշիվը։ Ամերիկացին հատակին գտնվել է ավելի քան մեկ րոպե։ Վերջին հարձակումից հետո նրա աջ աչքի վրա արյունահոսություն է առաջացել[14]։

Չեմպիոնական մարտ Քրիս Բյորդի հետ, 2000 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հոկտեմբերին Կլիչկոն ռինգ է դուրս եկել իր եղբոր՝ Վիտալի Կլիչկոյին հաղթած, ծանր քաշային կարգում WBO-ի երկրորդական վարկածով չեմպիոն Քրիս Բյորդի դեմ։ Վլադիմիր Կլիչկոն 12 ռաունդանոց մենամարտում հաղթել է միավորներով: Կլիչկոն Բյորդին նոկդաուն է ուղարկել 9-րդ և 11-րդ ռաունդներում։ Վլադիմիր Կլիչկոն դարձել է WBO վարկածով նոր չեմպիոն[15]։

2001 թվականի մարտին Կլիչկոն ռինգ է դուրս եկել Դերիկ Ջեֆերսոնի դեմ։ 1-ին փուլի վերջում ուկրաինացին ձախ հուքով հարվածել է ամերիկացու ծնոտին։ Ջեֆերսոնը ցնցվել է, իսկ Կլիչկոն անմիջապես կատարել է ևս մի քանի հուքեր։ Ամերիկացին ընկել է հատակին: Նա բարձրացել է 5 հաշվին​​: Մրցակիցը կարողացել է դիմանալ մինչև զանգը: Երկրորդ տուրի կեսին Կլիչկոն կատարել է աջ հուք ուղիղ ծնոտին: Ջեֆերսոնը միանգամից ընկել է հատակին։ Նա կանգնել է վեց հաշվին: Կլիչկոն նետվել է գրոհի: Նա կատարել է ձախ ապերկոտ ծնոտին, և Ջեֆերսոնը կրկին ընկել է: Մրցակիցը բարձրացել է 6 հաշվին: Նա թեթևակի ճոճվել է: Մրցավարը նայել է նրան և դադարեցրել մարտը: Ջեֆերսոնը չի վիճել նրա հետ[16][17]։

2001 թվականի օգոստոսին Կլիչկոն երկրորդ անգամ պաշտպանել է իր տիտղոսը: Նա տեխնիկական նոկաուտով հաղթել է ամերիկացի Չարլզ Շաֆորդին 6-րդ տուրում (17-1): Մարտի ընթացքում հակառակորդը երեք անգամ ընկել է հատակին։

Ռոյ Մյորսեր

2002 թվականի մարտին տիտղոսի երրորդ պաշտպանությունում Վլադիմիր Կլիչկոն ռինգ է դուրս եկել հարավաֆրիկացի փորձառու բռնցքամարտիկ Ֆրենսիս Բոթայի դեմ (44-3-1): Բոթան նետվել է Կլիչկոյի վրա՝ ջանալով, որ նա մտնի մերձավոր մարտ, որտեղ իրեն կհաջողվի արդյունավետ հարվածներ հասցնել։ Կլիչկոն, գործելով չափազանց շրջահայաց, նույնիսկ մի քանի արդյունավետ հարվածներից հետո Բոթային պահել է հեռավորության վրա։ Մարտի կեսին Բոթան սկսեց հոգնել՝ մեծ դադարներ անելով իր հարվածների միջև, իսկ Կլիչկոն աստիճանաբար կուտակել է հարվածների հզորությունը։ Այնուամենայնիվ, Բոթան հասցրել է վերականգնվել, և յուրաքանչյուր փուլի սկիզբը շատ ակտիվ է անցկացրել։ 8-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրել է մարտը՝ տեխնիկական նոկաուտով գրանցելով Կլիչկոյի հաղթանակը[18][19][20]։

  1. «Кличко Владимир Владимирович» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին. Վերցված է 2013-04-11-ին.
  2. «Кличко с поселка Солнечный…» (ռուսերեն). Վերցված է 2013-04-11-ին.
  3. «Форум Жангиз-Тобе» (ռուսերեն). Վերցված է 2013-04-11-ին.
  4. Он был хорошим генералом и умным дипломатом…
  5. «Современные гладиаторы… Мир гладиаторов — гладиаторы древнего Рима, великая арена — Колизей, Спарта, Троя и войны между ними». Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին. Վերցված է 2011-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 40 (օգնություն)
  6. Кличко Владимир Владимирович. Педагогический контроль в системе управления базовой подготовкой квалифицированных боксёров: Дис… канд. наук по физическому воспитанию и спорту: 24.00.01 / Национальный ун-т физического воспитания и спорта Украины. — К., 2000. — 168 с. — Библиогр.: с. 145—161.
  7. Антон Горюнов (2010-01-19). «Братья Кличко, часть 1-я. Как закалялась сталь (Эксклюзив)». vringe.com. Վերցված է 2017-08-24-ին.
  8. Владимир Кличко: победитель с детства
  9. Владимир Кличко завершил карьеру: что оставил после себя чемпион
  10. Спорт-Экспресс …БЕДА Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով: Александр Беленький: «И дело здесь вовсе не в самих братьях, а в той „мешочной диете“, на которую их посадил их промоутер Клаус-Петер Коль. Так, на моей памяти у Владимира было только три соперника, которые не проиграли ему ещё до боя: Аксель Шульц, Крис Берд и Рей Мерсер.»
  11. Владимир КЛИЧКО ПОСЛЕ БОЯ С ШУЛЬЦЕМ НАЧНУ ПОКОРЯТЬ АМЕРИКУ Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  12. НОВЫЙ ЧЕМПИОН ЕВРОПЫ Владимир КЛИЧКО ОТПРАВЛЯЕТ Акселя ШУЛЬЦА НА ПЕНСИЮ Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  13. КЛИЧКО-МЛАДШИЙ ПОСЫЛАЕТ В НОКАУТ ДЖЕКСОНА. КЛИЧКО-СТАРШИЙ ГОТОВИТСЯ К БОЮ С ТАЙСОНОМ Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  14. ТРИ УДАРА ЛЬЮИСА ВЫБРОСИЛИ БУЙВОЛА ИЗ ЗАГОНА (описание боя Кличко — Барретт внизу статьи) Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  15. БРАТСКАЯ МЕСТЬ В КЕЛЬНЕ Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  16. Владимир КЛИЧКО СДЕЛАЛ СЕБЕ ПОДАРОК ЗА 12 МИНУТ ДО ДНЯ РОЖДЕНИЯ Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  17. УКРАИНСКИЙ БРАТ-2 ПОКОРЯЕТ АМЕРИКУ Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  18. Кличко нокаутировал Боту Արխիվացված է Նոյեմբեր 28, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  19. КОЛЫБЕЛЬ ДЛЯ КЛИЧКО Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  20. «БЕЛЫЙ БУЙВОЛ» РУХНУЛ В 8-м РАУНДЕ Արխիվացված է Փետրվար 28, 2008 Wayback Machine-ի միջոցով: