Մասնակից:Արշո/Ավազարկղ-ՎիքիԹիմ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արշո/Ավազարկղ-ՎիքիԹիմ5

Անտոֆագաստա (իսպ.՝ Antofagasta), քաղաք և ծովային նավահանգիստ Չիլիում։ Նույնանուն տարածաշրջանի, նահանգի և կոմունայի կենտրոնն է։

Բնակչության թիվը 345 412 է (2012)։ Կոմունայի տարածքը 30 631,6 կմ2 է[1], բնակչության թիվը՝ 361 873 (2017), բնակչության խտությունը՝ 11,81 մարդ/կմ2[2]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 1092 կմ հյուսիս։

Անտոֆագաստայի առափնյա փողոց

Այն նեղ շերտով ձգվում է Մեխիլոնես թերակղզուց հարավ և Սիերո Կոլոսոյից հյուսիս գտնվող ափի երկայնքով: Արևելքից շրջապատված է զառիվեր բլուրներով, որոնք չիլիական Կորդիլերա դե Լա Կոստայի մասն են կազմում, իսկ արևմուտքից ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով:

Մեխիլոնեսը փոքր նավահանգիստ է, որը գտնվում է Մեխիլոնես թերակղզուց 65 կմ հյուսիս։ Անտոֆագաստայից գտնվում է մոտավորապես 90 կմ հյուսիս: Օրնիտոսն ափ է, որը գրավում է զբոսաշրջիկներին և տեղացիներին: Տոկոպիլիան ափամերձ քաղաք է, Անտոֆագաստայից 188 կմ հյուսիս։ Կալաման Անտոֆագաստայի տարածաշրջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, Անտոֆագաստայից 213 կմ հյուսիս-արևելք: Լա Նեգրան արդյունաբերական համալիր է, Անտոֆագաստայից մոտ 10 կմ հարավ-արևելք, Պանամերիկյան մայրուղու վրա։

Կոմունան սահմանակից է․

  • հյուսիսում՝ Մեխիլոնես, Սիերա Գորդա կոմունաներին
  • հյուսիս-արեւելքում՝ Սան Պեդրո դե Ատակամա կոմունային
  • արևելքում՝ Խուխույ նահանգին (Արգենտինա)
  • հարավում՝ Տալտալ, Դիեգո դե Ալմագրո կոմունաներին
  • արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսին

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոֆագաստան գտնվում է Ատակամա անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում։ Ըստ «Չիլիի երկրաբանական ամսագրի»՝ տարեկան տեղումներն այստեղ միջինում 4 մմ-ից պակաս են։ Նշվել է մի շրջան, երբ 40 տարվա ընթացքում Ատակամայում անձրև չի տեղացել։

Անտոֆագաստա (1981–2010, extremes 1952–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 31.8
(89.2)
30.5
(86.9)
30.6
(87.1)
28.8
(83.8)
28.6
(83.5)
23.8
(74.8)
24.0
(75.2)
27.0
(80.6)
25.5
(77.9)
27.4
(81.3)
26.0
(78.8)
29.1
(84.4)
31.8
(89.2)
Միջին բարձր °C (°F) 23.8
(74.8)
23.8
(74.8)
22.8
(73)
20.7
(69.3)
19.0
(66.2)
17.4
(63.3)
16.9
(62.4)
17.0
(62.6)
17.7
(63.9)
18.9
(66)
20.3
(68.5)
22.2
(72)
20.0
(68)
Միջին օրական °C (°F) 20.2
(68.4)
20.0
(68)
19.1
(66.4)
17.1
(62.8)
15.5
(59.9)
14.2
(57.6)
13.7
(56.7)
14.0
(57.2)
14.7
(58.5)
15.8
(60.4)
17.3
(63.1)
18.9
(66)
16.7
(62.1)
Միջին ցածր °C (°F) 17.4
(63.3)
17.1
(62.8)
16.2
(61.2)
14.5
(58.1)
13.2
(55.8)
12.1
(53.8)
11.6
(52.9)
12.1
(53.8)
12.8
(55)
13.9
(57)
15.1
(59.2)
16.2
(61.2)
14.3
(57.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 10.2
(50.4)
10.4
(50.7)
9.2
(48.6)
9.2
(48.6)
1.1
(34)
0.0
(32)
5.8
(42.4)
3.6
(38.5)
6.6
(43.9)
8.3
(46.9)
5.0
(41)
1.3
(34.3)
0.0
(32)
Տեղումներ մմ (դյույմ) 0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.004)
0.3
(0.012)
0.8
(0.031)
0.4
(0.016)
0.4
(0.016)
0.3
(0.012)
0.0
(0)
0.1
(0.004)
0.1
(0.004)
2.5
(0.098)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 0.2 0.0 0.1 0.0 0.2 0.3 0.3 0.4 0.7 0.2 0.2 0.1 2.7
% խոնավություն 76 77 78 79 79 79 78 78 77 77 75 75 77
Միջին ամսական արևային ժամ 312 294 289 249 228 200 207 210 220 250 270 303 3032
Աղբյուր #1: Dirección Meteorológica de Chile (precipitation days and humidity 1970–2000)[3][4][5]
Աղբյուր #2: Ogimet (sun 1981–2010)[6]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի առաջին բնակիչները եղել են չանգո հնդկացիները, որոնք զբաղվել են ձկնորսությամբ, կակղամորթների հավաքմամբ և ծովառյուծների որսով: Տարածքը, որի վրա գտնվում է Անտոֆագաստան, հին ժամանակներում եղել է ինկերի կայսրության մի մասը:

Քաղաքը հիմնադրել է Բոլիվիայի կառավարությունը 1868 թվականի հոկտեմբերի 22-ին, սկզբում կոչվել է Պենյաս Բլանկաս (Peñas Blancas, «Սպիտակ ժայռեր»), և եղել է Բոլիվիայի ափամերձ նահանգի մի մասը: 1872 թվականին բրիտանական «Antofagasta Nitrate & Railway Co.» ընկերությունը կառուցել է նավահանգիստը՝ շրջակա աղուտներից նավերի վրա սելիտրա բեռնաթափելու համար։ 1874 թվականին նավահանգիստը սպասարկել է 114 առագաստանավ և 385 շոգենավ, որի պատճառով Մեխիլոնեսի և Կոբիխայի առավել հյուսիսային շրջակա նավահանգիստները կորցրել են իրենց նշանակությունը: 1866 թվականին և 1874 թվականին չիլիացի արդյունաբերողները Բոլիվիայի կառավարությունից ստացել են քաղաքի մերձակայքում սելիտրայի հանքավայրերի մշակման կոնսենցիա։ 1875 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 5384 բնակիչ։ 1879 թվականի փետրվարի 1-ին Բոլիվիայի կառավարությունը բռնագրավել է կոնցեսիան, ինչն առիթ է հանդիսացել Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի մեկնարկի համար. 1879 թվականի փետրվարի 14-ին Անտոֆագաստան գրավել են չիլիական զորքերը, և պատերազմի արդյունքում այս տարածքն անցել է Չիլիին:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոֆագաստան իր տնտեսական զարգացման համար առաջին հերթին պարտական ​​է օգտակար հանածոների արդյունահանմանը: Սկզբնապես հանքարդյունաբերության ամենակարևոր ճյուղը եղել է թռչնաղբը: Հետագայում առավելագույն նշանակություն է ստացել նիտրատի, ապա պղնձի արդյունահանումը: Նախկինում Անտոֆագաստան հայտնի է եղել որպես Չիլիից պղինձ արտահանելու ամենակարևոր նավահանգիստ: Այնուամենայնիվ, վերջին տարիներին զգալի ներդրումների շնորհիվ այդ դիրքը զբաղեցրել է Մեխիլոնեսը: Քաղաքի տնտեսությունը հիմնված է շրջակայքում տեղակայված լեռնահանքային ձեռնարկությունների վրա: Անտոֆագաստայի հյուսիսային մասում կա արդյունաբերական գոտի: Քաղաքն ունի փոքր գյուղատնտեսական տարածք Քվեբրադա Լա Չիմբայում:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերո-Մորենո օդնավակայան
Անտոֆագաստա նավահանգստի հարավային գոտի

Սերո-Մորենո միջազգային օդնավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հյուսիսում գտնվում է Սերո-Մորենո օդանավակայանը։ Պաշտոնապես միջազգային է համարվում, բայց այժմ այն ​​սպասարկում է միայն չիլիական ավիաընկերություններին՝ PAL Airlines, LAN Airlines, Sky Airline, որոնք այստեղից ներքին չվերթներ են կատարում: Կառուցումն ավարտվել է 1954 թվականին։ Որոշ ժամանակ օգտագործվել է ռազմական նպատակով։

Ծովային նաավահանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի երկու ծովային նավհանգիստ։ Առաջինը՝ արվարձանայինը, գտնվում է Անտոֆագաստայից հարավ՝ Սերո-Կոլոզոյի մոտակայքում, և Լա Էսկոնդիդա պղնձի հանքի մի մասն է: Երկրորդ նավահանգիստը քաղաքային է, այն ժամանակակից տեսք ունի, սակայն գոյություն ունի 1943 թվականից: Կարող է փոխադրել մոտ 5 միլիոն տոննա բեռ:

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի վերահսկիչ կայան, որը շահագործում են պետական ​​սեփականություն հանդիսացող երկաթուղային «Ferronor» ընկերությունը և «Անտոֆագաստայից դեպի Բոլիվիա երկաթուղի» (FCAB) մասնավոր ընկերությունը: «Ferronor» ընկերությունը բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ է իրականացնում Չիլիի քաղաքներում, իսկ FCAB ընկերությունը բեռնափոխադրումներ Անտոֆագաստայի և հարևան Բոլիվիայի քաղաքների միջև:

Ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«TransAntofagasta» միկրոավտոբուս

Քաղաքի միջով հարավից հյուսիս անցնում է №1 մայրուղին՝ հյուսիսում այն​​ կապելով Մեխիլոնեսի և Իկիկեի հետ, իսկ հարավում՝ Թալթալի հետ: № 26 և 28 ճանապարհները, որոնք անցնում են Ափամերձ Կորդիլերայով, կապված են № 5 մայրուղու հետ, որն անցնում է հյուսիսից հարավ գրեթե ամբողջ երկիրի տարածքով:

Քաղաքում կան ավտոբուսներ և 2005 թվականից ի վեր «TransAntofagasta» երթուղային տաքսիներ: Անտոֆագաստայի քաղաքաշինական և ժողովրդագրական աճի հետ կապված` քաղաքապետարանը քննարկում է քաղաքային երկաթուղու գործարկման հարցը, որը կօգտագործի առկա FCAB ենթակառուցվածքի երթևեկության համար[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի մի քանի պետական ​​և մասնավոր ուսումնական հաստատություններ: Քաղաքում գործում են երկու հիմնական պետական ​​համալսարաններ.

  • Կաթոլիկական Հյուսիսիսային համալսարան (Universidad Católica del Norte),
  • Անտոֆագաստայի համալսարան (Universidad de Antofagasta),

Մասնավոր համալսարաններ․

  • Ծովի համալսարան (Universidad del Mar)
  • Մայոր համալսարան (Universidad Mayor)

և այլն։

Մասնավոր համալսարանները բացվել են 2002 թվականից սկսած։ Մինչ այդ, Խոսե Սանտոս Օսայի անվան համալսարանը (Universidad José Santos Ossa) միակ մասնավոր համալսարանն էր Անտոֆագաստայում, սակայն այժմ այն չի գործում։

Չնայած, որ հանրային դպրոցները գրեթե միատեսակ են բաշխված ամբողջ քաղաքում, մասնավոր դպրոցները գործում են հիմնականում քաղաքի կենտրոնական և հարավային մասերում, որտեղ ապրում են ամենահարուստ բնակիչները:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2012 թվականի մարդահամարի ժամանակ Վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) հավաքած տվյալների` համայքի բնակչությունը կազմում է. [8]

Ամբողջ բնակչությունը
348669
այդ թվում.
Քաղաքային բնակչություն
345520
Քաղաքային բնակչության տոկոսը, %
99,1
Գյուղական բնակչություն
3149
Գյուղական բնակչության տոկոսը, %
0,9
Տղամարդկանց թիվը
173245
Տղամարդկանց տոկոսը, %
49,69
Կանանց թիվը
175424
Կանանց տոկոսը, %
50,31
Բնակչության խտություն, մարդ/կմ²
11,38
Համայնքի բնակչության
տոկոսը մարզի բնակչության մեջ
63,69
Համայնքի բնակչության թվի փոփոխման դինամիկան[9]
1992
2002
2012
2017
228408
296905
348669
361873

20-րդ դարի առաջին կեսին քաղաքի բնակչության թիվն աճել է ի հաշիվ Եվրոպայից, հատկապես Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից ու Հունաստանից եկած ներգաղթյալների։ Վերջին տասնամյակներում քաղաքի բնակչության թիվն աճում է Բոլիվիայից, Էկվադորից, Պերուից, արաբ, չինացի, ինչպես նաև Չիլի այլ շրջաններից եկած ներգաղթյալների շնորհիվ։

Կարևորագույն բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակեցված
վայր
Բնակեցված
վայր (իսպ.)
Տեսակ Բնակչությունը

(2002)

Քարտեզում
1
Անտոֆագաստա
Antofagasta
քաղաք
285255
23°37′10″ հվ. լ. 70°23′00″ ամ. ե.HGЯO
2
Էստասիոն-Սալվիդար
Estación Zaldivar
քաղաք
9053
24°13′16″ հվ. լ. 69°06′13″ ամ. ե.HGЯO
3
Սերրո-Մորենո
Cerro Moreno
գյուղակ
1459
23°26′09″ հվ. լ. 70°25′59″ ամ. ե.HGЯO
4
Կոլոսո
Coloso
գյուղակ
296
23°45′39″ հվ. լ. 70°27′40″ ամ. ե.HGЯO

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չիլիի տարածքային տեղեկատվության համակարգ Արխիվացված է Ապրիլ 22, 2019 Wayback Machine-ի միջոցով:(իսպ.)
  2. Չիլիի բնակչության մարդահամար, 2017 թվական (իսպ.)
  3. «Datos Normales y Promedios Históricos Promedios de 30 años o menos» (Spanish). Dirección Meteorológica de Chile. Արխիվացված օրիգինալից 17 September 2018-ին. Վերցված է 9 December 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Estadistica Climatologica Tomo I» (PDF) (Spanish). Dirección General de Aeronáutica Civil. March 2001. էջեր 218–241. Արխիվացված է օրիգինալից (PDF) 30 June 2017-ին. Վերցված է 23 May 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Temperatura Histórica de la Estación Cerro Moreno Antofagasta Ap. (230001)» (Spanish). Dirección Meteorológica de Chile. Արխիվացված օրիգինալից 27 February 2019-ին. Վերցված է 9 December 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «CLIMAT summary for 85442: Antofagasta (Chile) – Section 2: Monthly Normals». CLIMAT monthly weather summaries. Ogimet. Արխիվացված է օրիգինալից 31 March 2020-ին. Վերցված է 31 March 2020-ին.
  7. Metrotren para Antofagasta. 2009.
  8. Չիլիի 2012 մարդահամարի արդյունքները(իսպ.)
  9. Չիլիի վիճակագրության ազգային ինստիտուտ(իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]