Մասնակից:ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 2

Այրինի Ուորտ, (անգլ.՝ Irene Worth,) ի ծնե Գարրիետ Էլիզաբեթ Աբրամս (անգլ.՝ Harriet Elizabeth Abrams, ), ամերիկացի դերասանուհի, «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Ամերիկյան և բրիտանական բեմի խոշորագույն աստղերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1916 թվականին դասախոսների ընտանիքում[1]։ Ընտանիքի հետ Կալիֆոռնիա է տեղափոխվել 1920 թվականին[2]։ Ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը և Լոնդոնի համալսարանի թագավորական թատրոնի դպրոցը:

1942 թվականից նա հանդես է եկել թատերական բեմում, 1948 թվականին կատարել է նորամուտ կինոյում։ 1951 թվականից խաղացել է «Օլդ Վիկ» թատրոնում, կատարել է մի քանի շեքսպիրյան դերեր, այդ թվում Դեզդեմոնան և Լեդի Մակբեթը։ 1962 թվականից հանդես է եկել Լոնդոնի «Օլդվիչ» թատրոնում», որտեղ մասնավորապես խաղացել է «Լիր արքա» ներկայացման մեջ, հետագայում բազմիցս համագործակցել է անգլիացի ռեժիսոր Փիթեր Բրուկի հետ:

1965 թվականին ելույթ է ունեցել Նյու Յորքում (Էդվարդ Օլբիի «Փոքրիկ Ալիս» պիեսում), 1970-ականներից մշտապես խաղացել է Բրոդվեյում։ Բացի նրան փառաբանող շեքսպիրյան դերերից, խաղացել է Սենեկայի, Շիլլերի, Իբսենի, Չեխովի, Էլիոտի, Բեքետի, Լիլիան Հելմանի, Թենեսի Ուիլյամսի, Դյուրենմատտի, Ուգո Բեթի, Էդվարդ Օլբիի, Նիլ Սայմոնի և այլոց պիեսներում։ Եղել է իր ժամանակի թատրոնի և կինոյի խոշորագույն դերասանների գործընկեր։

Բազմիցս հանդես է եկել սեփական դրամատիկ ստեղծագործություններով («մեկ դերասանի թատրոն») ըստ Վիրջինիա Վուլֆի, Տուրգենևի, Նոել Կաուարդի, Էդիթ Ուորթոնի ստեղծագործությունների:

Մահացել է 2002 թվականի մարտի 9-ին երկրորդ ինֆարկտից։ Նրա հուղարկավորության արարողությանը ելույթ են ունեցել Էդվարդ Օլբին, Քրիստոֆեր Ուոկենը, Մերիլ Սթրիփը, Մերսեդես Ռուլը, Ալան Ռիքմանը, նվագել են Պոլա Ռոբիսոնը և Օրասիո Գուտյերեսը[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1948 ֆ Մի գիշեր Քեզ հետ One Night with You Լինա Լինարի
1948 ֆ Another Shore Բաքսի Վիր Բրաուն
1949 հֆ Myself a Stranger Հեյզեր Քրոուֆորդ
1949 հֆ Counsel’s Opinion Լեսլի
1949 հֆ Antigone Անտիգոն
1949 հֆ Մալթայի Դքսուհին The Duchess of Malfi Մալթայի դքսուհին
1950 ս Ֆիլկո հեռուստատեսային թատրոն The Philco Television Playhouse
1952 ֆ Գաղտնիացված մարդիկ Secret People Միսս Ջեքսոն
1953 ս Wednesday Theatre Էնն Ուոթլի
1957-1966 ս ITV շաբաթվա Պիեսը ITV Play of the Week տարբեր կերպարներ
1958 ֆ Սպանելու հրաման Orders to Kill Լեոնի
1959 ս Ժողովածու Omnibus
1959 ֆ Քավության նոխազ The Scapegoat Ֆրանսուազ
1960 ս ITV Հեռուստաթատրոն ITV Television Playhouse Ինեզ
1961 հֆ Drama Into Opera: Oedipus Rex Իոկաստա
1962 ս Փառատոն Festival Ռեյչել Վեռնին / դրվագումThe Off-Shore Island
1962 ֆ Յոթ ծով Կալայիս Il dominatore dei 7 mari Էլիզաբեթ I
1964 ս Պրեմիերա First Night սպիտակ տիկին / դրվագումStray Cats and Empty Bottles
1965 ս Թատրոնի երեսուն րոկե Thirty-Minute Theatre Տիկին Քոլինզ
1969 ս A Touch of Venus Լինդա Քարֆիլդ
1971 ֆ Լիր արքա King Lear Գոներիլիա
1971 ֆ Նիկոլայ և Ալեքսանդրա Nicholas and Alexandra կայսրուհի Մարիա Ֆեդորովնա
1974 ս Մեծագույն խորհուրդները Orson Welles’ Great Mysteries Սկին Պերդի
1975 հֆ The Way of the World Լեդի Ուիշֆորդ
1976 ս Arena Տիեզերագնաց արքայադուստրը
1977 հֆ The Displaced Person Տիկին Մաքինտիր
1979 ֆ Հարուստ երեխաներ Rich Kids Մադլինի մայրը
1979 հֆ Under This Sky Էլիզաբեթ Քեյդի Սթենթոն
1980 հֆ Երջանիկ օրեր Happy Days Ուիննի
1981 ֆ Վկա Eyewitness Տիկին Սոկոլով
1982 ֆ Մահացու ծուղակ Deathtrap
1983 հֆ Առանձին սեղանների շուրջ Separate Tables Միսս Ռեյթլոն Բելլ
1983 ս Storyboard Տիկին Բերսինգհեմ
1984 հֆ Կորոլանուսի ողբերգություն The Tragedy of Coriolanus Վոլումիա
1984 ֆ Արգելված սեր Forbidden Ռութ Ֆրիդլենդեր
1985 ֆ Լրիվ առաջ Fast Forward Այդա Սայբոլ
1986 ս Ladies in Charge Գրաֆին Կուտուզովա
1988 ս Ամերիկյան թատրոն American Playhouse Փաթի Բենեդիկտ
1989 հֆ Ռակուշեկ հավաքողներ The Shell Seekers Դոլլի Քլինգ
1993 ֆ Յոնկերսում կորածները Lost in Yonkers տատիկ Կուռնիցը
1993 հֆ The Poetry Hall of Fame Չկա տվյալ
1996 ս Ռադիո հիշելով WENN Remember WENN Ֆլորենց Դանտրոպ Մելոն
1998 ֆ Սպեկուլյանտ Just the Ticket Տիկին Հեյվուդը
1999 ֆ Օնեգին Onegin Արքայադուստր Ալինա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանքի անվանումը Արդյունք
1959 BAFTA Լավագույն բրիտանացի դերասանուհի Սպանելու հրամաններ Հաղթանակ
1960 Տոնի Պիեսում լավագույն դերասանուհի Խաղալիքներ ձեռնահարկի մեջ Առաջադրված
1965 Փոքրիկ Ալիա Հաղթանակ
1976 Երիտասարդության քաղցրաձայն թռչունը Հաղթանակ
1977 Բալի այգի Առաջադրված
1991 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին պիեսում Կորած Յոնկերսում Հաղթանակ
1990 Էմմի Մինի-սերիալում Կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ռումբերին հավաքողներ Առաջադրված
1996 Լավագույն դերասանուհի կատակերգությունների շարքում Ռադիո հիշելով WENN Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ratliff, Walter Pilgrims On The Silk Road: A Muslim-Christian Encounter in Khiva. — Нп3, 2010. — ISBN 1-60608-133-0
  2. Shirley, Don (2002-03-13). «Irene Worth, 85; Actress Was 3-Time Tony Winner». Los Angeles Times.
  3. Irene Worth Memorial

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ամերիկացի դերասանուհիներ