Մասնակից:Անուշ Թաթուլի Հակոբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշ Թաթուլի Հակոբյան/Ավազարկղ

Ջեյք Լլոյդ (անգլ.՝ Jake Lloyd, 1989 թվականի մարտի 5, Ֆորտ-Կոլլինս), ամերիկացի նախկին դերասան: Առավել հայտնի է Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» ֆիլմում խաղացած Էնակին Սքայուոքերի կերպարով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյք Մեթյու Լլոյդը ծնվել է 1989 թվականի մարտի 5-ին Ֆորտ-Կոլլինսում, Կոլորադո, ԱՄՆ։ Հայրը Ուիլյամ Լլոյդն է, մայրը՝ Լիզա ՌԵյլին, քույրը՝ Մեդիսոնը: Ջեյքը սովորել է Կարմելի միջնակարգ դպրոցում, իսկ հետո՝ Չիկագոյի Կոլումբիական քոլեջում։

1995-1999 թվականներին նա հաճախ նկարահանվել է գովազդներում, այդ թվում՝ «Ֆորդ», «Kmart», «Պեպսի», «Ջիպ» ընկերությունների համար:

Ֆիլմում իր դեբյուտն արել է 1996 թվականին։ Նկարահանվել է «Շտապ օգնություն» (ռուս.՝ «Скорая помощь») և «Կեղծարարը» (ռուս.՝ «Притворщик») հեռուստասերիալներում, «Ճեղքելով աստղերը» (ռուս.՝ «Срывая звёзды»), «Սուրբ Ծննդյան նվեր» ֆիլմերում (խաղացել է Առնոլդ Շվարցենեգերի որդու դերը)[1] և այլն: Ավելի հայտնի է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» ֆիլմում խաղացած Էնակին Սքայուոքերի կերպարով: Զբաղվել է «Աստղային պատերազմներ»-ի մոտիվներով[2] յոթ խաղի հնչյունավորմամբ[3]։

2001 թվականին նա ավարտեց իր դերասանական գործունեությունը՝ մեկնաբանելով, որ Էնակին Սքայուոքերի դերը քայքայել է իր կարիերան և սպառել բազմաթիվ հարցազրույցներով[4]:

Ժամանակ առ ժամանակ հյուրի կարգավիճակով հանդես է գալիս գիտաֆանտաստիկ ֆիլմերի փառատոններին: Որոշ ժամանակ Լլոյդը սովորել է Չիկագոյի Կոլումբիական քոլեջում, որտեղ ուսումնասիրել է ֆիլմ և հոգեբանություն:

2015 թվականի հունիսի 17-ին Ջեյք Լլոյդը ձերբակալվել է ոստիկանության կողմից ավտոմեքենայի արագությունը գերազանցելու համար[5]: Դերասանը մեղադրվում էր միանգամից մի քանի իրավախախտումների մեջ․ նրան մեղադրում էին արագությունը գերազանցելու, առանց վարորդական իրավունքի և կարմիր լույսի տակ վարելու, ինչպես նաև ձերբակալման ժամանակ ընդդիմանալու համար: Միևնույն ժամանակ դերասանը ավտովթարի էր ենթարկվել, բայց լուրջ վնասվածքներ չէր ստացել:

Նրա մայրը՝ Լիզան, հայտարարել է, որ Լլոյդը տառապում է շիզոֆրենիայով, և այդ միջադեպի պատճառն այն էր, որ հրաժարվել է դեղորայք ընդունել, ինչի արդյունքում առաջացել է նոպան։ Մայրը նաև հայտարարել է, որ 2015 թվականի մարտի 26-ին Լլոյդը Ինդիանապոլիսի տանը հարձակվել է իր վրա, քանի որ հիվանդության պատճառով գտնվում էր աֆեկտի վիճակում[6]։ 2016 թվականի ապրիլին՝ շիզոֆրենիայի ախտորոշումը հաստատվելուց հետո, Լլոյդը տեղափոխվել է հոգեբուժարան[7]:

Անվանակարգեր և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Պարգև Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1997 «Երիտասարդ դերասան» «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասան 10 տարեկանից փոքր» «Պայթեցնելով աստղերը» Առաջադրված
1999 «YoungStar Award» «Դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան» Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք Առաջադրված
2000 «Սատուրն» «Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի» Առաջադրված
«Blockbuster Entertainment Awards» «Մարտաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան» Առաջադրված
«Ոսկե ազնվամորի» «Ոսկե ազնվամորու» մրցանակ ամենավատ դերասանի համար Առաջադրված
«Երկրորդ պլանի ամենավատ դերակատար» Առաջադրված
«Երիտասարդ դերասան» «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասան 10 տարեկանից փոքր»[8] Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'Jingle All the Way' (1996): Jake Lloyd ad Jamie Langston
  2. Sega gets the force
  3. «Джейк Ллойд». Вукипедия (ռուսերեն). Վերցված է 2017-08-24-ին.
  4. 'Star Wars fame turned my life into a living hell': Former child star Jake 'Anakin Skywalker' Lloyd on why he quit acting
  5. ‘Star Wars’ child star arrested after chase, crash in Colleton County
  6. 'Star Wars' star Jake Lloyd suffers from schizophrenia, once attacked mom: report
  7. Parker, Heidi (April 10, 2016). «'Star Wars: The Phantom Menace actor Jake Lloyd diagnosed with schizophrenia causing him to be moved from jail to psychiatric facility after June arrest'». Daily Mail.
  8. Twentyfirst Annual Young Artist Awards 1998—1999

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]