Դարթ Վեյդեր
Դարթ Վեյդեր (անգլ.՝ Darth Vader, ծնված որպես Էնակին Սքայուոքեր [Anakin Skywalker]), «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի կերպար։ Ֆիլմերի առաջին եռապատումում Վեյդերը ներկայացվում է որպես գլխավոր բացասական, իսկ երկրորդ եռապատումում որպես գլխավոր դրական կերպար։
Ստեղծվել է Ջորջ Լուկասի կողմից և հանդես եկել «Աստղային պատերազմների» բոլոր 6 ֆիլմերում, ինչպես նաև առկա է համանուն գրքերում, համակարգչային խաղերում, կոմիքսներում, հեռուստասերիալներում և այլ գրականությունում։
Ինչպես ներկայացնում են ֆիլմերը՝ Էնակին Սքայուոքերը ջեդայ ասպետ էր, ով, ըստ մարգարեության, ընտրյալ էր ու պիտի վերականգներ հավասարակշռությունը Ուժի մեջ, սակայն դրա փոխարեն գերադասում է Ուժի մութ կողմը և միանում Ջեդայների ոխերիմ թշնամի Սիթհ տիրակալին՝ դառնալով Դարթ Վեյդեր[6]։ Մինչև խավարի առաջնորդ դառնալը, Սքայուոքերը եղել է Պադմե Ամիդալայի սիրելին և Լյուք Սքայուոքերի ու Արքայադուստր Լեյայի հայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mangels A. Star Wars: The Essential Guide to Characters — 1 — Ballantine Books, 1995. — P. 176. — ISBN 0-345-39535-2
- ↑ Star Wars: Episode V – The Empire Strikes Back — 1980.
- ↑ The Walt Disney Company Rogue One: A Star Wars Story Press Kit
- ↑ 4,0 4,1 4,2 https://wikidoublage.fandom.com/fr/wiki/Star_Wars_Rebels
- ↑ Star Wars/The Empire Strikes Back: The Original Soundtrack from the Motion Picture — 🇺🇸: 1980.
- ↑ Թորնթոն, Մարկ "«Ո՞րն է «խավարի կողմը» և ինչու՞ են մարդիկ դա ընտրում» վերցված է Մայիսի 5, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարթ Վեյդեր» հոդվածին։ |
|