Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 13
Ջրաղացներ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանԱսկերան
Մակերես455.14 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն132 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 13 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 13 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ջրաղացներ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 455.14 հա տարածք, որից 288.55 հա գյուղատնտեսական նշանակության, 150.32 հա անտառային հողեր: Ջրաղացներ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը: Ջրաղացներ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 132 մարդ, կա 42 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի Ջրաղացներ մասնաճյուղն, որտեղ սովորում են 7 աշակերտներ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ.Աստվածածին եկեղեցի (1882թ.), Սբ. Վանես եկեղեցի (13դ.), Բանունց եկեղեցի, հաշվառված է 24 հուշարձան:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ