Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 12
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 12 | ||
Պատարա | ||
Երկիր | ԼՂՀ | |
Շրջան | Ասկերան | |
Մակերես | 1604.44 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 815 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատարա, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխվախծ է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա: Համայնքը հարթավայրային է, ունի 1604.44 հա տարածք, որից 593.66 հա գյուղատնտեսական նշանակության, 879.63 հա անտառային հողեր: Պատարա համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը: Պատարա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 815 մարդ, կա 220 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 106 աշակերտներ:
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ «Օխտը եղցի» վանք (12-13 դ.), «Ծերա նահատակ» եկեղեցի (1326թ.), գերեզմանոց (9-13 դ.), խաչքար (10-13դ.), Օծկավանք (12-13 դ.), ամրոց (12-13 դ.), Ամենափրկիչ եկեղեցի (13դ.), Սբ.Ստեփանոս եկեղեցի (1870թ.), ջրաղաց (19դ.) հաշվառված է 159 հուշարձան:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ