Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 10
Ներքին Սզնեք
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանԱսկերան
Մակերես475,9 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն131 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 10 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 10 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ներքին Սզնեք, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխվախծ է հանրապետության հարավային հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 475,9 հա տարածք, որից 253,92 հա գյուղատնտեսական նշանակության, 236,87 հա անտառային հողեր: Ներքին Սզնեք համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը: Ներքին Սզնեք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 131 մարդ, կա 34 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Ներքին Սզնեք և Վերին Սզնեք գյուղերում գործում է մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 17 աշակերտներ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1849թ.), գերեզմանոց (18-19 դ.), ջրաղաց (19դ.), աղբյուր(19դ.) հաշվառված է 6 հուշարձան:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.