Մասնակից:Անի Աթայան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Աթայան/Ավազարկղ

Անտոն Դոր (գերմ.՝ Anton Door, ), ավստրիացի դաշնակահար և երաժշտության ուսուցիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Դորը ծնվել է Վիեննայում, դաշնամուր է սովորել Կառլ Չեռնիի մոտ, տեսություն՝ Սիմոն Զեխտերի մոտ։ Համերգային կարիերա է սկսել 1850 թվականին։ Որպես մենակատար հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Իտալիայում։ Անտոն Դորը Ստոկհոլմում եղել պալատական ​​դաշնակահար, մոտ տաս տարի դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում, եղել է Պյոտր Չայկովսկու գործընկերը, ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում[2][3]։ 1869 թվականին վերադարձել է Վիեննա և մինչև 1901 թվականը դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում[3]։ Վիեննայում Դորը մտերիմ հարաբերություններ է ունեցել գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի հետ, 1903 թվականին հրատարակել է նրա մասին հուշեր[4]։

Անտոն Դորի աշակերտներից են եղել Ալեքսանդր ֆոն Զեմլինսկին, Պավել Պաբստը, Ռուբին Գոլդմարկը, Էմանուել Մուրը, Կառլ Վայգլը, Ֆրից Շտայնբախը։ Դորը խմբագրել է Ֆրանց Շուբերտի դաշնամուրային ստեղծագործությունների հրատարակությունը։

Անտոն Դորը մահացել է Վիեննայում, 1919 թվականին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anton Door - Tchaikovsky Research». en.tchaikovsky-research.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-09-15-ին.
  2. «персоналии - Доор Антон». www.mosconsv.ru (ռուսերեն). Վերցված է 2023-09-15-ին.
  3. 3,0 3,1 «Доор, Антон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Jan Swafford. Johannes Brahms: A biography. — Alfred A. Knopf, 1997. — P. 149. (անգլ.)
  5. {AUTHOR}. «Биография Антон Доор». www.peoples.ru (ռուսերեն). Վերցված է 2023-09-15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]