Մասնակից:Անժելիկա Սարգսյան/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BC%D0%B5%D1%80%D0%B8%D0%BA%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%81%D0%B5%D0%BC%D0%B5%D0%B9%D0%BA%D0%B0

Անժելիկա Սարգսյան/Ավազարկղ8

«Ամերիկյան ընտանիք» (անգլ.՝ Modern Family, բառացի՝ «Ժամանակակից ընտանիք»), ամերիկյան կատակերգական հեռուստատեսային սիթքոմ։ Պրեմերիան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 23-ին ABC հեռուստաալիքում։ Կեսժամյա սերիաները ստեղծվել են Քրիստոֆեր Լլոյդի և Սթիվեն Լևիտանի սցենարով և արտադրվել են Fox Television ստուդիայում։ Սա պատմություն է երեք չափազանց տարբեր ընտանիքների մասին՝ Քլերը՝ մայր-տնտեսուհի, որն ապրում էր սսովորական ընտանիքում իր ամուսնու՝ Ֆիլի և երեք երեխաների հետ, նրա հայրը՝ Ջեյը ամուսնացած էր մի կնոջ հետ, որը գրեթե 2 անգամ նրանից երիտասարդ էր, իսկ եղբայրը՝ Միտչելը, իր զուգընկերոջ հետ նոր էր որդեգրել վիետնամցի մի երեխայի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ պատմությունը պտտվում է երեք ընտանիքների շուրջը, որոնք պարզվում է, որ փոխադարձ կապի մեջ են գտնվում Ջեյի, նրա տղայի՝ Միտչելի և աղջկա՝ Քլերի հետ։ Ընտանիքները ստիպված էին բախվել միմյանց՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար:

Սերիաների մեծ մասը սկսվում են ընտանիքի այն անդամից, որն ունի հարցեր և որոնց պատասխանները գտնելու է ամբողջ դրվագի ընթացքում։ Հետո հաջորդում է ընտանիքին հանդիպող խոչընդոտներրի ցուցադրությունը՝ նրանց ելքերը, արկածները, խնդիրները և անհաջողությունները, որոնց հետ նրանք անընդհատ առնչվում էին։ Սերիաներում երբեմն շեշտը դրվում էր ընտանիքում հոր դերի, ինչպես նաև երեխաների վրա նրա ազդեցության կերպարի վրա և այլն։ Սովորաբար սերիան ավարտվում էր ընտանիքի անդամներից մեկի ձայնով, որն արտահայտում էր իր կարծիքը։ Մյուս սերիաները կարող էին բացահայտել յուրաքանչյուր ընտանիքն առանձին՝ չկապելով մյուս ընտանիքների հետ։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդ Օ’Նիլ՝ Ջեյ Պրիտչետ (Կլեռի և Միտչելի հայրը, Գլորիի ամուսինը)
  • Սոֆյա Վերգարա՝ Գլորիա Դելգադո-Պրիտչետ (Ջեյի կինը, Մենիի մայրը)
  • Ջուլի Բոուեն՝ Քլեր Դանֆի (Ջեյի և Դիդիի աղջիկը, Ֆիլի կինը)
  • Թայ Բարել՝ Ֆիլ Դանֆի (Քլերի ամուսինը)
  • Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն՝ Միտչել Պրիտչետ (Ջեյի տղան, Քեմայի ամուսինը)
  • Էրիկ Ստոունստրիտ՝ Քամերոն «Քեմ» Տակեր (Միտչելի ամուսինը)
  • Ռիկո Ռոդրիգես՝ Մենի Դելգադո (Գլորիայի տղան, Ջեյի որդեգրած տղան)
  • Նոլան Գոուլդ՝ Լյուք Դանֆի (Ֆիլայի և Կլերի տղան)
  • Սառա Հայլենդ՝ Հեյլի Դանֆի (Ֆիլայի և Կլերի աղջիկը)
  • Արիել Ուինտեր՝ Ալեքս Դանֆի (Ֆիլայի և Կլերի աղջիկը)
  • Օբրի Անդերսոն-Էմմոնս՝ Լիլի Տակեր-Պրիտչետ (Միտչելի և Քեմայի աղջիկը)
  • Ռիդ Յուինգ՝ Դիլան Մարշալ

Հրավիրված աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շելի Լոնգ՝ հայտնվել է 4-րդ եթերաշրջանում՝ որպես Ջեյի նախկին կին
  • Էդվարդ Նորթոն և Էլիզաբեթ Բենքս հայտնվում է շոուի 8-րդ դրվագում[1]։
  • Ֆրեդ Ուիլարդ, ընտրվել է որպես Ֆիլի հայրը, հայտնվում է 10-րդ սերիայում
  • Չեզ Պալմինտերի
  • Դենի Տրեհո, էլեկտրիկի դերում, հայտնվում է 2-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում
  • Մինի Դրայվեր ինչպես ընկեր և նախկին կոլեգա[2]
  • Կոբի Բրայանտ[3]։
  • Ջուդի Գրիր Ֆիլա Դանֆիի նախկին ընկերուհին
  • Դևիդ Կրոս, հայտնվել է 3-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայում
  • Մեթյու Բրոդերիկ
  • Ջեսսի Այզենբերգ
  • Նեյտան Փիլիոն, հայտնվոմ է 8-րդ սեզոնում, որպես Հեյլիի ընկերը
  • Ջեյսոն Մանդուզկաս, հայտնվում է 4-րդ եթերաշրջանի 12-րդ դրվագում որպես Խեյլիի ընկեր
  • Լոյդ, Սեմ [4]

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավյեր ԴելգադոԳլորիա Դելգադո-ՊրիչետՋեյ ՊրիչետԴիդի ՊրիչետԳրեյս ԴանֆիՖրենկ Դանֆի
Ջո (Ֆուլհենսիո) Պրիչետ
Մենի ԴելգադոԿամերոն ՏակերՄիտչել ՊրիչետՔլեր ԴանֆիՖիլ Դանֆի
Լիլի Տակեր-ՊրիչետՀեյլի ԴանֆիԱլեքս ԴանֆիԼյուք Դանֆի
Բանալի: Նշանակություն
Ամուսնություն, գործընկերություն, կենսաբանական հարաբերություններ
Որդեգրում
Ամուսնալուծված

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Դրվագներ Ցուցադրման պաշտոնական ամսաթիվ Նիլսենի վարկանիշ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ Աստիճան Դիտորդներ
(միլիոն)
1 24 2009 թվականի սեպտեմբերի 23 2010 թվականի մայիսի 19 36 9,49[5]
2 24 2010 սթվականի սեպտեմբերի 22 2011 թվականի մայիսի 25 24 11,89[6]
3 24 2011 թվականի սեպտեմբերի 21 2012 թվականի մայիսի 23 15 12,93[7]
4 24 2012 թվականի սեպտեմբերի 26 2013 թվականի մայիսի 22 18 12,31[8]
5 24 2013 թվականի սեպտեմբերի 25 2014 թվականի մայիսի 21 19 11,79[9]
6 24 2014 թվականի սեպտեմբերի 24 2015 թվականի մայիսի 20 24 11,91[10]
7 22 2015 թվականի սեպտեմբերի 23 2016 թվականի մայիսի 18 36 9,83[11]
8 22 2016 թվականի սեպտեմբերի 21 2017 թվականի մայիսի 17 34 8,79[12]
9 22 2017 թվականի սեպտեմբերի 27 2018 թվականի մայիսի 16 58 7,09[13]
10 22 2018 թվականի սեպտեմբերի 26 2019 թվականի մայիսի 8 65 6,40[14]
11 18 2019 թվականի սեպտեմբերի 25 2020 թվականի ապրիլի 8 49 7,10[15]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը արագ դարձել է ABC ալիքի գերակա սերիալներից մեկը, փորձնական դրվագի թողարկումից հետո սերիալը ձեռք է բերել բարձր գնահատումներ՝ ընդարձակելով իր դիտորդների լսարանը, արդյունքում հեռուստաաիքը պատվիրել է ևս 13 դրվագներ և ավելացրել 2009 թվականից 2010 թվականների իր շոուների ցանկի մեջ։

Սերիալի առաջին եթերաշրջանը ամբողջական կազմվել է 2009 թվականի հոկտեմբերի 8-ին[16]։

2010 թվականի հունվարի 12-ին ABC Entertainment-ի նախագահ Սթիվ Մակֆերսոնը հայտարարել է, որ շոուն երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջանը[17][18]։

2010 թվականի սեպտեմբերի 22-ին սկսվել է երկրորդ եթերաշրջանը։

2011 թվականի սեպտեմբերի 21-ին սկսվել է երրորդ եթերաշրջանը։

2013 թվականի մայիսի 10-ին ալիքը երկարացրել է սերիալը մինչև հինգերորդ եթերաշրջան[19], որը սկսվել է սեպտեմբերի 25-ին[20]։ 2015 թվականի մայիսի 7-ին սերիալը երկարաձգվել է մինչև յոթերորդ եթերաշրջանը[21], որը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ից[22]։ 2016 թվականի մարտի 3-ին սերիալը երկարացվել է մինչև ութերորդ եթերարջանը[23][24]։ 2017 թվականի մայիսի 10-ին սերիալը երկարաձգվել է մինչև իններորդ և տասերորդ եթերաշրջանները։ 2018 թվականի հունվարին ստեղծողները հայտարարել են, որ ծրագրել են 10-րդ եթերաշրջանով ավարտել սերիալը[25], սակայն ավելի ուշ ալիքտ երկարացրեց շոուն մինչև 11-րդ եթերաշրջանը, թողնելով մինչև 2020 թվականի ավարտը[26]։ Տասնմեկերորդ եթերաշրջանի պրեմերիան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 25-ին[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Seidman (30 October 2009). «"ABC's November Sweeps Programming to Include 'Hank', 'The Forgotten', and 'Eastwick'"». TVbytheNumbers.com. Վերցված է 30 October 2009-ին.
  2. Modern Family Fansite modern-family-tv.com
  3. Брайант, Коби modern-family-tv.com
  4. Ллойд, Сэм(ռուս.) // Википедия. — 2020-06-02.
  5. Andreeva, Nellie. (May 27, 2010) Full Series Rankings For The 2009-10 Broadcast Season –. Deadline.com. Retrieved on July 2, 2010.
  6. Gorman, Bill (June 1, 2011). «2010-11 Season Broadcast Primetime Show Viewership Averages — Ratings | TVbytheNumbers». Tvbythenumbers.zap2it.com. Արխիվացված է օրիգինալից June 20, 2011-ին. Վերցված է October 24, 2011-ին.
  7. «Full 2011-2012 TV Season Series Rankings». Deadline Hollywood. Վերցված է May 25, 2012-ին.
  8. «Complete List Of 2012-13 TV Show Viewership: 'Sunday Night Football' Tops, Followed by 'NCIS', 'The Big Bang Theory' & 'NCIS: Los Angeles'». TV by the Numbers. Վերցված է May 29, 2013-ին.
  9. «Full 2013-2014 TV Season Series Rankings». Deadline. May 22, 2014. Վերցված է October 1, 2014-ին.
  10. de Moraes, Lisa (May 21, 2014). «Full 2014–15 TV Season Series Rankings: Football & 'Empire' Ruled». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից May 22, 2015-ին. Վերցված է June 10, 2015-ին.
  11. «Full 2015–16 TV Season Series Rankings». Deadline Hollywood. May 26, 2015. Վերցված է May 26, 2015-ին.
  12. «Final 2016-17 TV Rankings: 'Sunday Night Football' Winning Streak Continues». Deadline Hollywood. May 26, 2017. Վերցված է May 26, 2017-ին.
  13. «2017-18 TV Series Ratings Rankings: NFL Football, 'Big Bang' Top Charts». Deadline Hollywood. May 22, 2018. Վերցված է May 26, 2018-ին.
  14. «2018-19 TV Season Ratings: CBS Wraps 11th Season At No. 1 In Total Viewers, NBC Tops Demo; 'Big Bang Theory' Most Watched Series». Վերցված է March 28, 2020-ին.
  15. «100 Most-Watched TV Shows of 2019-20: Winners and Losers». Variety. May 21, 2020. Վերցված է May 26, 2020-ին.
  16. Abrams, Natalie. «ABC Picks Up Cougar Town, Modern Family and The Middle». TV Guide.
  17. ABC bringing back 'Modern Family,' 'Cougar Town' — The Live Feed | THR (չաշխատող հղում)
  18. ABC продлил Modern Family, Cougar Town и The Middle | Телестрекоза
  19. Lynette Rice (2013-05-10). «ABC renews 'Nashville,' 'Scandal, 'Grey's Anatomy' and more». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին. Վերցված է 2013-05-11-ին.
  20. Amanda Kondolojy (2013-07-16). «ABC Sets Premiere Dates for 2013-2014 Season Including 'Marvel's Agents of S.H.I.E.L.D.', 'Once Upon a Time in Wonderland' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013-07-20-ին. Վերցված է 2013-07-17-ին.
  21. Nellie Andreeva (7 мая 2015). «'American Crime', 'Castle' 'S.H.I.E.L.D.', 'Agent Carter', 'Galavant', 'Secrets & Lies', 'Nashville' Among ABC Renewals». Deadline.com. Վերցված է 2015-05-08-ին.
  22. Nellie Andreeva (10 июня 2015). «ABC Sets Fall Premiere Dates: 'Wicked City' Gets October Launch On Tuesday». Deadline.com. Վերցված է 2015-06-11-ին.
  23. Nellie Andreeva (3 марта 2016). «ABC Gives Early Renewals To 15 Series, Leaves 'Castle' & 'Nashville' On the Bubble». Deadline.com. Վերցված է 2016-03-04-ին.
  24. Goldberg, Lesley (May 10, 2017). «'Modern Family' Renewed for Seasons 9 and 10 as Cast Inks Rich New Deals to Return». The Hollywood Reporter. Վերցված է May 10, 2017-ին.
  25. Lerner, Rebecca (13 января 2018). «'Modern Family' To End Next Season». Forbes. Վերցված է 14 января 2018-ին.
  26. Левин, Гэри (5 февраля 2019). «Hit comedy 'Modern Family' to end in 2020 after 11 seasons on ABC». USA Today. Վերցված է 7 февраля 2019-ին.
  27. Thorne, Will (July 2, 2019). «ABC Sets Fall Premiere Dates for 'Black-ish,' 'Modern Family' Final Season». Variety. Վերցված է July 3, 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հեռուստասերիալներ Կատեգորիա:Հեռուստասերիալներ ըստ երկրի և ժանրի Կատեգորիա:Հեռուստասերիալներ ըստ թեմայի Կատեգորիա:Հեռուստասերիալներ ըստ ժանրի Կատեգորիա:Հեռուստասերիալներ ըստ լեզվի Կատեգորիա:Հեռուստասերիալներ ըստ տարեթվի