Շելի Լոնգ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1949[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորտ Ուեյն, Ինդիանա |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և South Side High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Bruce Tyson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Շելի Լի Լոնգ (անգլ.՝ Shelley Lee Long, օգոստոսի 23, 1949[1], Ֆորտ Ուեյն, Ինդիանա), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է դարձել` խաղալով Դայան Չեմբերսի դերը «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալում, որի համար արժանացել է «Էմիի» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Նաև հայտնի է դարձել այլ՝ «Գիշերային հերթափոխ» (1982 թ.), «Անհամատեղելի հակասություններ» (1984 թ.), «Պրորվա» (1986 թ.), «Խելահեղ փողերը» (1987 թ.), «Կրկին բարև» (1987 թ.), «Բևերլի Հիլլզի վաշտը» (1989 թ.) կատակերգական ֆիլմերում, նաև նկարահանվել է «Ֆիլմ Բրեյդի փոքրիկ ընտանիքի մասին» և Բժիշկ «Թ-ին» և նրա կինը» (2000 թ.):
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շելին ծնվել է 1949 թվականի օգոստոսի 23-ին Ինդիանայում, Ֆորտ Ուեյ քաղաքում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոնգը իր կարիերան սկսել է որպես մոդել` նկարվելով գովազդների համար։ Մի քանի ֆիլմերում դեր ստանալուց հետո, նա 1980 թվականին նշել է իր նորամուտը մեծ էկրան՝ նկարվելով «Վերջին ամուսնական զույգը Ամերիկայում» ֆիլմում։ Մեկ տարի անց նկարահանվել է «Քարանձավի մարդը» ֆիլմում։
Լոնգը մեծ ճանաչում է ձեռք բերե՝լ խաղալով «Գիշերային հերթափոխ» ֆիլմի գլխավոր դերը։ Ֆիլմը թողարկվել է 1982 թվականին։ Ավելի ուշ նա խաղացել է գլխավոր դեր կատակերգական «Կորցնելով դա» ֆիլմում։ 1982 թվականին նա ստացել է գլխավոր դեր «Ուրախ ընկերություն» հեռուստասերիալում, որով նա նույնպես մեծ ճանաչում է ձեռք բերել և արժանացել շատ պարգևների։ Նկարահանումների ընդմիջումների ժամանակ ևս նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում։ 1984 թվականին նա արժանացել է «Ոսկե գլուբուս» պարգևին «Անհամատեղելի հակասություններ» ֆիլմում գլխավոր դերի համար։ Հետագայում հաջորդել են մյուս ֆիլմերը՝ «Պրորվա» (1986 թ.) Թոմա Հենկսի հետ, «Խենթ փողերը» (1987 թ.) Բետ Միդելրի հետ և «Կրկին բարև» (1987 թ.): Դրան հաջորդել են գլխավոր դերեր «Գործարար աղջիկը» և «Իմ խորթ մայրը» ֆիլմերում, սակայն նա հրաժարվել է նկարահանվել «Իմ խորթ մայրը» ֆիլմում։
1987 թվականին Լոնգը լքեց «Ուրախ ընկերություն» հեռուստասերիալը։ Խոսակցություններ կային, որ Լոնգը լքել է հեռուստասերիալը բացառապես ֆիլմերում նկարահանվելու համար[2], սակայն դերասանուհին հերքել է դա[3]։
Հեռուստասերիալից դուրս գալուց հետո նա ստացել և խաղացել է գլխավոր դեր «Բեվերլի Հիլլզի վաշտը» ֆիլմում։ Ֆիլմը թողարկվել է 1989 թվականին։
1995 թվակականին նա խաղացել է կատակերգական «Ֆիլմ Բրեյդի մասին» ֆիլմում։ Ֆիլմը մեծ հաջողություններ է ունեցել, այդ իսկ պատճառով նկարահանվել են «Բրեյդի փոքրիկ ընտանիքը 2» (1996 թ.) և «Բրեյդի փոքրիկ ընտանիքը «Սպիտակ տանը» (2002 թ.) ֆիլմերը։ 1990- ականների վերջին Լոնգը դադարեցրեց իր կարիերան և սկսեց զբաղվել երեխաների դաստիարակությամբ[4]։ 2000 թվականին նա նկարահանվել է «Բժիշկ «Թ-ին» և նրա կինը» ֆիլմում, Ռիչարդ Գիրի հետ։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին Լոնգը հանդիպեց Բրյուսա Թայսոնին։ Նրանք ամուսնացան 1981 թվականին և 1985 թվականի մարտի 27-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Ջուլիանան։ Լոնգը և Թայսոնը հեռացել են իրարից 2003 թվականին, ամուսնալուծվել են 2004 թվականին։
2004 թվականի նոյեմբերին Լոնգը հայտնվեց հիվանդանոցում անզգայացնող դեղամիջոցների գերդոզավորումից[5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմի[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 թվական, Կատակերգական «Ուրախ ընկերություն» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհի
Ոսկե Գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 թվական, Լավագույն գլխավոր դերակատար «Ուրախ ընկերություն» հեռուստասերիալում
- 1983 թվական, Լավագույն երկրորդ պլանի գլխավոր դերասանուհի «Ուրախ ընկերություն» հեռուստասերիալում
Էմի անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
- 1985 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
- 1986 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
- 1993 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
- 1995 թվականին արժանացել է «Ֆրեյզեր» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
Ընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանալի (1977 թ.) (Ձայն)
- Ընկերների նեղ շրջապատ (1980 թ.)
- Քարանձավի մարդ (1981 թ.)
- Գիշերային հերթափոխ (1982 թ.)
- Կորցնելով դա (1983 թ.)
- Բարի գալուստ դրախտ (1984 թ.)
- Անհամատեղելի հակասություններ (1984 թ.)
- Պարտքի փոսը (1986 թ.)
- Խենթ փողերը (1987 թ.)
- Կրկին բարև (1987 թ.)
- Բեվերլի Հիլլզի վաշտը (1989 թ.)
- Նրան իմ մասին՝ ոչ մի խոսք (1990 թ.)
- Սառեցված գանձեր (1992 թ.)
- Բրեդի փոքրիկ ընտանիքը (1995 թ.)
- Բրեդի փոքրիկ ընտանիքը 2 (1996 թ.)
- Ռեգթայմի արկածները (1998 թ.)
- Բժիշկ «Թ-ին» և նրա կինը (2000 թ.)
- Վստահիր ինձ (2005 թ.)
- Մեղրամիս մոր հետ (2006 թ.)
- A Couple of White Chicks at the Hairdresser (2007 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Shelley Long - Top 10 Quitters»։ TIME։ 2009-07-24։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-28-ին։ Վերցված է 2010-07-04
- ↑ Sarasota Herald-Tribune — Google News Archive Search
- ↑ «Difficult Multi-Personality Role Played Expertly by Shelley Long»։ The Daily Gazette։ մայիսի 19, 1990
- ↑ «'Cheers' Star ODs in Apparent Suicide Try - Celebrity Gossip | Entertainment News | Arts And Entertainment»։ FOXNews.com։ 2004-11-27։ Արխիվացված օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-07-04
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի մոդելներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ