Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ28

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԿինոկատակերգություն
Թվական2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀարի Մարշալ
ՊրոդյուսերՈւիթնի Հյուսթոն, Մարտին Չեյզ Դեբրա
, Մարիո Իսկովիչ
Սցենարի հեղինակՇոնտա Ռայմզ
Брюс Грин
ԴերակատարներԷն Հեթուեյ
, Ջուլի Էնդրյուս
, Heather Matarazzo
, Հեկտոր Էլիզոնդո
ՕպերատորՉարլզ Մինսկի
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն113 րոպե
Բյուջե40 մլն դոլլար[1]
Շահույթ134 734 481 դոլլար[1]
ՆախորդԱրքայադստեր օրագրերը

«Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի» (անգլ.՝ The Princess Diaries: Royal Engagement, ինչպես նաև հայտնի է «Ինչպես դառնալ արքայադուստր 2» անվամբ)՝ կինոֆիլմ, որը նկարահանվել է 2004 թվականին ամերիկացի ռեժիսոր Հարի Մարշալի կողմից, ով «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» հայտնի ֆիլմերի հեղինակն է: Ֆիլմը նկարահանվել է Մեգ Քեբոթ վեպի հիման վրա: Ի թիվս այլ դերակատարների, այս ֆիլմում նկարահանվել է հայտնի աստղ Ջուլի Ելիզաբեթ Էնդրյուսը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միան ավարտել է քոլեջը, նա միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների մասնագետ է: Նա դառնում է 21 տարեկան: Լիլին ցանկանում է դառնալ լրագրող, նրանք արդեն երկար ժամանակ է չեն տեսել իրար, սակայն ամենաանսպասելի պահին նա մեկնում է Ջենովա: Մայքլը իր խմբի հետ շրջում է երկրով, նա և Միան ընկերներ են դարձել: Արքայադուստրն իր տատիկի հետ ապրում է Ջենովայում և դժգոհում է, որ ինքը երբեք չի սիրահարվել:

Նրան առաջիկայում սպասվում է թագադրություն, սակայն պարզվում է, որ Միան չի կարող թագուհի դառնալ մինչև չամուսնանա: Նրան տրվում է մեկ ամիս ժամանակ, որպեսզի նա ամուսնանա, հակառակ դեպքում գահին կնստի մեկ այլ ժառանք՝ երիտասարդ Նիկոլասը: Խնդիրն այն է, որ հենց նրան է սիրահարված Միան: Բայց այդ տղան միայն գահի մասին է մտածում:

Միայի համար ամուսին են գտնում, ով կրթված ընտանիքից է և նրա անունը Էնդրյու Ջեյկոբի է: Հորեղբայրը Նիկոլասին պարտադրում է սիրախաղով զբազվել Միայի հետ, որպեսզի նա չամուսնանա Էնդրյուի հետ: Նիկոլասը լսում է իր հորեղբորը: Միան բարկանում է նրա վրա, բայց, այնուամենայնիվ նա սիրում է նրան:

Թագավորական գվարդիայի վերանայման ժամանակ Միան թամբին ամրացնում է արհեստական ոտք, որպեսզի ձիու վրա ավելի հեշտ լինի գնալ: Նիկոլասի հորեղբայրը ձիուն ցույց է տալիս ռետինե օձ: Ձին վախենում է և կանգնում է հետևի ոտքերի վրա, ոտքը ընկնում է: Միան լացելով վազում է և Նիկոլասը հետևում է նրան:

Ընդունելության ժամանակ Միան հանդիպում է Նիկոլասին, ով Էլիսոնի հետ էր: Արդյունքում Էնդրյուն և Էլիսոնը գնում են, իսկ Նիկոլասը համբուրում է Միային՝ ընկնելով շատրվանի մեջ:

Ցուցահանդեսի ժամանակ Միան ցույց է տալիս փայլուն պահելաձև և բարություն, շփվում է քաղաքացիների հետ: Նա հոգ է տանում մանկատան երեխաների մասին: Նա Միայի հանդեպ համակրանքով է լցված:

Միան աղջկական հավաքույթի ժամանակ իր մոտ է հրավիրում աշխարհի ամբողջ արքայադստրերը: Նիկոլասը հասկանում է, որ սիրում է Միային, և առաջարկում է իր հորեղբորը, որպեսզի նա դադարեցնի խանգարել Միային թագուհի դառնալու գործում: Եվ նա ձևացնում է, թե համաձայն է Նիկոլասի հետ: Գիշերը Նիկոլասը և Միան գնում են լողափ և այնտեղ են քնում: Առավոտյան նա արթնանում և տեսնում է, որ նրանց նկարում են լրագրողները: Միան շատ զայրացած է, և կարծում է, թե Նիկոլասը այդ ամենը հատուկ է կազմակերպել: Միան ամբողջ Ջենովիայով խայտառակված է:

Էնդրյուն և Միան հասկանում են, որ ոչինչ չեն զգում միմյանց հանդեպ, բայց, այնուամենայնիվ, պատրաստվում են ամուսնանալ: Նիկոլասը հրաժարվում է գնալ նրանց հարսանիքին, իսկ նրա հորեղբայրը պատրաստվում է գնալ: Նա գնում է, իսկ աղախինը լսում է խոսաքցությունը: Աղախինը պատմում է Նիկոլասին, որ իր հորեղբայրն էր կանչել լրագրողներին և չի ցանկանում հրաժարվել գահից: Նիկոլասը գնում է եկեղեցի:

Միան հրապարակայնորեն հրաժարվում է ամուսնանալ: Նիկոլասը հրաժարվում է գահից՝ հօգուտ նրա: Միան դառնում է թագուհի: Ֆիլմի վերջում ցույց է տալիս, որ Միան կառուցել է Ջենովայի կառավարման ամբողջ համակարգը և ամուսնացել է Նիկոլասի հետ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էն Հեթուեյ- Միա Թերմոփոլիս
  • Ջուլի Էնդրյուս- Կլարիս Ռենալդի
  • Հեկտոր Էլիզոնդո- Ջոզեֆ
  • Հեզեր Մատարազ- Լիլի Մոսկովից
  • Կերոլայն Գուդոլ- Հելեն Թերմոփոլիս
  • Շոն Օբրեյն- Կոնել
  • Քետլին Մարշալ- Շարլոտա Կատեուեյ
  • Քրիս Փայն- Նիկոլաս
  • Ջոն Ռիս Դևիս- Նիկոլասի հորեղբայրը
  • Բլու Կալում- Էնդրյու Ձեյկոբի
  • Թոմ Պոստոն- Պալիմոր
  • Ջոել Մակ Ռարի- վարչապետ
  • Քիմ Թոմսոն- Էլսիի լրագրող
  • Շարլի Կորա Դիսնեյ- Շարլի արքայադուստր
  • Էյմի Ադամս Հոլ- Էյմի արքայադուստր
  • Աննա Նետրեբկո- խաղում է ինքն իրեն
  • Ստեն Լի- հարսանիքում հյուր

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Breakaway (երգ)»  Ավրիլ Լավին, Bridget Benenate, Matthew Gerrard 3:57
2. «I Decide»  Diane Warren 3:17
3. «This Is My Time»  Raven-Symoné, Matthew Gerrard , Robbie Nevil 4:24
4. «I Always Get What I Want»  Ավրիլ Լավին, Cliff Magness 2:31
5. «Trouble»  Փինկ, Tim Armstrong 3:12
6. «Because You Live»  Chris Braide, Andreas Carlsson, Desmond Child 3:18
7. «Love Me Tender»  Էլվիս Փրեսլի 2:41
8. «Fun In the Sun»  Steve Harwell 3:27
9. «Let's Bounce»  Matthew Gerrard, Robbie Nevil 3:18
10. «Dance Dance Dance»    2:00
11. «Fools»  Rachel Stevens 3:13
12. «A Love That Will Last»     
13. «Your Crowning Glory»  Lorraine Feather, Lawrence Grossman[2] 2:35
14. «Miracles Happen»     
15. «The Meaning»     

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «boxofficemojo.com «The Princess Diaries 2: Royal Engagement»». Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին. Վերցված է 2013-01-12-ին.
  2. ASCAP ACE — Search Results