Մասկուլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասկուլիզմի շարժման խորհրդանիշը սեղմված բռունցքն է (պայքարի և դիմադրության խորհրդանիշ), որը պարփակված է Մարսի վահանով և նիզակով (տղամարդու խորհրդանիշ)։ Մանուշակագույն ֆոնը մասկուլիզմի ավանդական գույնն է։

Մասկուլիզմ (անգլ.՝ masculism; լատ.՝ masculinus «տղամարդ»), գաղափարախոսություն և հասարակական-քաղաքական շարժում, որի նպատակն է հանդիսանում տղամարդկանց նկատմամբ խտրականության վերացումը և հավասարեցումը կանանց իրավունքներին[1][2][3][4]։

Օքսֆորդի բառարանը և արևմտյան փիլիսոփայության Բլեքվերի բառարանը օգտագործում են նաև մասկուլինիզմ տերմինը՝ համարելով այն մասկուլիզմին[5][6] հոմանիշ, մինչդեռ փիլիսոփա Ֆերրել Քրիստենսենն և քաղաքագետ Ջորջիա Դյուերսթ Լահթիի անհրաժեշտ են համարում առանձնացնել մասկուլիզմը ինչպես գենդերային - հավասարակշռության շարժում և մասկուլինիզմը որպես ավելի ավանդապաշտական շարժում, որը խթանում է մասկուլիզմի հատկանիշները և հակված է դեպի հայրիշխանություն։ Այս ընդհանրացված տերմինը կարող է բնորոշ լինել նաև Տղամարդկանց իրավունքների ակտիվիստներին և Տղամարդկանց շարժմանը։

Մասկուլիզմը կենտրոնանում է սոցիալական կյանքի այն ոլորտների վրա, որտեղ գենդերային հավասարությունը խախտվում է ի վնաս տղամարդկանց և տղաներին։ Մասկուլիստները կարծում են, որ տղամարդիկ ենթարկվում են անարդար վերաբերմունքի պայմանավորված իրենց սեռով՝ առաջ բերելով տարատեսակ կարծրատիպեր և սոցիալական պրակտիկ օրինակներ։

Սահմանում և գործողության շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդի անգլերեն բառարանն այսպես է սահմանում մասկուլիզմը կամ նրան հոմանիշ մասկուլինիզմը․ «տղամարդկանց իրավունքների պրոպագանդա, կարծիքների և արժեքների պահպանում կամ խրախուսում և այլն, որոնք բնորոշ են տղամարդկանց (ավելի ընդհանուր իմաստով)»[5][7]։

Փիլիսոփա Ֆերրել Քրիստենսենը մասկուլիզմը սահմանում է որպես ֆեմինիզմի անալոգ, բայց կանանց տղամարդկանց փոխարինմամբ. Դրանով նա նշում է, որ եթե մասկուլիզմը սահմանված է որպես տղամարդկանց շահերի խթանում, ապա տղամարդկանց հատկությունների խթանումը կարող է կոչվել մասկուլինիզմ[4]։ Քաղաքագետ Ջորջիա Դյուերսթ Լահթիի կարծիքով մասկուլիզմն, որն արտահայտում է վաղ գենդերային հավասարության արական շարժման էթոսը, տարբերվում է մասկուլինիզմից, որը վերաբերում է հայրիշխանության գաղափարախոսությանը[8][9]։

Սոցիոլոգ Պասի Մալմին նշում է, որ մասկուլիստներից շատերը հակասեքսիստներ են, ովքեր պայքարում են տղամարդկանց ավանդական դերի դեմ, ինչը տղամարդկանց կառուցվածքային խտրականության պատճառներից մեկն է[10]։

Գենդերային ուսումնասիրությունները, որոնք ի սկզբանե կենտրոնացած էին գինոցենտրիկ և ֆեմինիստական մոտեցումների վրա, հետագայում սկսեցին ուսումնասիրել հասարակության ճնշումը նաև տղամարդկանց տեսանկյունից[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասկուլիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկը Ուորեն Ֆարրելն է, ով 1993 թվականին հրատարակել է «Տղամարդկանց իշխանության առասպելը» գիրքը և օգտագործել է «տղամարդ-սպառող» տերմինը։ ԽՍՀՄ-ում բուռն քննարկվում էր տղամարդկանց և կանանց կյանքի տևողության տարբերությունը՝ կապված 1968 թվականին հրապարակված «Հոգ տարեք տղամարդկանց մասին» Ուրլանիսի հոդվածի հետ[12]։

Տղամարդկանց խտրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում և զբաղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բոլոր երկրներում կրթական ծրագրի բոլոր մակարդակներում տղաները բախվում են խտրականության հետ և մնում այնտեղ յուրաքանչյուր առարկայից (բացառությամբ անգլերենի)[13][14][15]։

1994 թվականին ԱՄՆ-ից ստացված տվյալները ցույց են տալիս, որ աշխատավայրում գրանցված մահվան դեպքերի 94%-ը բաժին է ընկնում տղամարդիկանց։ Մասկուլիստ Ուորեն Ֆարրելը պնդում էր, որ տղամարդիկ կատարում են անհամամասնորեն կեղտոտ, ֆիզիկապես դժվար և վտանգավոր աշխատանքներ[16]։

Բռնություն, բռնաբարություն և ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բոլոր երկրներում տղամարդիկ ավելի հաճախ են ինքնասպան լինում[17][18]։ Ռուսաստանում դա տեղի է ունենում վեց անգամ ավելի հաճախ[19]։ Մուսկուլիստները մտահոգություն են հայտնում, որ տղամարդկանց նկատմամբ բռնությունը լրատվամիջոցներում և այլուր ներկայացվում է որպես հումորային կամ անլուրջ մի բան, և ֆեմինիզմը հակված է արժեզրկել այն, հատկապես կանանց բռնությունը տղամարդկանց նկատմամբ։

Մասկուլիստները նաև մտահոգություն են հայտնում, որ տղամարդկանց նկատմամբ բռնությունը անտեսվում է կամ համարվում է նվազագույն ՝ համեմատած կանանց[17][20] նկատմամբ բռնության հետ, ոմանք պնդում են, որ կենցաղային բռնությունը հանդիսանում է գենդերային բռնությանը համաչափ[17]։ Բացի այդ, նրանք ուշադրություն են դարձնում նրան, որ ավանդական ենթադրությունները կանանց անմեղության վերաբերյալ և կանանց հանդեպ կարեկցանկը՝ բարեսիրական սեքսիզմ անվանվելով, հանգեցնում է տղամարդկանց և կանանց համար նույն հանցագործությունների համար անհավասար պատժի, տղամարդկանց նկատմամբ կարեկցանկի բացակայության պատճառով, հանգեցնում է կանանց կողմից բռնաբարությունների դեպքերի փակման և դարձնում տղամարդկանց կենցաղային բռնության զոհ։ Վերոնշյալ պատճառները մասամբ այն պատճառներն են, որ անգամ խաղաղ պայմաններում սպանված զոհերի մեծ մասը հանդիսանում են տղամարդիկ[21][22]։ Օրինակ՝ նրանք կազմում են Ռուսաստանում բոլոր սպանվածների ավելի քան 75%-ը և աշխարհում 81%-ը[23][24][25]։ Մուսկուլիստները նաև ուշադրություն են դարձնում հասարակության անտարբերությանը կանանց կողմից տղամարդկանց բռնաբարությունների նկատմամբ, բանտերում բռնաբարությունների, բանտերում բռնաբարողների անպատժելիության և անգամ դիտավորյալ բանտարկյալի տեղափոխումը դեպի խցեր՝ համատեղ ակնհայտ բռնաբարողների[26]։ Բանտերում բռնաբարությունները հաճախ ինչ-որ մեկին ծաղրի առարկա դարձնելու նպատակ է հետապնդում։ Կա նաև տղամարդկանց նկատմամբ իրավական և փաստացի խտրականություն պատիժներ նշանակելիս, օրինակ՝ Ռուսաստանում ցմահ ազատազրկում կարող է նշանակվել միայն տղամարդկանց[27][28]։ Շատ մասկուլիստների պնդումների համաձայն՝ կանանց համար հանցագործությունների համար ավելի մեղմ պատիժներ նշանակելը դատավորների և դատախազների շրջանում ընդհանուր առմամբ ընդունված չգրված կանոն է՝ Ռուսաստանի դատական պրակտիկայում։

Հայրության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քեյփթաունի համալսարանի փիլիսոփայության ղեկավար Դեյվիդ Բենատարի, «Հայրերի իրավունքների շարժումը, թերևս, տղամարդկանց իրավունքների ակտիվության ամենահայտնի ոլորտն է», քանի որ շատ դեպքերում աշխարհի մեծ մասում մայրը կարող է երեխաների խնամակալություն ստանալ ամուսնալուծության դեպքում։ Նա պնդում է, որ աշխարհի մեծ մասում տղամարդու խնամակալության դիմումը բավարարվածության ավելի քիչ հավանականություն ունի, քան կնոջ դիմումը, անգամ այն դեպքում, երբ դիմողը երեխայի հիմնական խնամողն է՝ նրա դիմումը չի վիճարկվում[29]։

Մասկուլիստները քննադատում են ժամանակակից օրենսդրությունը տղամարդկանց վերոնշյալ իրավունքներից զրկելու կամ այս ոլորտում խտրականության համար, ինչպիսիք են՝ կնոջ աբորտ անելու հնարավորությունը, առանց հաշվի առնելու տղամարդու երեխա ունենալու ցանկությանը, կեղծ հայրության համար պատասխանատվության բացակայությունը, չամուսնացած տղամարդկանց և կանանց համար որդեգրման անհավասար իրավունքներն և այլն[30]։

Գենդերային օրենքներ և իրավունք կյանքի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասկուլիստների քննադատման առարկան հանդիսանում է այն, որ շատ երկրներում միայն տղամարդիկ են հարկադրաբար զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, չնայած ամբողջ բնակչությունն օգտվում է պետության պաշտպանության ծառայություններից[31]։

Շատ երկրներում տղամարդկանց կենսաթոշակային տարիքը գերազանցում է կանանց տարիքին։ Մասնավորապես, Ռուսաստանում 20-րդ դարի առաջին կեսին, տղամարդկանց կենսաթոշակային տարիքը բարձր էր, քան կանանց կենսաթոշակային տարիքը՝ 5 տարով, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունում ըստ ցուցանիշների տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 14 տարի պակաս է, քան կանանցը։ Ռուսաստանում տղամարդկանց մեծ մասը չի ապրում մինչ իր կենսաթոշակին, կամ նրանց կյանքի տարիքը չափազանց ցածր է[32]։

Մասկուլիզմը և մասկուլինիզմն ընդդեմ ֆեմինիզմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասկուլիստներն ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ ժամանակակից գենդերային հետազոտություններն իրականացվում են ֆեմինիստական շարժման համատեքստում և ուսումնասիրում են կանանց ճնշումը, բայց որպես կանոն անտեսում են տղամարդկանց խտրականությունն, որի մասին հասարակությունում ընդունված չէ խոսել[33]։ Ֆեմինիզմի տեսանկյունից, մասկուլզմի հետևորդները հիմք չունեն հայտարարելու տղամարդկանց խտրականության մասին, քանի որ նրանց հայտարարած խնդիրները ոչ մի կերպ չեն գերազանցում տղամարդու ունեցած դասակարգային և սոցիալական արտոնությունները[34]։

«Ֆեմինիզմի ձախողումը» գրքում Նիկոլաս Դևիդսոնը նկարագրել է մասկուլիզմի երկրորդ ձևը, որը կոչվում է «վիրիզմ»։ Ըստ Դեյվիդսոնի, այս տեսանկյունից «հասարակության հիվանդության պատճառը կանացիությունն է։ Հասարակության բարելավման համար անհրաժեշտ է նվազեցնել կանանց արժեքների ազդեցությունը և բարձրացնել տղամարդկանց արժեքների ազդեցությունը ...»[35]։

Մյուս կողմից, մասկուլինիստները, լինելով տղամարդկանց իրավապաշտպան շարժման հայրիշխանության թևը, հաճախ բաց հակաֆեմինիստներ են, և նրանց համայնքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք քննադատում են նույնիսկ չափավոր ֆեմինիզմը[36]։ Որոշ մասկուլինիստ ակտիվիստներ մասնակցել են ֆեմինիստների կազմակերպած իրադարձությունների խափանմանը և ֆեմինիստ գիտնականների, լրագրողների կամ ակտիվիստների դեմ դատավարություններին[36]։ Բացի այդ, մասկուլինիստների գործողությունները երբեմն կարելի էր համարել ծայրահեղական։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ տղամարդկանց իրավունքների համար պայքարողները իրենց արտաթորանքը կամ գրություններն ուղարկել են հասարակական գործչին կամ կանանց իրավունքների համար պայքարող քաղաքական գործիչներին՝ ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքով[36]։ Այս խմբերի ներկայացուցիչները նաև դեմ են արտահայտվել սեռական բռնությունը կանխելու հանրային իրազեկման արշավներին՝ պնդելով, որ դրանք խթանում են տղամարդկանց բացասական կերպարը, և մեկ տղամարդկային խումբ նույնիսկ հետապնդել է կանանց ապաստարանների և կենտրոնների տասնյակ ադմինիստրատորների, որոնք օգնություն են ցուցաբերում բռնության ենթարկված կանանց[36][37]։

Մասկուլիզմի և մասկուլինիզմի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք քննադատներ, որոնք հետևում են մասկուլինիստների գործունեությանը, նկատել են, որ կանանց սեքսիզմի դեմ պայքարի քողի տակ նրա որոշ հետևորդներ առաջ են մղում անդրոկենտրիզմի, տղամարդկանց գերազանցության և կանանց անլիարժեքության գաղափարները[34][38]։ Որոշ մասկուլինիստներ համոզված են, որ ավանդական հասարակության կողմից հաստատված գենդերային դերերը, որտեղ տղամարդիկ հանդես են գալիս որպես որսորդներ, իսկ կանայք՝ որպես տնային տնտեսուհիներ, հասարակության մեջ կնոջ և տղամարդու բնական փոխազդեցությունն է, որը, սակայն, խախտվել է ֆեմինիստական շարժման կողմից 1960-ական թվականներից[39][40]։ Ընդ որում, փիլիսոփա Ֆերրել Քրիստենսենը նշում է, որ մասկուլինիզմի, մասկուլիզմի և ֆեմինիզմի գաղափարախոսություններն ըստ էության նույնն են, սակայն երկու գաղափարախոսությունների ներկայացուցիչները հավատում են, որ իր սեռը ավելի ճնշված է, և այդ խտրականությունը պետք է վերացնել[4]։ Միաժամանակ այդ պատճառով նրանց արմատական ներկայացուցիչները երբեք չեն կարողանա ընդունել միմյանց[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cathy Young (July 1994). «Man Troubles: Making Sense of the Men’s Movement» Արխիվացված 2016-02-05 Wayback Machine. Reason. Masculism (mas’kye liz*'em), n. 1. the belief that equality between the sexes requires the recognition and redress of prejudice and discrimination against men as well as women. 2. the movement organized around this belief.
  2. Christensen, Ferrell (2005) [1995]. «Masculism» Արխիվացված 2020-08-05 Wayback Machine. In Honderich, Ted (ed.). The Oxford Companion to Philosophy (2nd ed.). Oxford University Press. pp. 562—563. ISBN 0-19-926479-1. LCCN 94-36914.
  3. Michael Flood, Judith Kegan Gardiner, Bob Pease, Keith Pringle International Encyclopedia of Men and Masculinities. — Routledge, 2007-08-07. — 744 с. — ISBN 9781134317073
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ted Honderich The Oxford Companion to Philosophy. — Oxford University Press, 1995. — 1048 с. — ISBN 9780198661320
  5. 5,0 5,1 masculinism, n (3rd ed.). Oxford University Press. 2000. ISBN 978-0-19-861186-8. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. Bunnin, Nicholas; Yu, Jiyuan (2004). The Blackwell Dictionary of Western Philosophy Արխիվացված 2020-08-05 Wayback Machine. Malden, Mass.: Blackwell Publishing. p. 411. ISBN 1-40-510679-4.
  7. «маскулинизм, n». Оксфордский словарь английского языка онлайн (3-е изд.). Оксфордский университет. 2000. masculinism, n. Пропаганда прав мужчин; соблюдение или поощрение мнений, ценностей и т. д., которые считаются типичными для мужчин; (в более общем смысле) антифеминизм, мачизм.
  8. Georgia Duerst-Lahti. Gender Ideology: masculinism and femininalism // Politics, gender, and concepts: theory and methodology. / Ed. by Gary Goertz, Amy G. Mazur. — Cambridge University Press, 2008. — pp. 159—192.
  9. Francis Dupuis-Déri Le « masculinisme » : une histoire politique du mot (en anglais et en français)(ֆր.) // Recherches féministes. — 2009. — В. 2. — Т. 22. — С. 97. — ISSN 1705-9240 0838-4479, 1705-9240. — doi:10.7202/039213ar
  10. Pasi Malmi Discrimination Against Men. Appearance and Causes in the Context of a Modern Welfare State. — Rovaniemi: Lapland University Press, 2009. — С. 120—121. — 453 с. — ISBN 978-952-484-279-2
  11. Gunhild Hoogensen Gjørv, Gunhild Hoogensen, Bruce Olav Solheim, Kim Campbell Women in Power: World Leaders Since 1960. — Greenwood Publishing Group, 2006. — С. 21. — 196 с. — ISBN 9780275981907
  12. Б.Урланис и др. «Берегите мужчин! и Прекратите нас беречь!». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. Sommers, Christina Hoff (2000 թ․ մայիսի 1). «The War Against Boys». The Atlantic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. Victor Lavy [https://warwick.ac.uk/fac/soc/economics/staff/vlavy/lavy_j.public.e_10.2008_gender_steriotypes.pdf Do gender stereotypes reduce girls' or boys' human capital outcomes? Evidence from a natural experiment] (en (անգլ.՝ )) // Journal of Public Economics. — 2008.
  15. «Boys left behind: Education gender gaps across the US». Brookings (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 14-ին.
  16. «Man Troubles». Reason.com (անգլերեն). 1994 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. 17,0 17,1 17,2 Melissa Blais, Francis Dupuis-Déri Masculinism and the Antifeminist Countermovement(անգլ.) // Social Movement Studies. — 2012-01. — В. 1. — Т. 11. — С. 21—39. — ISSN 1474-2829 1474-2837, 1474-2829. — doi:10.1080/14742837.2012.640532
  18. «Suicide Rates Russia» (PDF). WHO. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  19. WHO (2015). «WHO on Suicide Prevention». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  20. «News - South Africa: Do men suffer spousal abuse?». 2009 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  21. Alexia Cooper and Erica L. Smith Homicide Trends in the United States, 1980-2008 // Bureau of Justice Statistics.
  22. Grant A. Brown GENDER AS A FACTOR IN THERESPONSE OF THELAW-ENFORCEMENT SYSTEM TOVIOLENCE AGAINST PARTNER // Sexuality & Culture. Архивировано из первоисточника 21 Հուլիսի 2017.
  23. Динамика смертности от убийств в России Արխիվացված 2018-09-17 Wayback Machine // Демоскоп Weekly
  24. Росстат Демографический ежегодник России // Федеральная служба государственной статистики. — 2019. — С. 121, 124.
  25. «Global study on homicide». United Nations : Office on Drugs and Crime (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 14-ին.
  26. Barbara Krahé, Renate Scheinberger-Olwig, Steffen Bieneck Men's Reports of Nonconsensual Sexual Interactions with Women: Prevalence and Impact(անգլ.) // Archives of Sexual Behavior. — 2003-04-01. — В. 2. — Т. 32. — С. 165–175. — ISSN 1573-2800. — doi:10.1023/A:1022456626538
  27. «Кому и за что дают пожизненное лишение свободы в России?». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  28. «Гендерный подход в уголовном праве РФ: смертная казнь и пожизненное лишение свободы как «мужские» наказания». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  29. Castella, Tom de (2012 թ․ մայիսի 2). «Just who are men's rights activists?». BBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  30. «Дискриминация мужчин в вопросах репродукции». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  31. «Право на жизнь». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  32. «Сколько в среднем лет живут мужчины и женщины в России: таблица по регионам на 2019 год». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  33. Hoogensen, Gunhild; Solheim, Bruce Olav (2006), «Women in theory and practice», in Women in power: world leaders since 1960 / Hoogensen, Gunhild; Solheim, Bruce Olav. — Greenwood Publishing Group, 2006. — С. 21. — ISBN 9780275981907
  34. 34,0 34,1 Bunnin, Nicholas; Yu, Jiyuan (2004), «Masculinism Արխիվացված 2019-06-08 Wayback Machine», in The Blackwell dictionary of Western philosophy / Bunnin, Nicholas; Yu, Jiyuan. — Malden, Massachusetts: Blackwell, 2004. — С. 411. — ISBN 9780470997215
  35. Nicholas Davidson The failure of feminism. — Prometheus Books, Publishers, 1988. — С. 274. — ISBN 978-0-87975-408-2
  36. 36,0 36,1 36,2 36,3 Blais, Melissa; Dupuis-Déri, Francis Masculinism and the antifeminist countermovement(անգլ.) // {{|Social Movement Studies|Social Movement Studies: Journal of Social, Cultural and Political Protest||Social Movement Studies}} : journal. — Taylor & Francis, 2012. — Т. 11. — № 1. — С. 21—39. — doi:10.1080/14742837.2012.640532
  37. Martin, Janet M.; Borrelli, Maryanne The other elites: Women, politics, and power in the Executive Branch. — Boulder, Colorado: {{|Lynne Rienner Publishers}}, 2001. — ISBN 9781555879716
  38. Responses: «masculinist, n». merriam-webster.com. Merriam-Webster. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.; Brittan, Arthur Masculinity and power. — Oxford New York: Basil Blackwell, 1989. — С. 4. — ISBN 9780631141679. — «Masculinism is the ideology that justifies and naturalizes male domination. As such it is the ideology of patriarchy. Masculinism takes it for granted that there is a fundamental difference between man and women, it assumes that heterosexuality is normal, it accepts without question the sexual division of labour, and it sanctions the political and dominant role of men in the public and private spheres.».; Kahl, David H. Analyzing Masculinist Movements: Responding to Antifeminism through Critical Communication Pedagogy(անգլ.) // Communication Teacher : journal. — 2015. — Т. 29. — № 1. — С. 21—26. — doi:10.1080/17404622.2014.985600; Ruth, Sheila (1990), «An introduction to women’s studies Արխիվացված 2019-02-16 Wayback Machine», in Issues in feminism: an introduction to women's studies / Ruth, Sheila. — 2nd. — Mountain View, California: Mayfield. — С. 7. — ISBN 9780874849370. — «Masculine-ism or masculism (sometimes called androcentrism) is the elevation of the masculine, conceptually and physically, to the level of the universal and ideal.».
  39. {{|Risman, Barbara J.|Risman, Barbara J.||Barbara Risman}} Gender as a social structure: theory wrestling with activism(անգլ.) // {{|Gender & Society}} : journal. — Sage, 2004. — Т. 18. — № 4. — С. 429—450. — doi:10.1177/0891243204265349
  40. Basow, Susan A. Gender: stereotypes and roles. — 3rd. — Pacific Grove, California: {{|Cengage|Brooks/Cole|en|Cengage}}, 1992. — ISBN 9780534121204