Մասկարենյան կղզիներ (անգլ. Mascarene Islands), կղզիների խումբ Հնդկական օվկիանոսում, Մադագասկար կղզուց արևելք։ Բաղկացած են Ռեյունիոն (ֆրանսիական տիրույթ), Ռոդրիգես և Մավրիկիոս (պատկանում է Մավրիկիային) կղզիներից։ Կազմված է հրաբխային ապարներից, բարձրությունը՝ մինչև 3069 մ։ Կան գործող հրաբուխներ։ Կլիման արևադարձային է, պասսատային, հողմակողմ լանջերին տարածված են մշտականաչ արևադարձային անտառներ, հողմատակ լանջերին՝ սավաննաներ։ Կան շաքարեղեգի, կոկոսյան արմավենու, թեյի, հալվեի, սուրճի, վանիլի պլանտացիաներ։ Հայտնաբերել է պորտուգալացի Պեդրու դը Մասկարենհասը՝ 1507 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 270)։