Մասիս Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասիս Շիրազից)
Մասիս Կարապետյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1965(1965-09-09) (58 տարեկան)
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց (1981), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1984) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1990)
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Հովհաննես Շիրազ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Մասիս Հովհաննեսի-Շիրազի Կարապետյան (սեպտեմբերի 9, 1965(1965-09-09)), հայ քանդակագործ, նկարիչ։

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին է, քանդակագործ Արա Շիրազի և վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Սիփան Շիրազի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թ. օգոստոսի 9-ին։ 1981 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցը, 1984 թվականին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 1990 թվականին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը։

1991 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Մասնակցել է մի քանի ցուցահանդեսների։ Քանդակներից մեկը՝ «Տիգրան Մեծը», տեղադրված է Երևանի Մանկական զբոսայգում, մի քանիսը՝ արտասահմանում։