Jump to content

Մաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասդանից)
Գյուղ
Մաստան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՄեծկերտի գավառակ
Այլ անվանումներՄասդան
Բնակչություն101 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Քրդեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ428
Փոստային ինդեքս62800
Փոստային ինդեքսներ62
Պաշտոնական կայքyerelnet.org.tr/koyler/koy.php?koyid=262304 (թուրքերեն)
Մաստան (Աշխարհ)##
Մաստան (Աշխարհ)

Մաստան (թուրքերեն՝ Ortaharman, քրդ.՝ Mastan), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում։ Գտնվում էր Փերի գետի ձախ կողմում։

Հան բնակչություն կոտորվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին ուներ 22 տուն հայ և 15 տուն թուրք, իսկ XX դարի սկզբներին՝ 45 տուն՝ 320 հայ և 40 տուն՝ 200 քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստանն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում էր Ս. Կիրակոս վանքի և Ս. Հունդիդա եկեղեցու ավերակները։

Գյուղում գործում էր հայկական դպրոց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 707