Մաուրից Էշերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրից Էշերի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունՀաագա
ՎայրԼանգե Վորհաուտ պալատ
Մասն էՄունիցիպալ թանգարան
Ղեկավարության նստավայրՀաագա, Նիդերլանդներ
Հիմնադրվել էնոյեմբերի 15, 2002
Այցելուներ100 000 մարդ
Կայքescherinhetpaleis.nl
Քարտեզ
Քարտեզ

Մաուրից Էշերի թանգարան (հոլ.՝ Escher in Het Paleis, որը բառացի թարգմանած նշանակում է «Էշերը ցուցադրման պալատում»), նիդերլանդացի նշանավոր նկարիչ, գրաֆիկական հանրահայտ աշխատանքների հեղինակ Մաուրից Էշերի կյանքի և ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված մշակութային օջախ Նիդերլանդներում՝ Հաագա քաղաքում։ Գտնվում է 18-րդ դարում կառուցված Լանգե Վորհաուտ պալատում (Lange Voorhout Paleis), որն ավելի քան երեսուն տարի մայր թագուհի Էմմայի համար ծառայել է որպես ձմեռային բնակարան ու նստավայր։ Թանգարանը բացվել է 2002 թվականի նոյեմբերի 16-ին։ Նրա հավաքածուում ներառված են նկարչի առավել հայտնի գրաֆիկական աշխատանքները[1]։

Առաջին հարկում ներկայացված են նրա վաղ շրջանի գործերը, վիմագրության (լիտոգրաֆիայի) բնագավառում կատարած փորձերը, երկրաչափական սյուժեներով առաջին աշխատանքները։ Երկրորդ հարկում ցուցադրված են նկարչի առավել հսայտնի ստեղծագործությունները, դրանց համար նրա արած ճեպանկարները, էսքիզները։ Այստեղ նաև փաստավավերագրական կինոնկար է ցուցադրվում արվեստագետի կյանքի ու գործունեության մասին։ Երրորդ հարկը ծառայում է զվարճանքի և ուսումնական նպատակների։ Այստեղ կազմակերպվում են խաղեր, անցկացվում թեստային մրցույթներ Մաուրից Էշերի և այլ արվեստագետների կյանքի ու ստեղծագործության մասին։ Թանգարանի այցելուների հատուկ ուշադրությանն են արժանանում էլեկտրական յուրօրինակ ջահերը, որոնք Մաուրից Էշերի ստեղծագործությունների մոտիվներով պատրաստել է ռոտերդամցի նկարիչ Հանս վան Բենտեմը։

2015 թվականին զանգվածային որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ թանգարանում ցուցադրված աշխատանքներից շատերը ոչ թե բնօրինակներ են, այլ կրկնօրինակումներ, որոնք իրականացվել են սկանավորման եղանակով և հենց այնպիսի թղթի վրա, ինչպիսին սովորաբար գործածել է վարպետը[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Escher in het Paleis». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. Voon, Claire (2015 թ․ սեպտեմբերի 25), «Expert Says M.C. Escher Museum Is Full of Replicas», Hyperallergic.
  3. Escher museum under fire for displaying copies of the artist's work, Canadian Broadcasting Corporation, 2015 թ․ սեպտեմբերի 25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրից Էշերի թանգարան» հոդվածին։