Հաագայի քաղաքային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաագայի քաղաքային թանգարան
Gemeente museum.jpg
Տեսակպատկերասրահ[1]
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՀաագա[1]
Կազմված էէշերի թանգարան և Photo museum
Մասն էՀաագայի քաղաքային թանգարան
ՀասցեStadhouderslaan 412517HVՍտադհոուդերսլաան
Հիմնադրված էմայիսի 29, 1866
Այցելուներ719 000±1000[2]
ՏնօրենԲեննո Տեմպել
Կոորդինատներ: 52°5′21.80″ հս․ լ. 4°16′50.48″ ավ. ե. / 52.0893889° հս․. լ. 4.2806889° ավ. ե. / 52.0893889; 4.2806889
Կայքgemeentemuseum.nl

Հաագայի քաղաքային թանգարան (հոլ.՝ Het Gemeentemuseum Den Haag), ժամանակակից արվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, նորաձևության և երաժշտական գործիքների թանգարան Հաագայում: Համարվում է Նիդերլանդների առաջատար գեղարվեստական թանգարաններից մեկը։

Թանգարանի մաս են կազմում ժամանակակից արվեստի թանգարանը և Հաագայի լուսանկարչության թանգարանը (Fotomuseum Den Haag). գտնվում են տարբեր շենքերում և ունեն մուտքի տարբեր վճարային արժեքներ[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին քաղաքային արխիվի թանգարանապահ Հենրիկ Էննո վան Հելդերը հանդես է եկել Հաագայի պատմական հավաքածուն նոր շենք տեղափոխելու առաջարկով։ 1912 թվականին նա նշանակվել է Հաագայի քաղաքային թանգարանի տնօրեն և սկսել է զարգացնել այդ ծրագիրը։ Ըստ վան Հելդերի՝ բացի արդեն գոյություն ունեցող պատմական թանգարանը, անհրաժեշտ էր կառուցել դեկորատիվ-կիրառական հնագույն արվեստի թանգարան, ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, նիդեռլանդական ժամանակակից արվեստի թանգարան և համաշխարհային արվեստի ժամանակակից թանգարան։ Ի լրումն այս ամենի, նա ակնկալում էր կառուցել մի մեծ ցուցահանդեսային կենտրոն ընթերցանության և հանդիսավոր արարողությունների կազմակերպման համար։ Բոլոր այդ պլանները սառեցվեցին 1914 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։

Բեռլագե տաղավարը
Յոհան Ալտորֆի արագիլի (Հաագայի խորհրդանիշ) հետ քանդակը

1919 թվականին Հաագայի քաղաքապետարանը որոշել է կառուցել թանգարան և տարածք է հատկացրել այն վայրում, որտեղ այժմ գտնվում է թանգարանը։ Շենքի նախագծումը հանձնարարվել է Հենդրիկ Պետրյուս Բեռլագեին, ով մշտապես խորհրդակցել է վան Հելդերի հետ։ Բեռլագեի առաջին նախագիծը մերժվել է շատ թանկ լինելու պատճառով։ Հաստատվել է 1927 թվականի նախագիծը։ Կառույցը Բեռլագեի վերջին խոշորամասշտաբ աշխատանքն է (նա մահացել է 1934 թվականին)։ Թանգարանի շինարարությունը սկսվել է 1931 թվականին և տևել է չորս տարի։ Շինարարությունն ավարտին է հասցրել Բեռլագեի փեսան՝ Էմիլ Էմանյուել Շտրասերը։ Թանգարանի հետնամասում կա տաղավար, որը կառուցվել է Բեռլագեի նախագծով և կոչվում է նրա անունով։ Հանրության համար թանգարանը բացվել է 1935 թվականի մայիսի 29-ին։

1995 և 1998 թվականներին իրականացվել են շենքի վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացրել է Architectenbureau Braaksma en Roos ճարտարապետական բյուրոն։ Միաժամանակ թանգարանը փոքր-ինչ ընդարձակվել է, մասնավորապես բակում կառուցվել է նկուղ։

1963 թվականին ճարտարապետ Շուրդ Շխամհարտի նախագծով կառուցվել է թանգարանի հարավարևելյան թևը, որը թանգարանին է միանում կենտրոնական պատկերասրահով։ Վերականգնման ժամանակ պատկերասրահն ապամոնտաժվել է։ Թանգարանի այդ հատվածում այժմ տեղակայված են լուսանկարչության թանգարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը (GEM Museum voor Actuele Kunst), պաշտոնապես համարվում է թանգարանի բաժին[5]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր ծառ, Պիտ Մոնդրիան, Հաագայի քաղաքային թանգարան

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 19-րդ դարի սկզբի հոլանդացի նկարիչների արվեստի գործեր։ Առանձնակի ուշադրություն է դարձված շարժմանը և ոճին, որոնք այդ շրջանում գերիշխել են հոլանդական կերպարվեստում՝ Հաագայի դպրոց, 20-րդ դարի սկզբի սիմվոլիզմ, De Stijl, էքսպրեսիոնիզմ: Ի թիվս այլ ստեղծագործողների թանգարանում է գտնվում նաև նիդերլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի աշխատանքների ամենամեծ հավաքածուն։

Բացի հոլանդական նկարիչների կտավները, թանգարանն ունի նաև 19-20-րդ դարերի համաշխարհային արվեստի համեմատաբար փոքր հավաքածու, այդ թվում՝ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Ֆրենսիս Բեկոնի ստեղծագործությունները, ինչպես նաև աշխատանքներ գրաֆիկական բաժնում։

Դեկորատիվ-կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ներառում է խեցեղեն, ապակի, արծաթ, կահույք։ Հավաքածուի մի մասը ներկայացված է 7 սրահներում՝ ըստ ոճերի և դարաշրջանների։

  • Ոսկու և կաշվի սրահ (մոտ 1680 թ.)
  • Գոբելենի սրահ
  • Լյուդովիկ XV (մոտ 1770 թ.)
  • Ճապոնական սրահ (1720-1770 թթ.)
  • Լյուդովիկ XVI սրահ (մոտ 1790 թ.)
  • Ներքին սրահ
  • Դեյսելհոֆի սրահ (1894-1897 թթ.)

Տպագրական սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի 19-րդ և 20-րդ դարերի տպագրական աշխատանքների հավաքածու՝ պաստառների, նկարների շուրջ 50.000 նմուշ։ Այն ներառում է հոլանդական նկարիչների՝ Կո Ուեստերիկի, Յան Տորոպի, Ռոդոլֆ Բրեսդինի, Պաուլ Կլեեի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Դոմինիկ Էնգրի, Օդիլոն Ռեդոնի գործերը[6]:

Նորաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևության հավաքածուն ներառում է աքսեսուարներ, ոսկերչական իրեր, գծագրեր, տպագրական գործեր, պատմական իրեր, ինչպես նաև ժամանակակից դիզայներներ Կոկո Շանելի, Ֆրանկ Գովեսի, Յոշիկ Հիշինումայի աշխատանքներից։ Նմուշները ցուցադրվում են միայն ժամանակավոր ցուցադրություններում[7]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական հավաքածուն ներառում է մեծ թվով երաժշտական գործիքներ և երաժշտական գրադարան՝ շեշտադրելով եվրոպական երաժշտությունը [8]:

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնօրեն Նշանակում
Աբրահամ Յակոբուս Սերվաս վան Ռոյեն (Abraham Jacobus Servaas van Rooijen) (1839-1925) հունվարի1, 1887-1911
Հենդրիկ Օտտո վան Հեդլեր (Hendrik Enno van Gelder)[9] (1876-1960) մայիսի 4, 1912 - մարտի 27, 1941
Գերհարդուս Կնյուտե (Gerhardus Knuttel Wzn)[10] (1889-1968) ապրիլի 1, 1941 - մարտի 1, 1948
Վիկտորինե Հեֆտինգ (Victorine Hefting)[11] (1905-1993) մարտի 1, 1948 - օգոստոսի 19, 1950
Դիրկ Բալֆորտ (Dirk Balfoort)[12] (1886-1964) օգոստոգսի 19, 1950 - հունիսի 1, 1951
Լուի Վեյսենբեկ (Louis Wijsenbeek) (1912-1985) հունիսի 1, 1951 - հունիսի 1, 1977
Տեո վան Վելզեն (Theo van Velzen) (1924-1999) հունիսի 1, 1977 - հունիսի 1, 1986
Հենկ Օվերդեյն (Henk Overduin) (1943-1988) հունիսի 1, 1986 - նոյեմբեր, 1987
Ռուդի Ֆուկս (Rudi Fuchs) (1942) նոյեմբեր, 1987 - հունվարի 31, 1993
Հանս Լսեր (Hans Locher) (1938) փետրվարի 1, 1993 - օգոստոսի 31, 2000
Վիմ վան Կրիմպեն (Wim van Krimpen) (1941) սեպտեմբերի 1, 2000 - դեկտեմբերի 31,2008
Բեննո Տեմպել (Benno Tempel) (1972) հունվարի 1, 2009 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]