Մաուրա Տոմբելի
Մաուրա Տոմբելի իտալ.՝ Maura Tombelli | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1952 (68 տարեկան) Մոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան, Arcetri Observatory? և Observatory of San Vito a Montelupo? |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Երեխա(ներ) | Սանդրո Բարթոլինի |
Մաուրա Տոմբելի (իտալ.՝ Maura Tombelli, նոյեմբերի 8, 1952, Մոնտելուպո Ֆիորենտինո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող: Աշխատում է Ազիագո աստղադիտարանում: 1994-2002 թվականներին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 195 աստերոիդ, որոնցից ինը հայտնաբերել է միանձնյա[1]: Այսպիսով՝ հայտնաբերած աստերոիդների քանակով նա առաջինն է մնացած բոլոր իտալացի աստղագետների մեջ:
1987 թվականին Մաուրա Տոմբելին ընդունվել է Արչետի աստղադիտարան՝ որպես փոփոխական աստղերի դիտող. այստեղ նա պաշտպանել է իր դոկտորական աշխատությունը: 1994 թվականից սկսել է ակտիվորեն որոնել աստերոիդներ Ազիագո աստղադիտարանում՝ Ուլիսե Մունարիի հետ համատեղ, և Արչետի աստղադիտարանում՝ Ջուզեպե Ֆորտիի հետ: Մասնավորապես, Տոմբելիի կողմից հայտնաբերվել է մերձերկրյա Ամուրի ընտանիքի (15817) Լյուչիանոտեզի աստերոիդը, որը առաջին մերձերկրյա աստերոիդն էր, որը հայտնաբերվել էր իտալացի աստղագետի կողմից:
Այժմ Մաուրա Տոմբելին մասնակցում է իր հայրենի քաղաքի՝ Մոնտելուպո Ֆիորենտինոյի մոտակայքում աստղադիտարանի կառուցմանը, մտնում է «Gruppo Italiano Astrometristi» խմբի կազմի մեջ, որը զբաղվում է իտալացի սիրող-աստղագետների աստղաչափական և աստերոիդների որոնման աշխատանքների համակարգմամբ[2] և հանդիսանում է միակ իտալացի մասնագետը՝ աստղաչափության ոլորտում:
Նրա պատվին է անվանվել (9904) Մաուրատոմբելի աստերոիդը[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011
- ↑ Gruppo Astrofili di Montelupo(անգլ.)
- ↑ IAU։ «9904 Մաուրատոմբելի աստերոիդի անվանումը»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- An interview to Maura Tombelli Archived 2006-05-12 at the Wayback Machine. (իտալ.)
- Una stella per Montelupo(իտալ.)
- Gruppo Italiano Astrometristi(անգլ.)
- Minor Planet and Comet Names in Honor of AAVSO(անգլ.)