Ուլիսե Մունարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլիսե Մունարի
Ծնվել է1960
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան և Պադովայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն

Ուլիսե Մունարի (իտալ.՝ Ulisse Munari, 1960), իտալացի աստղագետ և աստղակերպեր հայտնագործող, ինչպես նաև Պադովայի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր, ով 1990 թվականին սկսել է աշխատել Ասիագո աստղադիտարանում։ Մասնագիտացած է փոփոխական և նոր աստղերի, տարբեր կլաստերների, ինչպես նաև փոքր մոլորակների հետազոտության մեջ։ 1996-1998 թվականներին իտալացի այլ աստղագետների հետ համատեղ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 55 աստերոիդ[1]։

Դեռևս ուսանողական տարիներին Իտալիայի ազգային սիրողական կազմակերպությունում կազմակերպել է Փոքր մոլորակների սեկտորը։ Հետագայում էլ շարունակել է կապ պահպանել շատ սիրողական աստղագետների հետ՝ նրանց հնարավորություն տալով օգտվել իտալական որոշ աստղադիտարանների խոշոր աստղադիտակներից[2]։

Ուլիսես Մունարին մասնակցում է «RAdial Velocity Experiment» (RAVE) հետազոտական ծրագրում ներգրավված թիմի աշխատանքին, որի նպատակն է չափել աստղերի ճառագայթային արագությունն ու մետաղների պարունակությունը՝ օգտագործելով Շմիդտի համակարգի աստղադիտակը՝ 1,2 մ հայելու տրամագծով, որը գտնվում է Ավստրալիայի աստղագիտական աստղադիտարանում (ռուս.՝ Australian Astronomical Observatory)[3]։

Ուլիսե Մունարին նաև եղել է այն աշխատանքային խմբի ղեկավարներից մեկը, որը մշակել և օպտիմիզացրել է սպեկտրոմետրը Gaia արբանյակի վրա, որը գործարկվել է 2013 թվականի դեկտեմբերին[4][5][6]։

Որպես երախտագիտության նշան Մուներիի ավանդի համար՝ աստերոիդներից մեկին շնորհվել է նրա անունը՝ (7599) Մունարի (անգլ․՝ (7599) Munari)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers». Minor Planet Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. 2,0 2,1 Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names (անգլ.). — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, N. Y.: Springer, 2003. — P. 605. — ISBN 3-540-00238-3.
  3. RAVE: the RAdial Velocity Experiment Արխիվացված 2012-11-03 Wayback Machine(անգլ.)
  4. Gaia launch set for 19 December. Արխիվացված 2014-12-18 Wayback Machine(անգլ.)
  5. «ESA PR 44-2013: LIFTOFF FOR ESA'S BILLION-STAR SURVEYOR» (անգլերեն). ЕКА. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Сегодня состоится запуск спутника Gaia Արխիվացված 2013-12-19 Wayback Machine 19 декабря 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]