Մանջիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանջիլ
Manjil 2007.jpg
ՏեսակԻրանի քաղաք
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՎարչատարածքCentral District?
ԲԾՄ300 մետր[1]
Մասն էRudbar County?
ԼեռնաշղթաԷլբուրս
Ջրլիցի ափինՍեֆիդրուդ

Մանջիլ (պարսկերեն՝ مَنجیل), քաղաք Իրանում՝ Գիլան նահանգում՝ Ռուդբար շահրեստանում։ Մանջիլ քաղաքը Ռուդբար շահրեստանի առևտրական կենտրոնն է։ Քաղաքի մոտ է գտնվում Սեֆիդրուդ ամբարտակը։ Մանջիլը հայտնի է որպես Իրանի հողմագեներատորների քաղաք։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանջիլ քաղաքի անվանումը նախաիսլամական շրջանում հնչել է որպես «Մանգիլ»։ Միջին պարսկերենով (փեհլևի) «մանիշն» նշանակել է «տուն», «բնակության վայր», «ման»՝ տուն, իսկ «մանիշնիխ»՝ կյանք։ Մանջիլ, այսպիսով, նշանակում է «գիլյակների բնակավայր»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանջիլը գտնվում է լեռնային շրջանում՝ Սեֆիդրուդի արևելյան ափին։ Այս շրջանում ուժեղ քամիներ են փչում։ Վերջին տարիներին Մանջիլի շրջանում կառուցվել են բազմաթիվ հողմակայաններ[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրերից անհրաժեշտ է առանձնացնել Մանջիլ քաղաքի պարկը, ինչպես նաև Կալյաշտար աղբյուրը, որը գտնվում է Սեֆիդրուդ ամբարտակից մոտ 1 կմ ներքև[3]։

Ընդհանուր լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանջիլում տարածված են հետևյալ լեզուները՝ ադրբեջաներեն, քրդերեն, լուիերեն, լակերեն[4]։ Մանջիլի բնակիչների մեծ մասը խոսում են ադրբեջաներեն[5]։

Ժողովրդագրական դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1996, 2006 և 2011 թվականներին անցկացված վերջին երեք մարդահամարների՝ Մանջիլի բնակչությունը բնութագրվում էր հետևյալ ժողովրդագրական դինամիկայով. այն արագորեն աճել է՝ 14679-ից՝ հասնելով 17179-ի, իսկ հետո աճը զգալիորեն դանդաղել է, և նրա բնակչությունը կազմել է 17396 մարդ։ 2011 թվականի համար եղել են նաև տվյալներ Մանջիլ քաղաքի բնակչության սեռային կազմի մասին։ Այդ թվականին քաղաքն ունեցել է 9104 տղամարդ և 8292 կին բնակչություն, իսկ սեռերի հարաբերակցությունը կազմել է 110 տղամարդ 100 կնոջ համար։ Այսպիսով, քաղաքը բնութագրվել է արական սեռի բնակչության կտրուկ գերակշռությամբ։ Մանջիլում բնակչության ընդհանուր աճի միջին տարեկան տեմպերը 1996-2006 թվականներին կազմել են 1,6%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, սակայն հետո կտրուկ նվազել է՝ տարեկան 0,25%։ Այսինքն՝ Մանջիլը բնակչության աճի տեմպերի բացառապես ուժեղ անկում է ապրել, ինչը կարող է կապված լինել ծնելիության կտրուկ նվազման հետ։ Քաղաքում ապրել է Ռուդբար շահրեստանի բնակչության բավականին մեծ մասը՝ 2011 թվականին՝ 17,2%-ը։ Մանջիլը շատ դանդաղ է աճում Գիլանի մայրաքաղաք Ռեշտ քաղաքի համեմատ։ Եթե նրա բնակչությունը ընդունենք 100%-ով, ապա Մանջիլում 2006 թվականին բնակվում էր 3,1%, իսկ 2011 թվականին՝ նրա բնակչության միայն 2,7%-ը (մինուս 0,4%)[6]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանջիլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 2019-09-25 
  3. دیدنیهای منجیل
  4. Encyclopædia Iranica:Manjil http://www.iranicaonline.org/articles/manjil
  5. کتاب آمار ایران در سال ۱۳۶۱ آیت محمدی. سیری در تاریخ سیاسی کرد. انتشارات پرسمان. ۱۳۸۲ جمشید صداقت کیش. کردان پارس و کرمان
  6. Gilan (Iran): Counties & Cities - Population Statistics, Charts and Map