Մանչեստրի ռմբակոծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրշեջները պայքարում են կրակի դեմ Մանչեստրի կենտրոնում

Մանչեստրի ռմբակոծություն կամ Մանչեստրյան բլից (անգլ.՝ Manchester Blitz), Հյուսիս-արևմտյան Անգլիայի Մանչեստր քաղաքի և հարակից տարածքների զանգվածային ռմբակոծությունների շարք, որն իրակացարել է Լյուֆտվաֆեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Համարվում է Բրիտանիայի համար կռվի դրվագներից՝ հաղթված Թագավորական ВВС և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած ռազմական գործողություններում Ֆրանսիայի պարտությունից հետո Ադոլֆ Հիտլերը որոշեց ներխուժել Բրիտանական կղզիներ, որպեսզի Անգլիային ստիպի կապուտիլացվի։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր գրավել Լա-Մանշի վրա օդային տարածքը․ հակառակ դեպքում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը և Կրիգսմարինեից բավականին ուժեղ Թագավորական ռազմա-ծովային նավատորմը կարող էին ձախողել դեսանտային գործողությունը։

1940 թվականի օգոստոսին սկսվեց անգլիական ռազմական օդանավակայանի և Բրիտանիայի ռազմական արդյունաբերական կենտրոնների ռմբակոծությունը։ Դրանց թվում հայտնվեց նաև Մանչեստրը։

Ռմբակոծության ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային հարձակումների գլխավոր թիրախը Սթետֆորդում Թրաֆֆորդ Պարկ արտադրական գոտին էր, որտեղ տեղակայված էին Avro Manchester ռմբարկուներ ու Hawker Hurricane и Supermarine Spitfire կործանիչների համար Rolls-Royce Merlin շարժիչներ արտադրող գործարանները։ Սակայն 1940 թվականի սեպտեմբերին, ըստ Հիտլերի հրամանի, Լյուֆթվաֆեն ակցենտը դրել էր քաղաքացիական օբյեկների ռմբակոծության վրա, ինչը կկոտրեր անգլիացիների բարոյական ոգին[1]։ Արդյունքում ավելացավ խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակը։

Սուրբծննդյան բլից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեստրն ամենածանր օդային հարձակման ենթարկվեց 1940 թվականի դեկտեմբերի լույս 22-ի և 23-իգիշերը և լույս 23-ի և 24-ի գիշերը։ Այդ ժամանակը եղել է Սուրբ ծննդյան նախօրեին, այդտեղից էլ ստացել է Սուրբծննդյան բլից անվանումը (անգլ.՝ Christmas Blitz)։ Սուրբծննդյան բլիցի ժամանակ սպանվել է 684 և վիրավորվել 2364 մարդ[2][3]։ Տրաֆորդ Պարկում ոչնչացվել է Metropolitan Vickers գործարանների կողմից արտադրված 13 Avro Manchester ինքնաթիռներ։ Լրջորեն վնասվել էին Մանչեստրյան եկեղեցին, Ազատ առևտրի դահլիճը, թագավորական բորսան[4], քանդվել էին հազարավոր կառույցներ։ Ընդամենը երկու գիշերվա ընթացքում գերմանական ավիացիան Մանչեստրի վրա արձակել է 468 տոննա ֆուգասային և 1925 հրկիզող ռումբ։

Ըստ ականատեսի հիշողությունների․

տագնապի ազդանշանները հնչում էին դեկտեմբերի 23-ի մթնշաղում․․․ Ես Սուրբ Հովհաննեսի հիվանդանոցում ողորմության քույր էի և միանգամից վազեցի առաջին բժշկական կետը Սեյմուր-պարկով։ Իմ շուրջբոլորըբ ռումբեր էին թափվում։ Պայթյունների ձայները, մեր հրետանու հրաձգությունը, ընկնող ռումբերի ոռնոցը իմ ճանապարհը դարձրին սարսափով լի։ Մանչեստրը կրակի պատով շրջապատված մոլեգնող դժոխք էր։ Հիվանդանոցում սպանվել էին 14 ողորմության քույր, և քայլելու ունակ հիվանդներին հորդորում էին հասնել տուն։ Ռմբակոծությունը չէր պատրաստվում հանգստանալ, ես մի թաքստոցից մյուսն էի գնում, մինչև հասա Սեյմուր-պարկի դպրոց, որտեղ և առաջին բժշկական կետն էր[5]։

Հաջորդող ռմբակոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեստերի ռմբակոծությունները շարունակվել են նաև հետագայում, բայց դրանց ինտենսիվությունը նվազել էր։ Շարունակվում էին ոչնչացվել ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ կառույցներ։ 1941 թվականի մայսին գերմանացիները ռմբակոծեցին հենց նոր բացված ավիացիոն շարժիչների վրա մասնագիտացված Ֆորդ գործարանը։ Մինչ այդ՝ մարտի 11-ին, արդյունաբերական շրջանի օդային հարձակման ընթացքում մասամբ ոչնչացվել էր «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին պատկանող «Օլդ Թրաֆորդ» ստադիոնը[6]։

1941 թվականի մարտի 11-ին երեքժամյա ռմբակոծությունից հետո ամենաշատ զոհերը Վիկտորիա-սթրիթում և Ռաթլենդ-սթիրթում էին, որտեղ 6 մարդ զոհվել էի ֆուգասով, ինչը քանդել էր մի քանի շենք։ Դեռ ողջ մնացած չորս մարդու դուրս էին հանում Էրսքին-սթրիթում փլավծքներից։ Թերթերի վաճառող մի տղա կորցրել էր իր երկու ծնողներին, երբ իրենց տունը ամբողջությամբ քանդել էր ռումբը։ Նրա մահճակալը, ասես ինքնանետիչ, տղային դուրս էր նետել տնից, և նրան հաջողվել էր ողջ մնալ այդ չարաբաստիկ գիշերը[7]․․․

1944 թվականի դեկտեմբերին, կրկին Սուրբ ծննդյան նախօրեին, Մանչեստերը Ֆաու-1 հռթիռների ռմբակոծության ենթարկվեց։ Հռթիռների մեծամասնությունը նշանակետերի կողքով անցավ՝ չհասցնելով մեծ վնասներ, սակայն մի հռթիռ պայթեց Օլդեմում՝ սպանելով 32 մարդ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александер, Б. 10 фатальных ошибок Гитлера (How Hitler Could Have Won World War II: The Fatal Errors That Led to Nazi Defeat. London: Times Books, 2000) / пер. с англ. — М.: Яуза, Эксмо, 2004. — ISBN 5-8153-0145-0 («копия перевода на Militera.lib.ru». Արխիվացված է [militera.lib.ru/research/alexander/04.html օրիգինալից] 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն))
  2. «Manchester Blitz» (անգլերեն). Manchesterarchiveplus. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «Archive maps pinpoint Manchester blitz bomb sites» (անգլերեն). Manchester Evening News. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. 4,0 4,1 «Video and pictures: Survivors remember the Manchester Blitz 70 years on» (անգլերեն). Manchester Evening News. 2010 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. «My worst night of the Manchester blitz» (անգլերեն). BBC. 2004 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «History by Decade: 1940-1949» (անգլերեն). Manutd.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «The Manchester Christmas Blitz - December 1940» (անգլերեն). BBC. 2003 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանչեստրի ռմբակոծություն» հոդվածին։