Մանուկ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուկ Հովսեփյան
Ի ծնեՄանուկ Կարապետի Հովսեփյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1918(1918-10-18)
ԾննդավայրԵկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար
Վախճանվել էհունվարի 15, 1984(1984-01-15) (65 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Մանուկ Կարապետի Հովսեփյան (1918 թ. հոկտեմբերի 18, Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) - 1984 թ. հունվարի 15, Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963 թ.)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (1938 թ.), ԵԳԻ (1950 թ.), նույն թվականից՝ ինստիտուտի դասախոս, 1967 թվականից՝ ԵԳԹԻ պրոռեկտոր, 1976 թվականից՝ պրոֆեսորի պաշտոնակատար։ Ստեղծագործել է հիմնականում հաստոցային գրաֆիկայի բնագավառում։ 1952 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանջարանոց» (1956 թ.)
  • «Նորքի ճանապարհը» (1958 թ.)
  • «Ալավերդի» (1962 թ.)
  • «Երևանը երեկոյան» (1967 թ.)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png