Մանուել Մենենկիչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուել Մենենկիչյան
Ծնվել էԲեյրութ
Մասնագիտություներգիչ
դերասան

Մանուել Մենենկիչյան (Բեյրութ, Լիբանան), հայ երգիչ, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելը ծնվել է Բեյրութում արևմտահայ գաղթականների ընտանիքում։ Մանուելի երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռ մանկուց։ Ծնողների հետ Փարիզ տեղափոխվելով՝ սովորում է տեղի երաժշտական դպրոցում, սովորել է Դուգլաս Սքոթի մոտ, հաճախել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դասերին։

1965 թվականին մասնակցել է երիտասարդ էստրադային կատարողների մրցույթին և ստացել առաջին մրցանակը։ 1967 թվականին, ԽՍՀՄ շրջագայությունից հետո, թողարկվում են նրա երգերը ֆրանսերենով: 1967-1968 թվականներին Մանուելը ունեցել է շուրջ 75 համերգ, և Խորհրդային Միությունում վաճառվել են նրա ֆրանսալեզու երգերի 2 միլիոն ձայնապնակ։ 1969 թվականին դարձել է Աթենքի միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր։ Ձայնապնակներ է թողարկել նաև անգլերենով և հայերենով[1]:

Մանուելը հանդես է եկել նաև որպես դերասան, համագործակցել է կոմպոզիտոր Զիադ Ռախբանի հետ։ Մանուելի հայտնի կատարումներից են՝

  • «Երջանկության արցունքները»
  • «Ալիքներ»
  • «Նիկոլ»
  • «Երևան»
  • «Սիլվա»
  • «Հեռացար՝ մոռացիր»
  • «Արարտը մերն է»

Մանուել Մենենկիչյանն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ 1998 թվականին Լոս Անջելեսում Հայկական երաժշտական մրցանակաբաշխության (Armenian Music Awards) ժամանակ կատարել է «Երջանկության արցունքները» երգը։ 2005 թվականին 7-րդ Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 1960-ական թվականների լավագույն երգիչ անվանակարգին[2]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սասունի զավակներ»[3]
  • «Երջանկության արցունքներ»[4]
  • «Սիրո խոստում»[5]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երգում է Մանուելը»[6]
  • «Երջանկության արցունքներ», 1978
  • «Սիրո խոստում»
  • «Օ, Տեր Աստված»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]