Մանուել Հայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Հայ
8-րդ դար - հուլիսի 27, 838(0838-07-27)
ԾննդավայրKefeli Mosque, Ստամբուլ, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մարտեր/
պատերազմներ
Battle of Anzen?
Ոսկեդրամներ Միքայել Ա Ռանգաբեի և նրա գահակից Թեոֆիլակտոսի դիմապատկերներով
Ոսկեդրամներ Լևոն Ե Հայի (813–820) դիմապատկերով

Մանուել Հայ (Μανουηλ ό Άρμένιος), հայկական ծագումով բյուզանդական նշանավոր զորավար, ով զբաղեցրել է զինվորական բարձրագույն՝ սքոլաների դոմեստիկոսի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելը ծնվել է հայկական ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում եղել է առնվազն ևս մեկ երեխա. վերջինս նրա եղբայր Մարինն էր՝ ապագա կայսրուհի Թեոդորայի հայրը[1]։ Մանուելն իր կարիերան սկսել է Միքայել I Ռանգաբե կայսեր օրոք (811-813)՝ զբաղեցնելով պրոտոստրատորի պաշտոնը։ Այդ ժամանակ նա բավականին երիտասարդ էր՝ մոտ 20 տարեկան։ Նա Միքայել կայսեր աջակիցն էր Լևոն Հայի հետ վերջինիս առճակատման ժամանակ, սակայն 813 թվականին Միքայելը գահընկեց արվեց, և գահ բարձրացավ Լևոն Հայը։ Այդուհանդերձ՝ Մանուելն ստացավ պատրիկոսի տիտղոս և դարձավ Արմենիակոն թեմի ստրատեգոս[1]: Իսկ դա նշանակում է, որ նա նշանակվել է բյուզանդական զինվորական ամենաբարձր պաշտոնում, մի պաշտոն, որը մինչև իր թագադրվելը զբաղեցնում էր անձամբ Լևոնը [2]։ Ըստ բյուզանդագետ գիտնականներ Ջ. Բյուրիի և Վ. Թրեդգոլդի՝ 819 թվականին՝ Լևոնի թագավորության ավարտից մոտ մեկ տարի առաջ, Մանուելը նրանից ստացել է Անատոլիայում կայսրության հինգ թեմաների մոնոստրատեգոսի եզակի, աննախադեպ պաշտոնը։ Թրեդգոլդի կարծիքով՝ այդ բացառիկ միջոցառումը ձեռնարկվել է ոչ թե ռազմական արշավ կազմակերպելու համար, այլ այն նպատակով, որպեսզի ավելի արդյունավետ պայքար տարվի կայսեր վարած քաղաքականությանը դիմադրող պատկերամարտիկների դեմ [3]։ Սակայն, ըստ Prosopographie der mittelbyzantinischen Zeit[de] աշխատության խմբագիրների, այդպիսի պաշտոնի նշանակում հավանաբար տեղի չի էլ ունեցել, և դրա մասին ենթադրությունները պարզապես սկզբնաղբյուրի թյուրըմբռնման հետևանք են [4]։ Միքայել Ասորի պատմիչը գրել է, որ մոտավորապես այդ նույն ժամանակ Մանուելը պաշտոնապես բանակցություններ է վարել փախստական խուրամիտների և նրանց առաջնորդ Նասրի հետ։ Վերջինս հետագայում մտել է բյուզանդական զինվորական ծառայության մեջ, մկրտվել է և ստացել Թեոֆոբոս անունը։ Սակայն ընդհանուր առմամբ այս դրվագի ժամանակագրությունը բավականին խառնաշփոթ է և ըստ էության՝ վստահություն չի ներշնչում [4]։ Միքայել II-ի օրոք (820-829) անհայտ պատճառներով փախել է Արաբական խալիֆայություն, ծառայել արաբ. բանակում, խալիֆայությանը ենթարկել Խորասանը։ 831-ին, կայսր Թեոփիլոսից ներում ստանալով, վերադարձել է Բյուզանդիա, նշանակվել սխոլերի դոմեստիկոս (սպարապետ)։ Գործուն մասնակցություն է ունեցել արաբների դեմ մղված պատերազմներին, մարտերից մեկում Թեոփիլոսին փրկել է գերվելուց։ 836-ին արաբներից գրավել է Զապետրա (Սոզոպետրա), Սամոսատ քաղաքները, 838-ին մասնակցել է Ամորիոնի կռիվներին (արաբների կողմում մարտնչում էր հայկական զորքը), որտեղ, ըստ որոշ սկզբնաղբյուրների, սպանվել է։ Ըստ Թեոփանեսի Շարունակող պատմիչի, Թեոփիլոսը մահից (842) առաջ Մ. Մամիկոնյանին նշանակել է իր մանկահասակ ժառանգի՝ ապագա Միքայել III-ի խնամակալներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васiльев А. А. Византiя и арабы. — СПб.: И. Н. Скороходова, 1900. — Т. I: Политическiя отношенiя Византiи и арабовъ за время Аморiйской династiи. — 407 с. (рус. дореф.)
  • The Oxford Dictionary of Byzantium : [англ.] : in 3 vol. / ed. by Dr. Alexander Kazhdan. — N. Y. ; Oxf. : Oxford University Press, 1991. — 2232 p. — ISBN 0-19-504652-8.
  • Lilie, Ralph-Johannes; Ludwig, Claudia; Pratsch, Thomas; Zielke, Beate; Brandes, Wolfram; Martindale, J. R. & Bichlmeier, Harald (1998–2013), Manuel, Prosopographie der mittelbyzantinischen Zeit[en], Berlin und Boston: De Gruyter, pp. 136–141, https://www.degruyter.com/database/PMBZ/entry/PMBZ15874/html»(չաշխատող հղում)
  • van Millingen Alexander[en] Byzantine churches in Constantinople : their history and architecture / assisted by Ramsay Traquair ; W.S. George ; and A.E. Henderson. — L.: Macmillan and Co., 1912. — xxix, 352 p.
  • Treadgold Warren T. The Byzantine Revival, 780–842 (англ.) / American Council of Learned Societies. — Stanford, CA: Stanford University Press, 1988. — XV, 504 p. — (ACLS Humanities E-Book). — ISBN 0-804-71462-2. — ISBN 978-0-804-71462-4.
  • Treadgold, Warren T. (1979). «The Chronological Accuracy of the "Chronicle" of Symeon the Logothete for the Years 813–845». Dumbarton Oaks Papers. Washington, DC: Dumbarton Oaks. 33: 157–197. doi:10.2307/1291437. JSTOR 1291437.