Մանկան քաշի դասակարգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխությունը 2-20 տարեկան տղաների համար
Մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխությունը 2-20 տարեկան աղջիկների համար

Երեխայի հասակի և քաշի նորմայի դասակարգում, կոնկրետ տարիքում երեխայի ֆիզիկական զարգացվածությունը բնութագրող ցուցանիշների հավաքածու։

Քաշի և հասակի նորման մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից, որի համար հիմք է հանդիսացել հետևյալ վեց պետություններից ընտրված երեխաների վրա իրականացված հետազոտությունը՝ Բրազիլիա, Հանա, Հնդկաստան, Նորվեգիա, Օման, ԱՄՆ։

ԱՀԿ-ի հետազոտությունն իրականացվել է կոնկրետ ցուցանիշների ստացման համար, որոնք կբնութագրեին, թե ինչպես պետք է փոխվի երեխայի քաշը և հասակը ծննդից մինչև 5 տարեկանն ընկած ժամանակահատվածում։

Աճի նորմա և կրծքի կաթով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի քաշի և հասակի ցուցանիշը կախված է նրանից, թե ինչպես են կերակրում երեխային։ Ներկայումս կրծքի կաթը հանդիսանում է ոսկե ստանդարտ երեխայի կերակրման համար, այդ իսկ պատճառով երեխայի ֆիզիկական զարգացումը բնութագրող հին նորմերի փոխարեն, 2006 թվականից սկսած օգտագործվում են ԱՀԿ-ի կողմից մշակված նոր ստանդարտները, որոնց ստեղծման համար հիմք են եղել երեխաները որոնք կերակրվել են կրծքի կաթով [1]։

Գիրության սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՀԿ-ի և ՀԿԿ-ի (Հիվանդությունների կանխարգելման կենտրոն) երեխաների և դեռահասների համար քաշի փոփոխության սահմանները տատանվում են ինչպես տարբեր սեռային, այնպես էլ տարիքային խմբերում, ինչը բացատրվում է տարբեր ժամանակահատվածներում ճարպաբջջանքի զարգացվածոթյան մակարդակով։ ՀԿԿի սահմանած ՄԶԻ-ի տարիքային աճի գծապատկերները հնարավորություն են տալիս գնահատել երեխայի կամ դեռահասի քաշը և համեմատել ընդհանուր բնակչության տարածված քաշի հետ և կարծիք կազմել ճարպակալման մասին[2]։ Ավելորդ քաշի և գիրության որոշման համար հաշվի են առնում նաև մի խումբ հատկանիշներ ինչպիսիք են հասարակական դիրքը, տնային տնտեսության եկամուտները և անհատական առողջությունը։ Այս գործոններն օգտագործվում են մարդկանց ըստ սոցիալական խմբերի դասկարգելու և հետագայում նրանց ավելրդ քաշի և գեր լինելու հավանականության միջև կապ գտնելու համար[3]։

ԱՀԿ-ն 5-19 տարեկան երեխաների և պատանիների մոտ ՄԶԻ-իի ցուցանիշները ներկայացնում է ստանդարտ շեղումներով և ավելորդ քաշ է համարում ՄԶԻ-ի միջինից +1 ստնդարտ շեղումը (համարժեք է՝ ՄԶԻ=25), իսկ ճարպակալում է համարում միջինից +2 ստանդարտ շեղումը ( համարժեք է՝ ՄԶԻ=30)[4]

Վերջին տարիներին բարձրացել է երեխաների շրջանում ավելորդ քաշ ունենալու մակարդակը։ Ըստ վիճակագրության ամբողջ աշխարհում մինչև 5 տարեկան մոտավորապես 22 միլիոն երեխա դասակարգվում է որպես գեր, իսկ մանկական գիրության հետևանքով երեխաների մոտ բարձրանում է մի շարք հիվանդությունների ռիսկ, ինչպիսիք են՝ զարկերակային հիպերտենզիան, ինսուլին ռեզիստետն տիպ 2 ՇԴն, խոլեստերինի բարձր մակարդակը։ Վրջիններս իրենց հերթին կարող են դառնալ այլ հիվաննդությունների պատճառ օրինակ սրտի կաթվածի, գլխուղեղի ինսուլտի և պատշաճ բուժման բցակայության պայմաններում կարող են ունենալ անդառնալի հետևանքներ[5]։ Ավելորդ քաշը և գիրությունը բարձրացնում են նաև Բլունտի հիվանդության, մաշկի սնկային վարակների, լյարդի ստեատոզի ռիսկը, ինչպես նաև պատճառ են հանդիսանում հոգեբանական և վարքային խնդիրների առաջացման։ Հավելյալ քաշով երեխաները հակված են դեպրեսիաների, ինչպես նաև այս երեխաները հաճախ ենթարվում են հոգեբանական ճնշման հասակակիցների կողմից իրենց քաշի պատճառով, ինչը նույնպես ունենում է բացասական ազդեցություն նրանց առողջոււթյան վրա[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anthropometric Reference Data for Children and Adults: United States
  2. Obesity and overweight for professionals: Childhood: Basics | DNPAO | CDC [cited 11/26/2011 2011]. Available from https://www.cdc.gov/obesity/childhood/basics.html Archived 2017-07-19 at the Wayback Machine. (accessed 11/26/2011).
  3. "Child Obesity and Socioeconomic Status." [cited 7/9/2014] Available from <http://www.noo.org.uk>.
  4. WHO | BMI-for-age (5-19 years) [cited 12/10/2011 2011]. Available fromhttp://www.who.int/growthref/who2007_bmi_for_age/en/index.html (accessed 12/10/2011).
  5. [1], Deckelbaum, R. J. and Williams, C. L. (2001), Childhood Obesity: The Health Issue. Obesity Research, 9: 239S–243S. doi: 10.1038/oby.2001.125.
  6. Neilson Susie (May 2019)։ «Teasing Kids About Their Weight May Make Them Gain More»։ NPR