Մանկան երկրպագություն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկան երկրպագություն
տեսակգեղանկար
նկարիչՋերարդ վան Հոնթհորսթ[1]
տարի17-րդ դար[2]
բարձրություն95,5 սանտիմետր
լայնություն131 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ[3]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՈւֆֆիցի[1]
հավաքածուՈւֆֆիցի
հիմնական թեմաՀիսուսի ծնունդը
կայք
Ծանոթագրություններ
 Adoration of the Child by Gerard van Honthorst (Uffizi Gallery, Florence) Վիքիպահեստում

«Մանկան երկրպագություն» (իտալ.՝ Adorazione del Bambino), հոլանդական ոսկե դարաշրջանի նկարիչ Ջերարդ Հոնթհորսթի մոտ 1619-1621 թվականներին ստեղծած Քրիստոսի ծնունդը պատկերող կտավ յուղաներկ, որը գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանկան երկրպագություն» կտավում լուսնի լույսով ողողված տեսարանում Մարիամը խանձարուրով փաթաթում է երեխային։ Հովսեփը նայում է նրա թիկունքից, իսկ երկու հրեշտակները ծնկի են իջել օրորոցի մոտ։ Կտավում լուսնի լույսն այնպես է արտացոլված դեմքերին, որ ասես Քրիստոսը լինի լույսի աղբյուրը։ Կտավը հիշեցնում է այս թեմայով ավելի վաղ ստեղծված տարբերակներ, ինչպիսին է 1490 թվականին ստեղծված Գերտգեն տոտ Սինտ Յանսի «Սուրբ ծննդյան գիշերը»։ «Մանուկը որպես լույսի աղբյուր» Հոնթհորսթը հետագայում օգտագործել և զարգացրել է իր կտավներում՝ անդրադառնալով նույն թեմային։ Նրա «Հովիվների երկրպագությունը» կտավն այժմ գտնվում է Վալրաֆ Ռիչարց թանգարանում.

Սկզբնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանկան երկրպագություն» կտավը Հոնթհորսթի Ուֆֆիցի պատկերասրահում գտնվող հինգ կտավներից մեկն է[5]։ Ենթադրվում է` դրանք բոլորը գնել է Տոսկանայի դուքս Ֆերդինանդո II Մեդիչին, ով նոր էր վերադարձել Հյուսիսային Եվրոպա կատարած ուղևորությունից և միջնորդ էր ուղարկվել տեղեկանալու Հռոմում վաճառվող «6 նկարների» մասին[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gerson 1942/1983, p. 178
  • Chiarini 1989, p. 197
  • Judson/Ekkart 1999, p. 59-60, cat. no. 20
  • Papi 1999, p. 158-159, cat. no. 30 met ill. op p. 99
  • Papi 2010, p. 184, cat. no. 34
  • G.J. Hoogewerff, ‘Honthorst in Italië. Een naschrift’ Onze Kunst 31 (1917), p. 141-144

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]