Գերիտ վան Հոնթհորսթ
Գերիտ վան Հոնթհորսթ հոլ.՝ Gerard van Honthorst | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Gerard Honthorst |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1592[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուտրեխտ[1] |
Վախճանվել է | ապրիլի 27, 1656[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Ուտրեխտ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, գծագրող, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | Utrecht Caravaggism?[4][5] և հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
Ժանր | ժանրային նկարչություն[1], դիմապատկեր[1], գեղանկարչություն, դիցաբանական գեղանկարչություն[1], պատմական գեղանկարչություն[1] և քրիստոնեական արվեստ[1] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Portrait of William III, Prince of Orange, and Maria, Princess of Orange, as Children?, The Procuress? և The Adoration of the Shepherds? |
Մեկենասներ | Vincenzo Giustiniani? |
Ուսուցիչ | Abraham Bloemaert?[6][7] |
Աշակերտներ | Joachim von Sandrart the Elder? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
![]() |
Գերիտ վան Հոնթհորսթ(հոլ.՝ Gerrit van Honthorst, նոյեմբերի 4, 1592[1][2][3][…], Ուտրեխտ[1] - ապրիլի 27, 1656[1][2][3][…], Ուտրեխտ[1]) — Ոսկե դարի նիդերլանդացի նկարիչ, ուտրեխտյան դպրոցի վառ ներկայացուցիչ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1610-ական թվականներին սովորել և աշխատել է Հռոմում, կրել է Կարավաջոյի ազդեցությունը, սովորել է նաև Լոնդոնում, որտեղ դասավանդել է Կարլ I-ի դուստրերին։ Հոնթհորսթի հռոմեացի աշակերտների մեջ է եղել Մատիաս Ստոմը։
1622 թվականին Հոնթհորսթին ընդունել են իր հարազատ քաղաքի նկարիչների գիլդիա։ 1630-ական թվականներին սկսել է աշխատել որպես դիմանկարիչ, 1637-ին տեղափոխվել է Հաագա։
1641 թվականին նշանակվել է արքունական նկարիչ Վիլհեմի արքունիքում։ 1649 թվականին մասնակցել է Հեիս տեն Բոս քաղաքամերձ պալատի նկարազարդմանը։ 1652 թվականին վերադարձել է Ուտրեխտ, որտեղ մի քանի տարի անց մահացել է։
Նկարչի կրտսեր եղբայր Վիլհեմ վան Հոնթհորստը (1594—1666) նույնպես դարձել է Ոսկե դարի հայտնի նկարիչ։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստական լուսավորության ներքո վարպետորեն գիշերային տեսարանների պատկերման համար իտալացիների կողմից ստացել է «Գիշերային Հերարդո» մականունը (իտալ.՝ Gherardo delle Notti), նրան անվանում էին նաև «Հերարդո Ֆլամանդացի» (իտալ.՝ Gherardo Fiammingo): Ճանաչում է ստացել նաև մեծաքանակ երաժիշտների պատկերելով՝ ինչպես առանձին գործիքավորողների, այնպես էլ՝ երաժշտական խմբերի։
Իր հայրենիքում դարձել է «Ուտրեխյան կարավաջիստներ» խմբի կենտրոնը (Հենդրիկ Տերբրյուգեն և այլք)։ Նկարել է բեքինգհեմյան դուքսի և նրա ընտանիքի, Բոհեմիայի թագավորի և թագուհու, Մարիա Մեդիչիի և ուրիշների դիմանկարներ։ Վան Հոնթհորսթից է ազդվել անանուն Մոմի լույսի վարպետը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օրանյան արքայազնը ընտանիքի հետ, 1647, Ռեյկսմյուզեում
-
Խոնարհում նորածնին, շուրջ 1620, Ուֆֆիցի
-
Կիթառով կինը, 1631, Լվովի արվեստների թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gerard van Honthorst — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gerrit Van or Gerard Van Honthorst — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://artsandculture.google.com/entity/caravaggisti/m0c3v8gh?hl=en
- ↑ National Gallery of Art - Collection
- ↑ https://mba.rennes.fr/fr/le-musee/les-incontournables-du-musee/fiche/gerrit-van-honthorst-le-reniement-de-saint-pierre-25
- ↑ Schmidt W. A. Bloemaert, Abraham (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1875. — Vol. 2. — S. 713–714.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Judson J.R., Gerrit van Honthorst: a discussion of his position in Dutch art. The Hague: Nijhoff, 1959
- Apa M., Pisani R., Gerrit van Honthorst: Flander e il Convento dei Cappuccini ad Albano Laziale. Albano Laziale: Comune di Albano Laziale, 1984
- Bikker J. a.o, The international Caravaggesque movement. London: Robilant + Voena, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Живопись on line
- Страница на сайте Королевского музея в Амстердаме
- Ю. И. Кузнецов. ГОЛЛАНДСКАЯ ЖИВОПИСЬ XVII—XVIII ВЕКОВ В ЭРМИТАЖЕ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերիտ վան Հոնթհորսթ» հոդվածին։ |
|