Մաներհայմի գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաներհայմի գիծ, նախկին ֆիննական սահմանային ամրությունների համակարգ Կարելյան պարանոցում։ Մաներհայմի գիծ է կոչվել ֆիննական մարշալ Կ. Մաներհայմի անունով։ Կառուցվել է 1927-1939 թվականներին։ Շինարարությունն ավարտվել է բելգիացի գեներալ Բադուի (մասնակցել է «Մաժինոյի գծի» կառուցմանը) ղեկավարությամբ։ Մաներհայմի գիծ ճակատի գծով ուներ 135 կմ լայնություն և 95 կմ խորություն։ Սովետա-ֆինլանդական պատերազմի (1939-1940) ժամանակ խորհրդային զորքերը ճեղքեցին մաներհայմի գիծ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ ֆիննական զորքերը մասամբ վերականգնեցին մաներհայմի գծի ամրությունները, սակայն 1944 թվականին խորհրդային զորքերը երկրորդ անգամ ճեղքեցին այն (վիբորգյան ուղղությամբ) և այնուհետև հիմնովին ոչնչացրին նրա պաշտպանական կառույցները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png