Մանանեխ սարեպտական
| Մանանեխ սարեպտական | |
Մանանեխ սարեպտական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
| Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
| Տրիբա | Brassiceae |
| Ցեղ | Կաղամբ (Brassica) |
| Տեսակ | Մանանեխ սարեպտական (B. juncea) |
| Միջազգային անվանում | |
| Brassica juncea | |
Մանանեխ սարեպտական (լատիներեն՝ Brassica juncea), կաղամբազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]40-60սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ցողունը ճյուղավոր է, տերևները՝ փետրաձև մասնատված կոթունավոր։ Վերին նշտարաձև տերևները ատամնաեզր են, նստադիր։ Կարճ ողկույզներում հավաքված են մանր ոսկեգույն-դեղին ծաղիկները։ Կարճ կտուցով պտուղը գլանաձև երկարավուն պատիճ է, որի մեջ մեկ շարքով դասավորված են գնդաձև սերմերը[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու այգիներում և ցանքսերում և աղբավայրերում։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում, իսկ որոշ շրջաններում նաև աճեցվում է։ Մեղրատու բույս է[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակով օգտագործվում են սերմերը։ Դրանցից ստանում են եթերային և ճարպային յուղեր, որոնք օգտագործում են սննդարդյունաբերության մեջ։ Տերևներից պատրաստում են աղցաններ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանանեխ սարեպտական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանանեխ սարեպտական» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||