Մայքլ Ֆելոն
Մայքլ Ֆելոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սենթ Էնդրյու համալսարան, Epsom College? և Craigflower Preparatory School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 14, 1952[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Փերթ, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | michaelfallon.org.uk |
Պարգևներ | |
Մայքլ Ֆելոն (անգլ.՝ Sir Michael Fallon, մայիսի 14, 1952[1], Փերթ, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետներում (2014-2016), ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում (2016-2017) պաշտպանության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին Մայքլ Ֆելոնն ավարտել է Սենթ Էնդրյուսի համալսարանը (Շոտլանդիա)[2]։
1974-1975 թվականներին աշխատել է Եվրոպական կրթական հետազոտական կենտրոնում (European Educational Research Trust), 1975-1979 թվականներին՝ Պահպանողական կուսակցության հետազոտական դեպարտամենտում (Conservative Research Department), միաժամանակ 1977-1978 թվականներին եղել է Լորդերի պալատում ապագայի հարցերով կոմիտեի (Committee on Future of the House of Lords) քարտուղարը։ 1979-1981 թվականներին եղել Է European Consultants Ltd-ի կառավարիչ տնօրեն, 1979-1983 թվականներին՝ բարոնուհի Էլլեսի օգնականը։
1983 թվականին առաջին անգամ Դարլինգտոնի ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից ընտրվել է Համայնքների պալատ, սակայն 1992 թվականի ընտրություններում զիջել է լեյբորիստ Ալան Միլբերնին։ 1988 թվականին կառավարությունում զբաղեցրել Է Մարգարետ Թետչերի խորհրդարանական կազմակերպչի օգնականի պաշտոնը, իսկ 1990 թվականին եղել է ֆինանսների նախարարության լորդ-կոմիսարը (Lord Commissioner of HM Treasury): 1997 թվականից ընտրվել է Սևենոաքս շրջանում։ 1997 թվականին եղել է առևտրի և արդյունաբերության ստվերային նախարար, 1997-1998 թվականներին՝ ֆինանսների ստվերային նախարար[3][4]։
2009 թվականի մայիսին The Daily Telegraph թերթը Ֆելոնին մեղադրել է այն բանում, որ նա խորհրդարանական ծախսերը փոխհատուցելու համար գումարի մեջ ներառել է իր հիփոթեքի գծով վճարումների ամբողջ գումարը, չնայած ուներ միայն տոկոսների փոխհատուցման իրավունք և այդպիսով ապօրինաբար բյուջեից 8300 ֆունտ ստեռլինգի չափով փոխհատուցում է ստացել[5]։
2010 թվականի սեպտեմբերին Ֆելոնը դարձել է Պահպանողական կուսակցության նախագահի տեղակալ[6], 2012 թվականի սեպտեմբերի 4-ին նշանակվել է Քեմերոնի առաջին կաբինետում՝ ձեռնարկատիրության կրտսեր նախարար[7], 2013 թվականի մարտի 28-ին՝ Էներգետիկայի կրտսեր նախարար[8], իսկ 2014 թվականի հունվարի 16-ին նշանակվել է Պորտսմուտի գործերի նախարար, որի հիմնական խնդիրը քաղաքին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելն է նավաշինարարական գործարանի փակման հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման հարցում[9]։
2014 թվականի հուլիսի 15-ին տեղափոխվել է պաշտպանության նախարարի պաշտոնի[10]։
2015 թվականի ընտրություններում հաղթել է ձայների 56,9 տոկոսի արդյունքով՝ առաջ անցնելով ուժեղագույն մրցակցից անկախության կուսակցության ներկայացուցիչ Սթիվ Լինդսեյից, որը ստացել է ընտրողների 17,9% աջակցությունը։ Մյուս կողմից, նախորդ ընտրությունների համեմատ Ֆելոնը բարելավել է իր արդյունքը 0,1%-ով, իսկ Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը՝ 14%-ով[11]։
Քեմերոնի երկրորդ կաբինետում, որը ձևավորվել է 2015 թվականի մայիսի 7-ի ընտրությունների արդյունքում, Ֆելոնը պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը[12]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա աշխատասենյակում պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը։
2017 թվականի հունիսի 9-ին Ֆելոնը կրկին պաշտպանության նախարարի պորտֆել է ստացել Մեյի երկրորդ կաբինետի ձևավորման ժամանակ։
2017 թվականի նոյեմբերի 1-ին հրաժարական է տվել կառավարության պաշտոնից խորհրդարանի անդամների կողմից սեռական ոտնձգությունների դեպքերի դեմ արշավի ամենաթեժ պահին՝ ճանաչելով լրագրող Ջուլիա Հարթլի Բրյուերի նկատմամբ ոչ պատշաճ վարքագծի փաստը[13]։
Համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
BBC-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ջեյմս Մեթիսին պաշտպանության նախարար նշանակելու մտադրությունը, Ֆելոնը հայտարարել է. «Ռուսաստանը մեզ համար ռազմավարական մրցակից է Արևմուտքում, և մենք պետք է դա հասկանանք», սակայն նշել է, որ Ռուսաստանի շահերի հետ պետք է հաշվի նստել[14]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականի սեպտեմբերի 27-ին Մայքլ Ֆելոնն ամուսնացել է Վենդի Էլիզաբեթ Փեյնի հետ (Wendy Elisabeth Payne), նրանք ունեն երկու երեխա[15]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրդեն Բանի շքանշան ասպետ-կոմանդորի աստիճան «սըր» տիտղոսով (2016 թվականի օգոստոսի 4)՝ «քաղաքական և պետական ծառայությունների համար»[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ David Torrance Whatever Happened to Tory Scotland?. — Edinburgh University Press, 2012.
- ↑ «Rt Hon Michael Fallon MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2015-06-09
- ↑ Vicki Henderson (2015-02-26)։ «Darlington is 'easily winnable' for the Tories in the General Election says town's former MP» (անգլերեն)։ The Northern Echo։ Վերցված է 2015-06-09
- ↑ Jon Swaine (2009-05-21)։ «MPs' expenses: Michael Fallon claimed £8,300 too much in mortgage expenses» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2016-03-14
- ↑ Robert Winnett (2010-09-22)։ «Michael Fallon named Conservative Party deputy chairman» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2015-06-09
- ↑ Holly Watt (2012-09-05)։ «Michael Fallon becomes business minister» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2015-06-09
- ↑ Barry Gardiner (2013-03-28)։ «What Michael Fallon can do to prove his green credentials» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-06-09
- ↑ «Minister for Portsmouth to be Michael Fallon» (անգլերեն)։ BBC News։ 2014-01-14։ Վերցված է 2015-06-09
- ↑ «Michael Fallon replaced as Portsmouth minister in reshuffle» (անգլերեն)։ BBC News։ 2014-07-15։ Վերցված է 2015-06-09
- ↑ «Sevenoaks»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-09
- ↑ «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն)։ BBC News։ 2015-05-11։ Վերցված է 2015-05-12
- ↑ Heather Stewart and Rowena Mason (2017-11-01)։ «Michael Fallon quits as defence secretary, saying his behaviour has 'fallen short'» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2017-11-02
- ↑ Анна Федякина (2016-12-11)։ «Министр обороны Британии назвал РФ "стратегическим соперником Запада"»։ Российская газета։ Վերցված է 2016-12-11
- ↑ «Michael Fallon»։ Vote 2001 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-14
- ↑ «Supplement 61678, page RH3»։ The London Gazette։ 16 августа 2016։ Վերցված է 2 ноября 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Rt Hon Michael Fallon MP» (անգլերեն)։ Личный сайт։ Վերցված է 2015-06-09
- «MICHAEL FALLON. MEMBER OF PARLIAMENT FOR SEVENOAKS» (անգլերեն)։ Консервативная партия։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-06-09
|