Մամեդրաֆի Մամեդով
Մամեդրաֆի Մամեդով | |
---|---|
ադրբ.՝ Məmmədrəfi İsmayıl oğlu Məmmədov | |
փետրվարի 4, 1942 (83 տարեկան) - | |
Ծննդավայր | Կուբա, ԱԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ծառայության տարիներ | 1963 — 1995 |
Կոչում | Գեներալ-լեյտենանտ |
Պաշտոն | Ադրբեջանի պաշտպանության նախարար |
Մարտեր/ պատերազմներ | Աֆղանական պատերազմ Արցախյան ազատամարտ |
Կրթություն | Ա. Վ. Խրուլյովի անվան նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիա |
Մամեդրաֆի Իսմաիլ օղլի Մամեդով (ադրբ.՝ Məmmədrəfi İsmayıl oğlu Məmmədov, փետրվարի 4, 1942, Ղուբա, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ադրբեջանական զինվորական և պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ադրբեջանի Կուբա քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1959 թվականին ընդունվել է Կուբայի գյուղատնտեսական տեխնիկում։ 1967 թվականի նոյեմբերին զորակոչվել է Սովետական բանակ։ Ծառայել է Բրեստի հրետանային գնդում։
1967 թվականին ավարտել է Տամբովի հրետանատեխնիկական ուսումնարանը և լեյտենանտի կոչումով ուղարկվել է Գերմանիա ու հետագա ծառայությունն անցկացրել Գերմանիայում գործող սովետական զորագնդի կազմում։
1973 թվականին ավագ լեյտենանտ Մամեդովը ընդունվում է Խրուլյովի անվան թիկունքի և տրանսպորտի զինվորական ակադեմիան։ Ակադեմիան մայորի կոչումով ավարտելուց հետո ծառայել է Ուկրաինայում։ 1979 թվականին նա դարձավ փոխգնդապետ։ Նշանակվել է դիվիզիայի հրամանատարի տեղակալ։
1982 - 1983 թվականներին ծառայել է Միջին Ասիայում որպես կորպուսի հրամանատար։
1983 թվականին հրամանատարությունը նրան ուղարկել է Աֆղանստան և հոկտեմբերի 19-ին նրան նշանակել են Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության ԶՈւ կորպուսներից մեկի հրամանատար։
1986 թվականի հունվարին ուղարկվել է Լենինգրադի ռազմական շրջան, որպես տեղի բանակների հրամանատարի տեղակալ։ 1989 թվականի հունվարին նշանակվել է Գլխավոր շտաբի ակադեմիայի ղեկավարի տեղակալ։ 1989 թվականի նոյեմբերի 1-ին Մամեդովին շնորհվել է է գեներալ-մայորի կոչում։
1993 թվականի սեպտեմբերի 2-ին Մամեդովը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար[1]։ Մամեդովի ժամանակաշրջանում ադրբեջանական բանակում սկսվեցին բարեփոխումներ՝ 1993 թվականի նոյեմբերի 2-ը ընդունված է համարել բարեփոխումների սկիզբ։ Կառուցվածքային փոփոխություններ, կադրային մաքրումներ, ռազմական գործողություններ, նախապատմությունը տրվեց գիտական կառավարմանը, բանակը ազատվեց դիվերսանտներից և այլն, աշխույժություն մտցվեց ԶՈւ-ում։ Ամրապնդվեց հասարակության հետ կապերը, կազմավորվեց նոր բարոյահոգեբանական մթնոլորտ բանակից արմատախիլ արվեցին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են օրինակ դասալքությունը և նմանատիպ երևույթները։ Այս ընթացքում խորհրդարանում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք կապված էին զինվորական շինարարության հետ։ Ուղիղ կապեր հաստատվեցին պետության ղեկավարության և կռվող ճակատների դեմ։ Ադրբեջանական զորքերը վերցրեցին Ակնայի և Ֆիզուլիի շրջանները[2]։
Մամեդովի նախարար եղած ժամանակ ձեռք է բերվել Բիշքեկյան կրակի դադարեցման համաձայնությունը։ Նաև Ադրբեջանի նախագահի հրամանով նրան տրվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
1995 թվականի փետրվարին գեներալ-լեյտենանտ Մամեդրաֆի Մամեդովը անցել է թոշակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tyukov, Nikita (1993). 15 независимых республик: высшие должностные лица [15 independent republics: high ranking officials]. Panorama. էջ 12. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Джасур Мамедов. «Азербайджанская армия реформируется по натовскому образцу» (ռուսերեն). Газета "Военно-промышленный курьер. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.