Մակլուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակլուրա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թթազգիներ (Moraceae)
Ցեղ Մակլուրա (Maclura)
Nutt.

Մակլուրա (լատին․՝ Maclura), թթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ պտղաբեր կամ նարնջագույն մակլուրա։ Մինչև 20 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով տերևաթափ ծառ է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները փայլուն են, ամբողջաեզր, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև, պարուրաձև դասավորված։ Յուրաքանչյուր տերևածոցում կա 1-2 բարակ փուշ։ Ծաղիկները կանաչ են, երկտուն, ծաղկաբույլերով։ Պտղաբույլը գնդաձև է, 10-15 սմ տրամագծով, կանաչ կամ դեղնաոսկեգույն, կնճռոտ մակերեսով, նման նարնջին, բայց ոչ ուտելի։ Հեշտությամբ բազմանում է սերմերով։ Չորադիմացկուն է, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ։

Տարածում և մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Որպես դեկորատիվ ծառատեսակ լայնորեն մշակվում է Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում, հանդիպում է Երևանի կանաչ տնկարկներում, Արարատյան դաշտում, հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր մասերում։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը

Հայաստանում հանդիպում է 1 տեսակ՝

  • Մակլուրա նարնջագույն (M. aurantiaca

Աճեցվում է Հայաստանի ստորին և միջին լեռն, գոտիներում, Արաքսի հովտում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտն ամուր է, արժեքավոր։ Բնափայտից և արմատներից ստանում են դեղին ներկ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 11 տեսակ[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 179