Մակընթացություն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակընթացություն
նկարիչՎարդան Մախոխյան
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմածովափնյա մոտիվով կատարված ստեղծագործություն
Ծանոթագրություններ

Մակընթացություն, Վարդան Մախոխյանի նկարներից, որտեղ պատկերված է ծովի խռովահույզ, ալեկոծ վիճակը։ Մակընթացությունը հաստատում է, որ նկարչի ոչ բոլոր բնապատկերներում է տեղանքն ընտրովի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերված է ուշադրություն չգրավող ծովափը` մուգ կանաչ բուսականությամբ ծածկված իր միօրինակությամբ, որտեղ ուշադրություն գրավողը միայն հեռվում երևացող գյուղական տնակի կարմիր կտուրն է և ափի երկու նավակները։ Մախոխյանը ստեղծել է բանաստեղծական տրանադրությամբ գեղանկարչորեն գեղեցիկ բնապատկեր։ Այդ դերը կատարում են բաց կապտամանուշակավուն ամպերով երկինքը, որի կոլորիտը բավականաչափ ակտիվ է հնչում պղտոր, կանաչ ծովափի ընկերակցությամբ, իսկ երկնքից ծովի վրա տարածված կարմրավուն ցոլքերը` հակադրված դեպի ափը մակընթացող ալիքների երկնագույն շեղջերին, ստեղծել են գուներանգներով ճոխ, տեսողությունը գգվող գեղեցիկ երևույթ, մակընթացության պատրանք` մարդու մեջ առաջ բերելով ծովի տարերքի հետ կապված բազմատեսակ մտորումներ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն Հայ