Կոլորիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլորիտ նկարագրություն (իտալ.՝ colorito լատին․՝ color բառից — ներկ, գույն), արվեստի գործերի գունային հատկանիշների ընդհանրական գեղագիտական գնահատականը, պատկերների գունային էլեմենտների բնութագիրը, նրանց փոխկապվածությունները, գույների և երանգների համահնչունությունը։

Կոլորիտի արտաքին բնութագիր- ստեղծագործությունում գունային համադրությունների գեղատեսիլությունն և գունագեղությունն։ Կոլորիտի կատեգորիան նեղ կապակցված է և հանդիսանում է հիմնագունություն գեղագիտական ստեղծագործությունների[1]։

Կոլորիտ, կոլորիտային — ուղիղ ձևով նշանակություն, օբյեկտի նկարագրական որակյալ բնութագրություն, երևույթ, իրադարձություն, տեղանքներ, արվեստի ստեղծագործություններ հիմնված արտաքին նշանների վրա (այդ թվում պարտադիր չէ ակնհայտ), նրանց փոխկապակցվածությունները, փոխհամաձայնությունները։ Արտահայտությունն օգտագործվում է այսպես Երաժշտական կոլորիտ, ձայնային կոլորիտ, ազգային կոլորիտ և նմանատիպ։

Նկարահանումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլորիտային որոշումներ- նկարների նկարագրական եղանակներից կարևորագույներից մեկը։ Հեղինակի կողմից օգտագործվում է նկարահանման բովանդակության առավելագույն արտահայտման համար։

Տեսանկարների կոլորիտի հիմնակմախքը ձևավորում են գույները և նկարահանվող օբյեկտի գուներանգությունը։ Ելնելով դրանից, նկարի հեղինակը գնահատում է նկարահանվող օբյեկտի համահնչունությունը ֆոնի հետ, կադրում ընտրում է առավել վառ գունային դետալներ, ընտրում է համապատասխան ֆակտուրա և լուսավորման միջոցներ։

Նկարահանման օբյեկտի գունային կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտոնկարի անհրաժեշտ կոլորիտի ստացման համար հիմնականում օգտագործում են մի մեթոդ, որը կոչվում է նկարահանման օբյեկտի գունային կազմակերպում։

Այսպես, նատյուրմորտի, պավիլիոնային դիմանկարների ստեղծման, գովազդային ֆոտոնկարների, առարկաների, ֆոնի և կադրը կազմող այլ տարրերի ստեղծման համար ընտրվում են գունային համադրությամբ, որոնք կոչված են կենտրոնացնել դիտողի ուշադրությունը (ըստ սյուժեի) նկարի կարևորագույն հատվածներում։

Օբյեկտի լուսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտոնկարների կոլորիտի վրա սկզբունքային ազդեցություն է ունենում լուսավորման բնույթը՝

  • Լույսի հոսանքի ուղղությունը
  • Ստվերի նկարը
  • Լուսավորման հակադրությունը

Այս ամենը ձևավորում է օբյեկտի գույները և փոփոխում է նկարի վերջնական գունային տոնայնությունները։

Այդ իսկ պատճառով ֆոտոնկարի կոլորիտը մեծ մասամբ կախված է կադրում հատվածների լուսավորվածության և մգեցվածության աստիճանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Власов В.Г. «Иллюстрированный художественный словарь». — СПб.: Икар, 1993. — 272 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Книга:ФКТЭ|статья=Колорит фотоизображения|автор=Дыко, Л. П.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 516