Մակարիմ Մագադեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակարիմ Մագադեև
Ծնվել էդեկտեմբերի 23, 1901(1901-12-23) (119 տարեկան)
ԾննդավայրԱզնակաևսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Մակարիմ Մագադեև (թաթ.՝ Мәкәрим Әдһәм улы Мәһдиев դեկտեմբերի 23, 1901(1901-12-23), Ազնակաևսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), թաթար դերասան, ռեժիսոր, թատերագետ։ Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության ժողովրդական արտիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարիմ Մագադեևը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 23-ին, Սամարայի նահանգի Նիժնայա Օկա գյուղում, գյուղական մուազինի ընտանիքում։ Ազգությամբ թաթար է[2]։

Սովորել է գյուղական մեդրեսում, Կազանի թաթարական ուսուցչական դպրոցում, որտեղ էլ հաղորդակցվել է սիրողական թատրոնին։ 1917-1921 թվականներին եղել է տարբեր շարժական անտրեպրիզների մասնակից, կարմիր բանակային թատրոնի, Ուֆիմյան պետական թաթար-բաշկիրական ցուցադրական թատրոնի դերասան։ 1922-1926 թվականներին սովորել է Թատերական արվեստի կենտրոնական տեխնիկումում և նույն ժամանակ աշխատել է Մոսկովյան թաթարական աշխատանքային թատրոնում։ 1926 թվականից Վ. Մուրտազին-Իմանսկու հրավերով ուսուցիչ և կառավարիչ է աշխատել Արվեստների բաշկիրական տեխնիկումի թատերական բաժնի ուսումնական մասում։

1930 թվականից մինչև ձերբակալությունը (05.09.1937) եղել է Բաշկիրական ակադեմիական դրամայի թատրոնի դերասան և ռեժիսոր, իսկ 1933 թվականից սկսած` նաև գեղարվեստական ղեկավար։ Բաշկիրական թատրոնի պատմության մեջ է մտել որպես «ազգային բեմի բարենորոգիչ»։ Նրա գրչին են պատկանում բաշկիրական ազգային թատրոնի պատմության ու գեղագիտության վերաբերյալ հոդվածներ։

Բաշդրամթատրոնի բեմում նրա կողմից բեմադրված առավել հայտնի աշխատանքներից են «Ոչխարների աղբյուր» (Լոպե դե Վեգա), «Ավազակներ» և «Դաժանություն և սեր» (Ֆրիդրիխ Շիլլեր), «Ռևիզոր» (Նիկոլայ Գոգոլ), «Առանց մեղքի մեղավորները» (Ալեքսանդր Օստրովսկի), «Ալատաու», «Սիբիրացի Գիլմանը», «17-30» (Աֆզալ Տագիրով), «Պաների երկրում», «Պորտֆել» (Նակի Իսանբետ), «Ավանգարդ» (Վալենտին Կատաև), «Պլատոն Կրեչետ» (Ալեքսանդր Կորնեյչուկ) ստեղծագործությունները։

1937 թվականի սեպտեմբերին ձերբակալվել է ՌԽԴՍՀ քրեական օրենսգրքի 58-8 և 58-11 հոդվածներով։ 1938 թվականի հուլիսի 10-ին գնդակահարվել է Մոսկվայում։ Նրա թաղման տեղը հայտնի չէ։

Արդարացվել է 1957 թվականին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` ԽՍՀՄ ժողովրադակն արտսիտ Զայտունա Բիկբուլատովան է, որդին` Լիր Մագադեև։

Հայրը` Ադգամ Մագադեև, մուազին էր, բռնաճնշման է ենթարկվել 1930 թվականին, Մագնիտոգորսկ քաղաքում, որտեղ մահացել է քաղաքի շինարարության ժամանակ։ Ունեցել է երկու քույր և մեկ եղբայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ГБУКиИ РБ Башкирский академический театр драмы имени Мажита Гафури.
  2. БД «Жертвы политического террора в СССР»; Книга памяти Республики Башкортостан.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]