Մախա Գորյաչովա
Մախա Գորյաչովա | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Маха — всё круто և Маха — всё куплено |
Ծնվել է | հուլիսի 5, 1999 (23 տարեկան) Լենինգրադի մարզ, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | վիդեո բլոգեր, տիկտոկեր և երգչուհի |
Անդամակցություն | Dream Team house |
Մախա Գորյաչովա (հուլիսի 5, 1999, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուսական վիդեոբլոգեր (ՏիկՏոկեր), երգչուհի[1][2][3][4]։ Տիկտոկ տան՝ Dream Team House անդամ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Այվարովնա Գորյաչովան ծնվել է 1999 թվականի հուլիսի 5-ին Լենինգրադի մարզում, Այվար Նեյմլա Սալիի և Սվետլանա Գորյաչևի ընտանիքում։ Մարիան ունի ավագ եղբայր Եվգենի անունով։ Մինչև իններորդ դասարան սովորել է գիմնազիայում, ավելի ուշ անցել է տնային ուսուցման։ Սովորել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանում, բայց հետո թողել է այն։
Նա ոճաբանի դասընթացներ է անցել և սովորել մոդելային դպրոցում։ Փորձել էր դերասանուհի աշխատել։ Նա խաղացել է էպիզոդիկ դերեր «Клинч» և «Братаны» նախագծերում, իսկ 2014 թվականից խաղացել է «Не было бы счастья 2» և «Инспектор Купер 2» սերիալներում։ 2015 թվականին նա ՅուԹյուբի ալիք է ստեղծել, որտեղ տարբեր թեմաներով վլոգներ էր նկարահանել, որտեղ խոսում էր իր և այլոց կյանքի մասին, ճանապարհորդություններից ։ 2020 թվականի մարտին նա դարձավ «Dream Team House» Տիկտոկ տան անդամ։ Նա նկարահանվել է Դանիա Միլոխինի, Արթուր Բաբիչի և Օլեգ Ռոմանենկոյի հետ Ռոզալիայի և Էլդար Ջարախովի «The Dog Pissed» տեսահոլովակում։ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին թողարկվեց «So Good» թրեքը։ 2020 թվականի նոյեմբերի 4-ին թողարկվել է «Бровные танцы» թրեքը։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին թողարկվել է «Նոր տարի» թրեքը։ 2021 թվականի փետրվարին նա դարձավ Վանյա Կորնեևայի համահաղորդավարուհին «Evening Like» շոուի ժամանակ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
տարեթիվ | անվանում | նշումներ |
---|---|---|
2020 | «Так хорошо» | թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 24-ին[6] |
«Бровные танцы» | թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին[7] | |
«Новогодиться» | թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին[8] |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
տարեթիվ | Մրցանակ | Առաջադրում | արդյունք | |
---|---|---|---|---|
2020 | 2020 թվականի արդյունքները՝ ըստ TNT Music հեռուստաալիքի | Տարվա լավագույն ՏիկՏոկեր | նոմինացիա | 9-րդ տեղ[9] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Дико тусим»: как живут и зарабатывают российские звезды TikTok»։ Forbes։ 2020-11-30։ Վերցված է 2021-02-06
- ↑ «PRO-2020: 10 главных тиктокеров миллионеров»։ Муз ТВ։ 2020-12-08։ Վերցված է 2021-02-06
- ↑ «Личная жизнь и секреты успеха: все о звездах TikTok – Милохине, Саевой и других»։ Cosmopolitan։ 2020-09-11։ Վերցված է 2021-02-06
- ↑ «Маха Горячева»։ SRSLY.RU։ Վերցված է 2021-02-06
- ↑ «Что такое Dream Team House, дом, где живут только тиктокеры»։ Афиша Daily։ 2020-03-31։ Վերցված է 2020-11-28
- ↑ «Альбом «Так хорошо - Single» (Маха Горячева) в Apple Music»։ Apple Music։ 2020-09-24։ Վերցված է 2021-02-06
- ↑ «Альбом «Бровные Танцы - Single» (Маха Горячева) в Apple Music»։ Apple Music։ 2020-11-04։ Վերցված է 2021-02-06
- ↑ «Альбом «Новогодиться - Single» (Маха Горячева) в Apple Music»։ Apple Music։ 2020-12-18։ Վերցված է 2021-02-06
- ↑ «Голосование: Лучший тиктокер 2020»։ ТНТ MUSIC։ 2020-12-23։ Վերցված է 2021-01-25